Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԻՑ ԴԻՄԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՙ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանը դիմել է Ռուսաստանին մեր երկրին մատակարարվող գազի գնի իջեցման համար: Նման խնդրանքով հայ գործարարները դիմել էին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին : Վերջինս էլ հայտնել է, որ այդ հարցով իրենք դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւ ակնկալում են ստանալ դրական լուծումՙ «հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը»: Խոսքը Հայաստանի սահմանին մատակարարվող գազի գնի մասին է: Այն այժմ կազմում է 165 դոլար 1000 խմ համար:

Թերեւս ավելորդ է ասել, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը աշխարհում ամենէժաններից է: Բավական է ծանոթանալ շատ ավելի մեծ ծավալներով եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի գնին (300-350 եվրո), պատկերացնելու համար, թե ինչ է նշանակում մեր գազի գինը: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Հայաստանին գազ է մատակարարում 165 դոլարովՙ նկատի ունենալով հենց վերեւում նշված «ռազմավարական գործընկերությունը» երկու երկրների միջեւ: Ընդ որում, այդ գինը 2015-ին դարձյալ իջեցվել է մեր խնդրանքովՙ նախկին, դարձյալ շատ ցածրՙ 189 դոլար գնից, այն բանից հետո, երբ հայկական դրամը արժեզրկվեց մոտ 15 տոկոսով:

Հիմա կրկին դիմում ենք Ռուաստանին գազի գնի իջեցման խնդրանքով եւ ակնկալում, որ մեզ կընդառաջեն: Անշուշտՙ նկատի ունենալով Ռուսաստանի համար Հայաստանի կարեւորությունը այս տարածաշրջանում: Այլապես, չնչին քանակներով, այլ երկրով (Վրաստանով) տարանցման համար վճարով, մեզ մատակարարվող գազի տնտեսապես հիմնավորված գինը առնվազն 2-3 անգամ ավելին պետք է լիներ: Տեղեկությունները, թե կարող ենք ավելի էժան գնով գազ ստանալ Իրանից եւ իբր Ռուսաստանն է դրա խոչընդոտը, դատարկ եւ անիմաստ խոսակցություններ են: Համեմատության համար նշենք, որ Իրանից դեպի Պակիստան եւ Հնդկաստան իրանական գազի ահռելի ծավալներով մատակարարման դեպքում անգամ Իրանը ոչ մի կերպ չի համաձայնվում գազի միջազգային գներից (մոտ 400 դոլար) ցածր գին սահմանել, ինչն էլ այդ գազատարի կառուցմանը խոչընդոտն է: Հետեւաբար, ինչպե՞ս կարող է Հայաստանի փոքր շուկայի համար իրանական գազի գինը 100 դոլար կամ դրան մոտ գին լինել:

Ի դեպ, հետաքրքրական կարող են լինել Ադրբեջանի կողմից Վրաստանին մատակարարվող գազի գները, նկատի ունենալով, որ այս երկու երկրների միջեւ այլ երկիր չի գտնվում եւ գազատարն էլ չի անցնում այնպիսի ահռելի ճանապարհ, ինչպիսին Ռուսաստանից Հայաստանն է: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանից Վրաստան մատակարարվող գազի միջին գինը 175 դոլար է: Ավելի կոնկրետ, կան մատակարարման երեք գներՙ սոցիալական գազ, որի գինը 150 դոլար է, տարածաշրջանայինՙ 180 դոլար եւ առեւտրայինՙ 200 դոլար 1000 խմ համար: Սա համադրենք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հետ, որը հուսով ենք ավելի էժանացնել, ապա Իրանի կողմից ավելի էժան գնով գազ ստանալու խոսակցությունների հետ, իրականությունը պարզ կդառնա:

Հետեւաբար, ռուսական էժան գազը ստանալիս կամ դրա հետագա էժանացման համար դիմելիս, չմոռանանք, որ միայն այդ երկրից կարող ենք նման գնով գազ ստանալ կամ դիմել այն ավելի էժանացնելու խնդրանքով: Չմոռանանք, որ այսպես կոչված արեւմտյան կողմնորոշում ունեցող Վրաստանն անգամ ցանկանում է ավելացնել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը, որն ավելի էժան կարող է լինել նրա համար, քան Ադրբեջանի մատակարարածը: Չմոռանանք նաեւ, որ ատոմակայանի վերակառուցման, ռազմական տեխնիկայի, խոշոր ֆինանսական աջակցության հարցերով նեղն ընկնելիս կամ առանց դրա մեր հայացքն առաջին հերթին ուղղվում է դեպի Ռուսաստան եւ հիմնականում արժանանում դրական արձագանքի: Նման արձագանքի հույս ունենք նաեւ գազի գնի իջեցման հարցում: Այսինքն, առանց ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, դժվար է պատկերացնել, թե ինչ անելանելի վիճակներում կարող ենք հայտնվել: Հետեւաբար, պետք չի տուրք տալ արեւմուտքից կեր ստացող զանազան «իրավապաշտպանների», խոսքի ազատության «պաշտպանների» եւ այլ ձրիակերներիՙ տարբեր առիթներով բորբոքող հակառուսաստանյան տրամադրություններին: Չի կարելի թքել այն ձեռքի վրա, որից մշտապես ստանում ես: Հակառակ դեպքումՙ դու կամ հիմար ես, կամՙ հիվանդ: Իսկ այդպիսիների պակաս մեզ մոտ, ցավոք, չի զգացվում:

Նախորդ գրառումը

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔՙ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ» ՄԵՌՅԱԼ «ՀՈՒՇԱՐՁԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ՇԱԲԱՇ ՎԵՐՑՆՈՂ ՊԱՐՈՒՀԻ Է, ԲԱՅՑ ԱԽՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐՈՒՀԻ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇԱԲԱՇ ՎԵՐՑՆՈՂ ՊԱՐՈՒՀԻ Է, ԲԱՅՑ ԱԽՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐՈՒՀԻ Է

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական