Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանից արտահանումը 2014-ի 9 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,9 տոկոսով կամ մոտ 21 մլն դոլարով: Այս ցուցանիշներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Սա, թերեւս, բարձր ցուցանիշ չէ, բայց արտահանման վերաբերյալ ավելի օբյեկտիվ պատկեր տալու համար հարկ է ունենալ տարեկան ցուցանիշները` նկատի ունենալով, որ տարեվերջին տնտեսական ակտիվության, այդ թվում նաեւ արտահանման, ամենաբարձր ժամանակաշրջանն է:

Արտահանման 9 ամիսների ցուցանիշների մեջ աչքի է ընկնում եւ շահարկվում հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալների որոշ նվազումը` անցյալ տարվա 9 ամիսների 234 մլն դոլարի դիմաց այս տարվա 9 ամսիներին գրեթե 220 մլն դոլար: Դա ներկայացվում է որպես Հայաստանի` ԵՏՄ անդամակցելու անհեռանկարայնության վկայություն: Նման պարզունակ եզրակացությունները կա՛մ տեղեկացվածության եւ ոլորտից տարրական գիտելիքներ չունենալու, կա՛մ, որ առավել հավանական է, Արեւմուտքից փչող քարոզչության հերթական դրսեւորումներից է: Մինչդեռ, տնտեսական իրողություններին ամբողջությամբ ծանոթանալու դեպքում կարելի է տեսնել տեղի ունեցածի իրական պատկերը:

Նախ` եթե արտահանման ծավալների որոշ` մոտ 14 մլն դոլարով կամ 6,2 տոկոսով նվազումը դեպի Ռուսաստանի Դաշնություն համարվում է որպես ԵՏՄ-ի անհեռանկարայնության վկայություն, ապա այդ տրամաբանությամբ նույն կերպ պետք է վերաբերվել նաեւ դեպի ԵՄ երկրների արտահանման ցուցանիշերին: Իսկ այստեղ մեր արտահանումն ավելի շատ է նվազել:

Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 371 մլն դոլար անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 338 մլն դոլարի դիմաց: Նվազումը մոտ 33 մլն դոլար կամ 8,8 տոկոս: Սա հի՞մք է ասելու համար, թե ԵՄ-ն որպես շուկա Հայաստանի համար հեռանկար չունի: Բնականաբար, ոչ: Ինչպես արդեն նշվեց, չի կարելի միայն մեկ տարվա եւ միայն տարվա 9 ամիսների ցուցանիշները ներկայացնելով նման եզրակացություն անել: Այլ բան է, որ պատրաստի արտադրանքի արտահանման առումով, ԵՄ շուկան, իսկապես, որ մեզ համար դեռ երկար ժամանակ անհասանելի կմնա:

Չնայած այն բանին, որ հայկական արտադրության մի քանի հազար ապրանքների ԵՄ ներմուծման համար գործում է 100 կամ 50 տոկոս զեղչի արտոնություններ, բայց հայկական արտահանումը (հիմնականում մետաղական հանքանյութը) դեպի Եվրոպա վերջին տարիներին ոչ միայն չի ավելանում, այլ տարեց տարի նվազում է: Ինչ վերաբերում է վերամշակված, պատրաստի արտադրանքին, ապա այն թե որակական, թե ստանդարտների, թե գնային առումով առանց լուրջ ներդրումների անհնար է եվրոպական շուկա դուրս բերել գոնե մոտ ապագայում:

Երկրորդը` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ցուցանիշների նվազման եւ դրա պատճառների մասին խոսելիս, հարկ է դիտարկել ոչ միան 2013-ի, այլեւ գոնե նաեւ 2012-ի ցուցանիշները: Դա առավել լիարժեք պատկերացում կտար այստեղ առկա կացության վերաբերյալ: Բանն այն է, որ 2012-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 20 տոկոսով` 279 մլն դոլարից հասնելով 334 մլն դոլարի:

Եթե նկատի ունենանք, որ դեպի Ռուսաստան հիմնականում արտահանում ենք վերամշակված գյուղատնտեսական մթերներ` սննդամթերք եւ թարմ գյուղմթերքներ, ապա մեկ տարի առաջ նման բարձր աճից հետո, հաջորդ տարում օբյեկտիվորեն դժվար է ակնկալել նման աճի շարունակություն : Նկատի ունենալով, որ այս տարի հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող գյուղմթերքների ցրտահարության պատճառով կորուստ ունեցանք, իսկ եղածն էլ առավելապես ուղղվեց ներքին շուկային, ապա բնական է արտահանման ծավալների նվազումը:

Մեկ այլ ցուցանիշ, որը նույնպես պետք է նկատի ունենալ արտահանման մասին վերլուծություններ անելիս: Սննդամթերքի արտահանման հիմնական երկիր Ռուսաստան մեր արտահանումը այս նույն ժամանակահատվածում նվազել է, բայց պատրաստի սննդի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ ավելացել են` անցյալ տարվա 212 մլն դոլարի դիմաց հասնելով 236 մլն դոլարի (աճը մոտ 12 տոկոսով): Դա նշանակում է, որ դեպի այլ երկրներ պատրաստի սննդի արտահանման ծավալները ավելացել են, ինչը նույնպես դեպի Ռուսաստան այս ապրանքախմբի արտահանման նվազման պատճառներից մեկը կարող է լինել : Օրինակ` մեծ աճ է ունեցել դեպի Չինաստան արտահանումը` մոտ 67 մլն դոլարով կամ ավելի քան կրկնակի, նկատելիորեն աճել են նաեւ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելառուս, Իրաք արտահանումը: Այս երկրներ մեր արտահանման մեջ դարձյալ նշանակալի բաժին ունի սննդամթերքը:

Պետք չէ մոռանալ արտահանման հետ կապված մեր մշտական խնդիրը, որը թույլ չի տալիս օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսին ստեղծվել է Ռուսաստանում` հայկական արտահանողների մոտ պահանջվող մեծ քանակների բացակայությունը : Սա արտահանմանը խոչընդոտող ամենալուրջ խնդիրներից մեկն է` անկախ նրանից, թե դեպի ո՞ր երկիր են արտահանվում հայկական ապրանքները, տվյալ պարագայումՙ սննդամթերքը:

Մյուս կողմից, արգելքների պատերազմը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ բերել է ռուսական ռուբլու արժեզրկմանը: Դա նշանակում է այդ երկրում գնողունակության անկում եւ դեպի այդ երկիր արտահանման թանկացում : Այս գործոնները նույնպես բացասաբար են ազդում դեպի Ռուսաստան մեր արտահանման վրա:

Այնպես որ, անկախ նրանից, որ դեպի Ռուսաստան արտահանման ավելացման հնարավորություններ են ստեղծվել, կան նաեւ խանգարող օբյեկտիվ գործոններ, որոնք թույլ չեն տալիս առայժմ օգտվել նման հնարավորությունից: Այդուհանդերձ, մեր արդյունաբերության զարգացման ներկա մակարդակը, ռուսական շուկայում մեր ապրանքների քիչ թե շատ հայտնի լինելը, միասնական շուկայում գործելու մոտակա իրողությունը եւ որպես դրա արդյունք ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, կասկածի տեղ չեն թողնում այն բանում, որ Հայաստանի համար Ռուսաստանը արտահանման ամենաիրատեսական եւ նպաստավոր շուկան է ներկայումս, չխոսելով արդեն հեռանկարային լինելու մասին:

Մասնավոր փոխանցումները 0,4 տոկոսով աճել են

Ինչպես տեղեկացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կազմել է 1,323 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով:

Տեղեկացնենք, որ ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունների համաձայն, հունվար-օգոստոսին դրամական փոխանցումները դեպի Հայաստան թեեւ աճել էին, բայց ավելի մեծ աճ էին արձանագրել Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումները: Արդյունքում, զուտ ներհոսքը դեպի Հայաստան 8 ամիսների արդյունքում որոշ չափով` 10 մլն դոլարով կամ մոտ 1 տոկոսով նվազել էր: 9 ամիսների ամբողջական արդյունքները դեռեւս հրապարակված չեն:

Ա. Մ

Նախորդ գրառումը

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական