Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿՈՐՉԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Առաջիկա մայիսի 7-ից 9-ը Վաշինգտոնի «Մարիոթ» հյուրանոցում գործելու է «Նրանք չեն կորչելու: Նիըր Իսթ Ռիլիֆի պատմությունը» խորագրով աննախադեպ մի ցուցահանդես, որն ըստ միջազգային ճանաչման արժանացած լրագրողուհի Ֆլորենս Ավագյանի «դիտարժան պարտադիր միջոցառումներից» մեկն է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարում: Լուսանկարների շրջիկ ցուցահանդեսը, որն արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում եւ Բոստոնում, այցելուների առջեւ դեռեւս առաջին անգամ բացահայտում է մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որը Մերձավորարեւելյան օժանդակության այդ կազմակերպությունը 1915 թվի հուլիսի 16-ից սկսած մինչեւ Առաջին համաշխարհայինի ավարտը եւ դրանից հետո ցուցաբերել է ավելի քան մեկ միլիոն վերապրածներիՙ հիմնականում որբերի հանդեպ, որոնց 80 տոկոսը հայեր են եղել, մյուսներըՙ հույներ, ասորիներ եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Մարդասիրական օգնության միջոցառումները սկիզբ առան, երբ Կոնստանդնուպոլսում Ամերիկայի դեսպանը պետքարտուղարությանը ուղարկեց մի հեռագիր, որով հայտնում էր, որ տարագրություններն ու ծայրահեղական անկարգությունները խաղաղ հայերի դեմ գնալով ավելի ահավոր բնույթ են կրում եւ ականատեսների ցավալի բնութագրմամբ մի ամբողջ ազգի բնաջնջման արշավ է սկիզբ արելՙ ապստամբությունը ճնշելու քողի տակ», նշել է այս առթիվ այժմ արդեն «Նիըր Իսթ հիմնադրամ» վերանվանված վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանը:

Վերոնշյալ հեռագրին հետեւել է Մորգենթաունի հաջորդ հեռագիրը, որ «բնաջնջումը շատ արագ զարգանում է», որի հետեւանքում արդյունաբերողներից եւ մարդասերներից կազմված մի հանձնախումբ է ստեղծվել, որը նպատակ է դրել 100 հազար դոլար հավաքել որպես սկիզբ: Ռոքֆելըր հաստատությունը անմիջապես տրամադրել է գումարի կեսը: «Դա քաղաքացիական մարդասիրության ծնունդ էր, որն այսօրվա հաշվարկներով, 2 միլիարդ դոլարի չափով գումար կարողացավ հանգանակել եւ փրկել առնվազն մեկ միլիոն մարդու կյանք, որոնցից 132 հազարը որբ երեխաներ էին, որոնք սնունդ, կրթություն եւ հետագայում աշխատանք ստացան», եզրակացնում է լրագրողը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ Է ԱՐԿՏԻԿԱՆ ԱՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉ Է ԱՐԿՏԻԿԱՆ ԱՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական