Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ԱՄԱՆՈՐԻՆ ԶԱՐԴԱՐՎԱԾ ՏՈՆԱԾԱՌԸ

15/01/2016
- 15 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Ողբերգությունից մեկ տարի հետո հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները

Հունվարի 12-ը գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ահավոր սպանդի տարելիցն էր: Մեկ տարի առաջ այդ օրվա լուսաբացին բնակարան ապօրինի մուտք գործած հանցագործի հրազենային կրակոցներով սպանվեցին իրենց անկողիններում խաղաղ քնած ընտանիքի չափահաս ու մանկահասակ վեց անդամները, իսկ սվին-դանակով խոշտանգված յոթերորդ անդամըՙ վեց ամսական Սերյոժան, մահացավ մեկ շաբաթ հետո Երեւանի հիվանդանոցում: Այս ոճրագործության մեջ կասկածվող անձըՙ Գյումրիում տեղակայաված ռուսական 102-րդ ռազմաբազայի վալերի պերմյակով կոչված ժամկետային զինծառայողը, ըստ պաշտոնական հաղորդման, ընդունել է մեղքը, վերջինս հաստատող տվյալներ են ձեռք բերվել նաեւ ԴՆԹ հետազոտությամբ: Դեպքից հետո կասկածյալը բռնվել ու մինչեւ այժմ գտնվում է հարազատ ռազմաբազայի հոգատար գրկում եւ այնտեղ էլ սպանությունների մասով դատվելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: Մինչ այդ նա իրեն վստահված զինվորական պահակակետն ու զորամասը ինքնակամ լքելու, զենքի հափշտակման եւ անօրինական պահելու համար տասը տարվա ազատազրկման է դատապարտվել ռուսական կայազորային զինվորական դատարանի կողմից: Սպանությունների մասով հայկական դատարանի առաջին արտագնա նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին եւ հետաձգվել է, հաջորդ նիստը կայանալու է երեք օր հետոՙ հունվարի 18-ին:

Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց բացվեց նրանց տան փակ դուռը… Կարծես ամեն ինչ այն վիճակում էր, ինչ եղել էր ոճրագործությունից առաջ, միայն անկողիններն էին արյունոտ եւ տան անդամների փոխարեն այնտեղ դրված էին նրանց շրջանակավոր լուսանկարները: Ճակատագրի դառը հեգնանքով դեռ անխաթար մնում էին տան մեկ տարի առաջվա ամանորյա զարդարանքը, զարդարված տոնածառը… Տխուր տարելիցի առթիվ Ավետիյանների հարազատները, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Հայաստանի կառավարության, խորհրդարանի, հասարակայնության ներկայացուցիչներ այցելեցին քաղաքային գերեզմանատուն, իսկ երեկոյան Գյումրու Սբ. Աստվածածին Յոթվերք եկեղեցում հոգեհանգստի կարգ եւ մոմավառություն կատարվեց:

Մեկ տարի առաջ Գյումրին ու ողջ հայ հասարակությունը ցնցած այս ողբերգության ցավին այսօր գումարված են, ավաղ, հասարակության տարակուսանքն ու բուռն դժգոհությունն առ այն, որ ողբերգությունից մեկ տարի հետո այս անմարդկային ոճրագործության ու մանավանդ դրա քննության հետ կապված հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Գյումրեցիները վիրավորված ու վրդովված են այս գործով տեղի ունեցող այն, շատերի կարծիքով, քննչա-դատավարական ֆարսից, երբ Հայաստանում հայ ընտանիքի նկատմամբ նման ոճիր գործելու մեջ մեղադրվող անձը մինչեւ այժմ չի հանձնվել հայ իրավապահներին, երբ, ո՜վ զարմանք, հանցագործին դատարան տանելու փոխարեն դատարանն են տանում հանցագործի մոտ, նրա տուն, ու դնում այլ պետության զինվորների հսկողության տակ, երբ այն, թե ինքնիշխան պետությունում այդ պետության քաղաքացիների նկատմամբ ծանր հանցանք գործած մեկին ո՛ր մարմինները, որտեղ պետք է քննեն ու դատենՙ որոշում են այլ երկրի իշխանավորները… Էլ ինչպե՞ս հավատան նման դատավարության օբյեկտիվությանը:

Ավետիսյանների հարազատները, շատերը հիասթափված են մեր երկրի իրավապահ համակարգից ու իշխանություններից: Սպանվածների իրավահաջորդները չեն բացառել, որ հունվարի 18-ին չեն ներկայանա եւ կբոյկոտեն դատական նիստը, եթե այն շարունակվի ռուսական ռազմաբազայի տարածքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸՙ ՎՈԼՔՄԱՐ ԳԱՆՁՀՈՐՆ

Հաջորդ գրառումը

ՎՆԱՍՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎՆԱՍՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026

Ինչ ասել ենք, ճիշտ է դուրս եկել, հիմա ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական