Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

05/12/2014
- 05 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շնորհակալություն պե՞տք է հայտնենք այն ճանաչողներին

Չնայած Հարավային Ամերիկայում առկա ակտիվ եւ զորեղ հայկական համայնքի, նույն տարածաշրջանը ներկայացնող Բոլիվիայում հայերը անհամեմատ քիչ են: Մեր հայրենակիցները հարավ-ամերիկյան այս երկրում հիմնականում կենտրոնացած են Սուկրե քաղաքում, որտեղ ըստ որոշ աղբյուրների հաշվվում է շուրջ 4-5 հազար հայ:

Հասկանալի է, որ վերջիններս չէին կարող նշանակալից դեր խաղալՙ օրերս Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից այն փաստաթղթի ընդունման մեջ, որով Բոլիվիան ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Բայց Ցեղասպանության բոլիվիական ճանաչումը ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ այս երկիրը սակավահայ է: Բանն այն է, որ ճանաչման եւ դատապարտման բոլիվիական փաստաթղթում կարդում ենք, որՙ «հայերը ցեղասպանության են ենթարկվել պատմական Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի տարածքներում»: Հիշեցնենք, որ 1995-ին ՌԴ Պետդումայի ընդունած փաստաթղթում եւս, որպես Ցեղասպանության իրագործման վայր նշվում էր Արեւմտյան Հայաստանը, այս պարագայում, առանց «պատմական» ճշգրտման եւ «Անատոլիայի տարածքներ» ընդլայնացման:

Սա նշանակում է, որ ըստ կոնկրետՙ Բոլիվիայի եւ Ռուսաստանի ընդունած բանաձեւերիՙ հայերը ոչ միայն ցեղասպանության են ենթարկվել, այլ դրան ենթարկվել են իրենց հայրենիքում, իրենց հողում, հետեւաբար ցեղասպանութան հետեւանքով նաեւ հայրենազրկվել են, ինչը, հասկանալի է, կրկնակի է դարձնում ցեղասպանողի մեղքը եւ էլ ավելի ամրացնում ցեղասպանվածի պահանջատիրական իրավունքները:

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխան ուղերձ է հղելՙ ինչպես տեքստում է նշվածՙ «բարեկամ բոլիվիացի ժողովրդին»ՙ Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Այս ուղերձի առկայությունն արդեն իսկ աբսուրդ է, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք:

Տեքսում կարդում ենքՙ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը եւ բարեկամ ժողովրդինՙ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար»: Այսինքն, եթե կոնկրետ Բոլիվիան գտնում է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է պատմական Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի տարածքում, ապա հայրենի ԱԳՆ-ն համոզված է, որ Ցեղասպանության իրականացման տեղը եղել է Օսմանյան կայսրությունը: Հայաստանի ԱԳՆ-ն փաստորեն ուղղո՞ւմ է Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին…

Իրականում «Ցեղասպանությունն իրականացվել է պատմական, կամ առանց պատմականիՙ Արեւմտյան Հայաստանում», ընդգծման պես կարեւոր էՙ «Ցեղասպանություն իրականացվել է Օսմանյան կայսրությունում» ընդգծումը, եւ ահա, թե ինչու:

Նախ, ի տարբերութուն Արեւմտյան Հայաստանի, առավել եւսՙ պատմական Արեւմտյան Հայաստանի, Օսմանան կայսրութունը իրավաբանական միավոր է, միջազգային իրավունքի սուբյեկտ, հաշվի առնելով, որ այդ կայսրությունն այսօր էլ աշխարհում իրավահաջորդ ունի, ուրեմնՙ գործող սուբյեկտ: Հետեւաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից առավել անխոցելի է «Օսմանյան կայսրությունում» ձեւակերպումը:

Բացի սրանից, հայերը Ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, կամ Անատոլիայի տարածքներում, այլեւ օրինակՙ Կ. Պոլսում, Կիլիկիայում, ինչը ուղղակի նշանակում է, որ Ցեղասպանության տեղանքը չի սահմանափակվել բացառապես Արեւմտյան Հայաստանով եւ այն ներառել է ողջ Օսմանյան կայսրությունը:

Եւ վերջապես, շեշտելով, որ Ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում, մենք տալիս ենք այն կազմակերպողի, իրականացնողի անվանումը: Այսինքն, եթե «Հայերը ցեղասպանության են ենթարկվել Արեւմտյան Հայաստանում» ձեւակերումից հասկանալի չէ, թե ովքեր են մեղավոր եւ այսօր պատախանատու այդ ցեղասպանութան համար, ապա «…Օսմանան կայսրությունում» ձեւակերումը ամբողջովին տալիս է ցեղասպանության մեղավորի եւ պատասխանատուի անունը:

Բայց, ինչպես ասում ենՙ ճշմարտությունն ինչ-որ տեղՙ մեջտեղում է: Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում: Այո, այդպիսով ենք Արեւմտյան Հայաստանը ճանաչում ենք որպես Օսմանյան կայսրության մաս, բայց մի՞թե դա այդպես չէրՙ առնվազն իրավական տեսանկյունից: Եւ ամենակարեւորը, մի՞թե այս ձեւակերպմամբ մենք չենք ընդգծում նաեւ մեր հայրենազկությունըՙ մեկ, չենք անվանում մեր Ցեղասպանութան կազմակերպիչ-իրագործողի անունըՙ երկու, եւ չենք շեշտում, որ Հայոց ցեղասպանությունը չի սահմանափակվել միայն հայերի հայրենիքովՙ երեք:

Ինչ վերաբերում է շնորհակալագրերին: Ցեղասպանությունը, ինչպես գիտենք, հանցագործություն է մարդկության դեմ: Այսինքն, եթե այն իրականացվում է, օրինակ, Ռուանդայում, կամ Կամբոջայում, ապա դրա հասցեատերը ոչ միայն ռուանդացիներն են, կամ կամբոջացիերը, այլՙ այդ թվում մենք, այդ թվումՙ Ավստրալիայի բնիկները, այդ թվումՙ ադրբեջանցիները, այդ թվումՙ թուրքերը: Հետեւաբար, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը հանցագործություն էՙ այդ թվումՙ թուրքերի դեմ, ուստի այն ճանաչելու համար որեւէ մեկին շնորհակալություն հայտնելու կարիք չկա: Դա յուրաքանչյուր ժողովրդի պարտականությունն է:

Բացի սրանից, եթե Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանությունը, մենք Թուրքիային է՞լ պետք է շնորհակալություն հայտնենք, փաստորեն, մեզ կոտորելու եւ այդ փաստը ճանաչելու համար…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՑ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳԻՐԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ KfW ԲԱՆԿԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳԻՐԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ KfW ԲԱՆԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական