Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական քննությունը, հայտնում է APA գործակալությունը:

Ադրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում Ռուբեն Վարդանյանի համար:

Բաքվի իշխանությունները Վարդանյանին մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և սանձազերծման, ահաբեկչության ֆինանսավորման և քաղաքացիների բռնի տեղահանման համար: