Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՎԱԾՆ ՈՒ ՉԱՍՎԱԾԸ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Սփյուռքահայության հետ մշակութային կապի Կոմիտեի գործունեության վերաբերյալ

Դեկտեմբերի 9-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նշվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադրման 50-ամյակը:

Ներկաները, այդ թվում նաեւ հաստատության նախկին աշխատակիցները, շնորհակալական իրենց խոսքն ուղղեցին նախարար Հրանուշ Հակոբյանին, քանզի մոռացության մատնված, համայն հայությանը` հայրենիքին ու սփյուռքահայությանը, մեծ նպաստ բերած սույն վերհուշի մեղավոր-կազմակերպիչը նա էր:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, պետական հրովարտակով, սակայն որպես հասարակական կազմակերպություն, հիմնադրվել էր Վիկտոր Համբարձումյանի, Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Քոչարի, Էդվարդ Միրզոյանի, Վարդգես Համազասպյանի եւ երախտավոր այլ անձանց կողմից: 1964թ. հաստատվելով ԱՕԿՍ կոչված ընկերության շենքում, 1965թ. ստացավ Ալավերդյան (այժմ Հանրապետության) փողոցի թիվ 37 շենքը (այսօր Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ), որտեղ այն գոյատեւեց մինչեւ 1988թ., ավելի ճիշտ` 2002թ.:

1988թ. արտգործնախարարության կազմում ստեղծված սփյուռքի գործերով ու հոգսերով հագեցած նորաձեւ կառույցին 2009թ. փոխարինեց Սփյուռքի նախարարությունը:

Իմ ու շատերի համոզմամբ, սփյուռքով զբաղվող կառույցը պետք է ունենա միայն հասարակական կառույցի կարգավիճակ, քանզի սփյուռք ունենում են ոչ թե երկրները, այլ ժողովուրդները : Պետք է բազմիցս կրկնել այս, հասկանալու համար, թե պետական կառույցի շրջանակներում նա զգալիորեն սահմանափակում է իր կարողությունները:

Իմ երիտասարդությունն ու աշխատանքային գրեթե ողջ կենսագրությունն անցել է այդ հարկի ներքո` աննշան ընդհատումով:

Կոմիտեն երեք նախագահ ունեցավ: Առաջինը սփյուռքը կամրջող ու համահայկականության գաղափարի ճարտարապետ, մեծ հայրենասեր Վարդգես Համազասպյանն էր: Նրա դարակազմիկ գործունեության շնորհիվ հայ հասարակությունը ինչ-որ չափոով միջազգային ասպարեզ մտավ, անտեսելով ու շրջանցելով «Երկաթյա վարագույրը» :

Սփյուռք ունեին ԽՍՀՄ 10 ժողովուրդներ, որոնք իրենց սփյուռքի հետ, աշխատանքի ծավալով, անգամ մեր կեսը չէին կազմում: Ի դեպ, Ադրբեջանը սփյուռք չուներ: Ըստ երեւույթին, Իրանի իսկական ադրբեջանցիները սովետում էթնիկապես, որ պատմական ճշմարտություն է, ադրբեջանցի չէին որակվում:

Այդ տասն իրենց սփյուռքն ուռճացված թվերով էին ներկայացնում, իսկ մենք ցարիզմից-սովետ եւ այսօր, տուրք տալով ավանդությանը, անհարկի նվազեցրել ենք հայության թվակազմը, համաշխարհային բոլոր գործընթացներում ստվերելով մեր բարի մասնակցությունն ու ներդրումը, ինչ-որ տեղ ներկայանալով փոքր, խեղճուկրակ ժողովուրդ: Հենց Համազասպյանը բացահայտեց, որ մենք տարածված ու մեծ ազգ ենք, որ աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ` իրենց մշակութային ու տնտեսական զարգացմամբ, մեծապես պարտական են դաժան ճակատագրի բերմամբ աշխարհի շատ ու շատ երկրներում հայտնված սփյուռքահայությանը: Մեր հենց այդ մեծ սփյուռքին Տիզբոն-Մոսկվան դիտում էր որպես սոցիալիստական գաղափարախոսության պրոպագանդման լավագույն միջոցի, որի շնորհիվ Վարդգես Համազասպյանը կարողացավ հօգուտ ազգի հրաշքներ գործել` տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, քաղաքական եւ բազմաթիվ այլ ոլորտներում, ներառելով սփյուռքի գերազանց ուժերը:

Վարդգես Համազասպյանը պատմաբան էր, սակայն ստեղծեց հայ ազգային դիվանագիտական դպրոց, որի կամարների ներքո շատերը դիվանագիտական պրոֆեսիոնալ առաջին փորձառությունն առան: Նրանց շարքում` արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որի մոնումենտալ աշխատությունը հայ դիվանագետների սեղանի գիրքն է, ապաեւ` Արգենտինայում մեր առաջին դեսպան Արայիկ Հակոբյանը, Բրազիլիայում հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, հայտնի դիվանագետ, սփյուռքագետ, լրագրող-հրապարակախոս Ռոմեն Կոզմոյանը, ուկրաինայի դեսպանատան քարտուղար Ջիվան Մովսիսյանը:

Թվարկված 10 ընկերությունների շարքում միայն մեր Կոմիտեն էր արտոնյալ, եւ շատ ու շատ հարցերում շրջանցում էր համամիութենական բազմաթիվ խոչընդոտներ: Սովորական էին դարձել մեր արվեստագետների, գիտնականների, մանկավարժների ու երգչախումբ-պարախմբերի անսահմանափակ այցերը սփյուռք:

Սփյուռքը ճանաչեց ու հպարտացավ հայրենիքով, մենք էլ` սփյուռքով:

Համազասպյանը մոտեցրեց կրոնական հարանվանությամբ բաժանված հայությանը, նրանց ուղղորդելով դեպի Սբ. Էջմիածին: Նա բազմիցս անդրադարձել է հայրենիք-կուսակցություններ հարաբերությանը, ընդգծելով, որ հայրենիքին ծառայելը բոլորիս նպատակն ու պարտականությունն է, իսկ կուսակցությունները սոսկ նրան ծառայելու միջոցներն են:

Մեր երկրորդ նախագահըՙ մեծ ինտելեկտի տեր Կարլեն Դալլաքյանն աչքի ընկավ ոչ միայն որպես սփյուռքը հայրենիքին կապող հրաշալի գործիչ, այլ նաեւ գիտական հիմքերի վրա դրեց հայրենական սփյուռքագիտությունը: Այնուհետեւ` Կոմիտեն կորցրեց իր արտոնություններն ու կարգավիճակը, վտարվեց շենքից, որը հանձնվեց Սոցապ նախարարությանը, եւ նրա ղեկավար տիկ. Հրանուշ Հակոբյանն արտոնեց մեզ մի քանի տարի եւս մնալ այդտեղ: Այս առթիվ մեկ անգամ եւս հանդիսությանը ներկա եւ բացակա` Կոմիտեի բոլոր անդամների անունից, երախտիքի ու շնորհակալության խոսք ուղղվեց նրան: Վերեւում նշվեց, որ Կոմիտեն գոյատեւեց մինչեւ 2002թ. (ոչ թե 1998թ-ը): Բանն այն է, որ ժամանակին 135 հոգուց բաղկացած անձնակազմից մնացած մի 10-15-ն աշխատավարձ էր ստանում մինչեւ 2002թ. ավարտը: Որտեղի՞ց: Բանն այն է, որ Կոմիտեն արտերկրում բարեգործական ներհոսով տարադրամային մի քանի հաշիվ ուներ, որոնց շնորհիվ ի վիճակի էր շրջանցելով արտերկրում անվճարունակ խորհրդային ռուբլին, ցանկացած երկրից Հայաստանի համար մեր իսկ պատվերով ստանալ խորհրդային երկրում գոյություն չունեցող գիտական, փորձարարական, բժշկական հազվագյուտ սարքեր, քիմիական նյութեր, դեղամիջոցներ (օրինակ` մի քանի միլիոն դեղահաբ Կոլխիցին` պերիոդիկ` երեւանյան կոչված հիվանդության միակ դեղամիջոցը), գրականություն եւ այլն:

Այդ գումարներն անհետացան ՀՀՇ-ականների ձեռամբ: Հրաշքով մի փոքրիկ հաշիվ էր պահպանվել, որի շնորհիվ էլ գոյատեւեցինք մինչեւ 2002թ-ը:

Կոմիտեի խողովակով սփյուռքը մասնակցություն է ունեցել հայաստանյան բոլոր կարեւոր իրադարձություններին եւ, այդ թվում, Երեւան-Էրեբունու 2750-ամյակի տոնական միջոցառումներին: Սակայն ամենաառաջինը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին` 1967թ. հոկտեմբերին, երբ 13 վագոնից կազմված գնացքով Երեւան ժամանեցին բուլղարահայ գաղթօջախի տարբեր համայնքների մշակութային խմբեր` Կիրկոր Կիրկորովի ղեկավարությամբ, իսկ բուլղարական կառավարական պատվիրակությանն այստեղ ներկայացրեց այդ երկրի հակաֆաշիստական ղեկավարներից, հասարակական ականավոր գործիչ, ներքին գործերի նախկին նախարար, «Երեւան» մշակութային-հասարակական կազմակերպության ղեկավար, գեներալ Գաբրիել Գաբրիելովը: Այդ 10 օրերին խմբերը հանդես եկան Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում:

Կոմիտեի վերջին միջոցառումը 1997թ. Ղրիմում կազմակերպված Գաբրիել արք. Այվազյանի 185 եւ Հովհաննես Այվազովսկու 180-ամյակին նվիրված տասնօրյակն էր, որն անցավ մեծ շուքով: Ղրիմի ինքնավարության վարչապետ Անուշավան Դանիելյանի կողմից ուղարկված ինքնաթիռով Ղրիմ ժամանեց մշակութային մի մեծ պատվիրակություն, հիմնականում Երեւանի Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ Բալետի թատրոնի անձնակազմը: Հայ երաժիշտները, թատրոնի ղեկավար Տիգրան Լեւոնյանի եւ արքայական Գոհար Գասպարյանի հետ, համերգներով հանդես եկան թերակղզու խոշոր քաղաքներում:

Պատվիրակության կազմում էր ՀՀ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, որը մի շարք դասախոսություններով, ի զարմանս տեղացիների, տեղեկացրեց, որ հայերը Ղրիմում հաստատվել էին դեռեւս Անտիկ շրջանում, իսկ ուշ միջնադարում, Վենետիկի հովանու ներքո գոյություն է ունեցել հայկական պետական կառույց` Armenia Maritima կոչված Ծովային Հայաստանը:

Հայաստանը Կոմիտեի միջոցով բազմիցս օգտվել է սփյուռքյան նվիրատվություն-բարեգործություններից, սակայն սփյուռքը չի դիտել որպես կթան կով, այլ ըստ ամենայնի ջանացել է օգտակար լինել սփյուռքի կարիքներին եւ հնարավորինս փոխհատուցել: 1970-ականի երկրորդ կեսերին Լիբանանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի տարիներին, հատկապես` 1978թ. հաստատության աշխատակիցները փաթեթավորում էին դպրոցական կարիքներին անհրաժեշտ ամեն ինչ` լաբորատորիաներ, տեխնիկա, լուսանկարչական եւ այլ սարքեր, երաժշտական գործիքներ, դաշնամուրներ եւ այլն, որ տասնյակ բեռնատարներով հասցվեցին Օդեսա ու այնտեղից «Ուկրաինա» ռազմանավով Բեյրութ:

Այդ դժվարին գործը ղեկավարում էր Ռոմեն Կոզմոյանը:

Հաջորդ 2 տարիներին` 1979-1980թթ., Կոմիտեի Արեւելյան երկրների բաժինը` ղեկավար նույն Ռոմեն Կոզմոյանը եւ Սարգիս (Ժակ) Սարգսյանն ու Ներսես Պետրոսյանը, 22 բեռնատար ինքնաթիռներով Բեյրութ հասցրեցին դեղորայք, սնունդ, հագուստ եւ անհրաժեշտ այլ բեռներ: Այս մասին Հայաստանում քչերը գիտեին: Մենք մեզ չէինք գովերգում: Այդ ամենը բարձր է գնահատել լիբանանահայությունը, զգալով թիկունքում հզոր հայրենիքի եւ ավելի հզոր Խորհրդային Միության աջակցությունն ու պաշտպանությունը: Այս միջոցառումը մեծապես նպաստեց գաղթօջախի միասնությանը:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում բավականին բարեկեցիկ կյանքով ապրում է մոտ 1 մլն հայություն: Ադրբեջանցիների հրահրմամբ տեղի զինյալ կազակները հայկական բնակավայրերի հայ բնակչությանը վերջնագիր ներկայացրեցին` հեռանալ, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կիրականացվեին բռնություններ: Դա 1988 թիվն էր:

Տեղի հայության պատվիրակության հետ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինին համոզեցինք` դիմել Համայն Ռուսիո Պատրիարքին, քանի որ անիշխանության այդ պայմաններում կազակները միայն նրան կենթարկվեին, իսկ Ջիվան Մովսիսյանը կառավարության մի քանի անդամների հետ, հատուկ ինքնաթիռով թռան Կրասնոդար ու Ստավրոպոլ եւ հայությանը փրկեցին վերահաս աղետից:

Վերջապես հարկ է արժանին հատուցել արժանավորաց եւ կարծում եմ ժամանակն է պետական ամենաարժանավոր ու բարձր պարգեւի արժանացնել Վարդգես Համազասպյանին ու Կարլեն Դալլաքյանին` հետմահու:

Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹ

Հաջորդ գրառումը

ԽԱՉՔԱՐՙ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ V ԹԱԳԱՎՈՐԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՉՔԱՐՙ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ V ԹԱԳԱՎՈՐԻՆ

Լրահոս

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

08/07/2026

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի. Արման Աբովյան

08/07/2026

Սա արդեն իսկապես հետաքրքիր է։ Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն...

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու...

Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան

08/07/2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի երկրորդ ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ «Հարգելի գործընկերներ, Խաղաղության և արդարության...

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել

08/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել: Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական