Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՐԵԿՈՆ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մերձմոսկովյան Նովո Օգարեվո նստավայրում ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը Ռուսաստանում էր` իր ռուս պաշտոնակցի հրավերով, կարճատեւ աշխատանքային այցով: Բարձրաստիճան զրուցակիցները շեշտել են, որ իրենք չնայած պարբերաբար հանդիպում են` ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մի շարք ֆորումների ձեւաչափերով, հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում, բայց հաշվի առնելով «հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկությունը` մասնավորաբար ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված, մշտապես լինում են օրակարգային հրատապ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել»:

Այս պահին, դատելով երկու նախագահների քննարկած հարցերից, օրակարգային են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը` ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչը ըստ Պուտինի` դեռեւս չի գոհացնում, քանի որ ինչպես նախքան առանձնազրույցը ՌԴ նախագահն է նկատել` «որոշ նրբություններ կան, որոնց պատասխանները ես դեռ չունեմ եւ որոնք կցանկանայի քննարկել Ձեզ հետ», էներգակիրների արժեքը` հատկապես արժույթի տատանումների այս ժամանակահատվածում, եւ իհարկե հայ-ռուսականՙ մասնավորաբար ռազմական համագործակցությունը: Միանգամից նշենք, որ առաջին կետի հետ կապված որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, թե գտե՞լ են արդյոք երկու նախագահները «որոշ նրբությունների պատասխանները», փոխարենը Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Մենք դեռ երկար աշխատանք ունենք կատարելու, որպեսզի մեր ժողովուրդները զգան ԵԱՏՄ-ին միանալու առավելութունները»: Այլ կերպ ասած` ԵԱՏՄ-ն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կայանա:

Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, ապա հաջողվել է Ռուսաստանի հետ ձեռք բերել համաձայնություն, ըստ որի Հայաստանը ռուսական գազը կգնի 165 դոլարով արդեն, ինչը 25 դոլար ավելի քիչ է, քան էր մինչեւ այսօր: Սա, իհարկե, չի նշանակում, որ հայաստանցի սպառողների համար էլ սպառած գազի դիմաց վճարումներն են կրճատվելու, բայց վերջինը մի տեսակ ներհայաստանյան խնդիր է եւ ոչ մի կապ չունի հայ-ռուսական օրակարգի հետ, ինչը բնավ… տարօրինակ չէ:

Եվ վերջապեսՙ ռազմական համագործակցության հետ կապված. երկու երկրները ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Ռուսաստանը 200մլն դոլար արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին` «ՀՀ Զինված ուժերի զինանոցը թարմացնելու համար»: Իհարկե չի նշվում, թե խոսքը կոնկրետ ի՞նչ թարմացման մասին է, կոնկրետ ի՞նչ տեսակի զինատեսակներով ՀՀ ԶՈւ-ն պետք է թարմացվի, հարձակողակա՞ն, թե՞ պաշտպանական, եւ արդյոք Հայաստանը հնարավորություն ունի այդ վարկային միջոցներով զինամթերք ձեռք բերել նաեւ ոչ Ռուսաստանից: Հատկանշական է, որ չի հստակեցվում նաեւ, թե խոսքը նո՞ր վարկի մասին է, թե՞ պարզապես երկու նախագահները վերահաստատել են մի քանի ամիս առաջ Ռուսաստանի կողմից Հայաստանին նույն նպատակի համար տրվելիք նույն` 200 ամերիկյան դոլարանոց վարկի համաձայնությունը:

Ինչեւէ, հասկանալի է, որ 200 մլն-ի զենքը անգամ Ադրբեջանին (որի համար 200մլն զենքի համար ծախսելը խնդիր չէ) կարող է զսպել` զերծ մնալու սահմանային արկածախնդրությունից:

Կոնկրետ սահմանի իրավիճակի առնչությամբ, դատելով ՀՀ նախագահի խոսքից, Սարգսյանն ու Պուտինը նույնպես խոսել են. ՀՀ նախագահը մասնավորաբար ասել է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը սահմանին լարված է (ոչ թե` լարված էր- Հ. Ա.): Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրազենից բացի գործածում է նաեւ հրետանի: Մենք իհարկե ստիպված ենք պատասխանել: Սակայն այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ»: Ուշագրավ է` ՀՀ նախագահի շեշտադրումն` ուղղված ՀԱՊԿ-ին, կարելի է ասել` այդ կազմակերպության կատարյալ անտարբերությանը, այն պարագայում, երբ կազմակերպության անդամ երկրներից մեկի` Հայաստանի վրա փաստացի կրակում են (ադրբեջանական կողմը լարված է պահում Տավուշի մարզի սահմանային շրջանները): Կարելի է եզրակացնել, որ այս համատեքստում ՀՀ նախագահը ասելիք ունի եւ շատ, բայց ոչ այնքան ՌԴ նախագահին, որքան ՀԱՊԿ-ին ընդհանրապես: Մյուս կողմից, ինչպես բազմիցս ենք նկատել, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են կոնկրետ ՀԱՊԿ անդամ ղազախ զինվորները պաշտպանում Հայաստանին` ադրբեջանական կողմի կրակոցներից, առավել եւս հարձակումից, հետեւաբար Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում կարելի է անգամ Հայաստանի կողմից բարձրաձայնել այդ կազմակերպության գոյության նպատակահարմարության հարցի մասին:

Վերջումՙ մի նրբության մասին. Հայաստանի նախագահը «շատ շնորհակալություն» է հայտնել իր ռուս գործընկերոջը անցած հունվարին Գյումրիում մի ամբողջ ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար: Գուցե սա բարեկրթություն է, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը պարտավոր էր հանձնել Պերմյակովին, ընդ որում նրան ձերբակալելու պահից` համաձայն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազային գործունեության վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի: Ստացվում է, որ մենք շնորհակալ ենք ռուսներին, որ վերջիններս կատարել են իրենց պարտավորությունը… Ճիշտ Ցեղասպանության պես, երբ ամեն անգամ, երբ մի նոր երկիր ճանաչում է այն, մենք ազգովին շնորհակալություն ենք հայտնում:

Չմոռանանք ասել նաեւ, որ ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը նախ Հայաստան մտնող ռուսական գազի գնի իջեցումը հասցրել է ոչ թե 165-ի, ինչպես պաշտոնական տեղեկատվության մեջ է, այլ` 160-ի: Բացի այդ տեղեկացրել էր, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ` Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հայտարարել են, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ համաձայնագիր է ստորագրվել` Հայաստանի Զինված ուժերի զինանոցը թարմացնելու համար Թբիլիսիին տրամադրել 200 մլն դոլարի արտոնյալ վարկ»: Հետո, իհարկե, ուղղեցին (միայն Հայաստանի մայրաքաղաքի անունը, ոչ թե նաեւ գազի նոր գինը), եւ սա, անշուշտ, կարեւոր չէ: Կարեւոր չեն նաեւ որոշ հայկական լրատվամիջոցների այն պնդումները, թե ՀՀ նախագահին Կրեմլում չընդունելով, Պուտինը դրանով արհամարհում է Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ միայն այս տարի Պուտինն իր մերձմոսկովյան հիշյալ նստավայրում ընդունել է` ապրիլին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին, հունիսին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին եւ այլոց, իսկ այ Կրեմլի իր հիմնական նստավայրում` օգոստոսի 27-ին ընդունել է ՌԴ մաս կազմող Մորդովիայի առաջնորդ` Վլադիմիր Վոլկովին, իսկ հաջորդ օրը` կրկին Դաշնության մաս կազմող Կալմիկիայի ղեկավար Ալեքսեյ Օռլովին:

Սա չի նշանակում, որ հայ-ռուսական շփումներում արհամարհանք չկա, բայց սա նշանակում է, որ սա այդ դեպքը չէ:

Նախորդ գրառումը

ՌԱՄԶԱՆ ՄԱՐԳԱՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՆՏԵՂ ՄԶԿԻԹ ՉԿԱ. ԴՈՒՔ ՁԵԶ ԼԱՎ ՉԵՔ ԶԳԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՆՏԵՂ ՄԶԿԻԹ ՉԿԱ. ԴՈՒՔ ՁԵԶ ԼԱՎ ՉԵՔ ԶԳԱ

Լրահոս

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական