Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԵՐԿՈՒ ԼՈՒՐ` ԼԱՎ ԵՎ ՎԱՏ

Սկսենք` վատ լուրից: Հայաստանում, պարզվում է բացվել է, արդարադատության նախարարությունում գրանցվել է եւ արդեն տեւական ժամանակ է ինչ գործում է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնությունը:

Իսկ լավ լուրն այն է, որ այս նախաձեռնության հիմնադիր նախագահ Վահան Մարտիրոսյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այժմ Բաքվում է եւ Ադրբեջանին խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրեն:

Եւ մի կարեւոր նկատառում. շատ կարեւոր է չխառնել, որ վատ լուրը` առաջինն է, լավը` երկրորդը, ոչ թե հակառակը: