Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Մայր աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակի առիթով վերահրատարակել է Հայ եկեղեցու 123-րդ գահակալ Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1866-1882) Հայրապետի կենսապատումը` «Գեւորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց» վերնագրով:

Գիրքը ճեմարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հեղինակվել է հայ ականավոր լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի (1865-1944) կողմից: Այն մեծագույն հարգանքի եւ սիրո տուրք է 19-րդ դարի կեսերին գործած Գեւորգ Դ Մեծագործ հայրապետի խնկելի հիշատակին, ինչպես նաեւ արժանահավատ վավերագիրն է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման եւ գործունեության:

Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: