Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ ՄԻՆՍԿ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քաղաքագիտությունը մեզ համար հստակեցնում է, որ քանի դեռ որեւէ երկրում որեւէ ընդդիմություն իշխանություն չի դարձել, ուրեմն ի դեմս նրա գործ ունենք անհաջողակների հետ: Սա` ընդհանուր առմամբ:

Եթե մասնավորեցնենք, ապա Հայաստանում ընդդիմությունը մի տեսակ խրոնիկ անհաջողակի տպավորություն է թողնում, քանի որ արդեն քանի տարի իշխանությունը նույնն է, ընդդիմությունը նույնն է: Ի դեպ, նույն քաղաքագիտությունը որեւէ երկրի որեւէ իշխանության մասին էլ հստակեցում անում է, մասնավորաբար նշելով, որ եթե իշխանությունը տասնյակ տարիների ընթացքում չի փոխվում, ուրեմն մենք գործ ունենք բռնապետության, կամ այդպիսինը դառնալ ցանկացողների հետ:

Կնշանակի, որ ըստ քաղաքագիտության մենք` բռնապետերի (կամ այդպիսինը դառնալ ցանկացողների) եւ անհաջողակների արանքում ինչ-որ տեղ հավաքված ժողովուրդ ենք: Նման ժողովուրդներին քաղաքագիտության դասագրքերը անվանում չեն տալիս, մենք փորձենք` անբախտ ժողովուրդ ենք:

Նախորդ համարներում արդեն խոսել ենք ընդդիմադիր եռյակի գործունեության մասին, մասնավորաբար ներկայացնելով, որ եռյակը վերջին օրերին «էլ մարզ չկա, որ չմեկնեց` իր «իրազեկման հանրահավաքներով», որոնց նպատակն է, ինչպես երեւում է անվանումից` իրազեկել Հայաստանի բնակչությանը` հոկտեմբերի 10-ին` այսօր, Ազատության հրապարակում տեղի ունենալիք «մայր» հանրահավաքի մասին:

Կասկած չունենք, որ այսօրվա հանրահավաքն անցնելու է խիստ մարդաշատ, ինչը, սակայն, հերքում է Հայաստանում բռնապետության առկայությունը: Եթե մարդիկ կարող են գալ հրապարակ եւ բռունցքները վեր բարձրացրած իշխանափոխությանն ասել` «հիմա», կնշանակի, որ իշխանությունը նրանց առնվազն չի խոչընդոտում, որ իր հեռանալը ցանկանան եւ պահանջեն: Կամ գործող իշխանությունը թերահավատորեն է մոտենում գործող ընդդիմությանը, վերջինիս` ժողովրդին համախմբելու եւ առաջնորդելու ներուժին, հետեւաբար թույլատրում է Ազատության հրապարակում զանազան հավաքույթների անցկացումը, չտեսնելով դրանցում սեփական դիրքերի ամրությունը խարխլող սպառնալիք:

Բայց մի ուրիշ հիմնավորում էլ կա, հենց որի մասին էլ այսօր կխոսենք:

Սկսենք ոչ թե Ազատության հրապարակում հանրահավաքից կամ դրա մասնակիցներից, այլ` Մինսկում հենց այսօր տեղի ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովից: Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաքում այսօր կարող է տեղի ունենալ Հայաստանի անդամակցությունը` ԵՏՄ-ին: Չնայած, դատելով այս գործընթացի առանձնահատկություններից, չի բացառվում, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իրավացի դուրս գա, եւ այսօր Հայաստանի անդամակցությունը տեղի չունենա: Հիշեցնենք` Գալուստ Սահակյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա 2015-ի հունվարից:

Համենայնդեպս, կարեւորն այս պարագայում ամենեւին էլ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու ժամկետի հստակեցումը չէ, այլ այն, որ այս կապակցությամբ, Հայաստանում քաղաքական ընդվզում չկա: Ավելին, նույն օրը` այսօր, Ազատության հրապարակում երկրի հիմնական ոչ իշխանական ուժերը, ճիշտ է, հանրահավաք են հրավիրել, ճիշտ էՙ այնտեղ հնարավոր է հնչեն` «հեռացիր, գործող իշխանություն» կոչեր, բայց կոնկրետ ԵՏՄ-ին միանալուն դեմ որեւէ ելույթ Ազատության հրապարկում այսօր չի հնչելու: Ինչո՞ւ. տարբերակները երկուսն են. կամ Հայաստանում համաժողովրդական ընդվզման հիմք չկա` կապված երկրի եվրասիականացման գործընթացի հետ, կամ էլ ոչ իշխանականները հենց հոկտեմբերի 10-ն են ընտրել իրենց հանրահավաքի համար, որպեսզի Ազատության հրապարակը զբաղված լինի բոլոր նրանց համար, ովքեր դեմ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:Հասկանալի է, որ եթե իշխանությունն ու ընդդիմադիր շարքերում գործող այլ` ազդեցիկ կուսակցությունները դեմ չեն ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը, ուրեմն գոնե պետության արտաքին քաղաքական կուրսի` այս պատմական ընտրության առումով նրանք ոչնչով չեն տարբերվում եւ, որն ավելի կարեւոր է` չեն տարբերվելու գործող իշխանություններից, եթե ինչ-որ գործողությունների արդյունքում անհաջողակներից վերածվեն իշխանության: Այս առումով նկատենք, որ, եթե, փաստորեն, ընդդիմությունն իր արտաքին քաղաքական պատկերացումներով բոլորովին չի տարբերվում գործող իշխանություններից, ապա որտեղի՞ց Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը, կամ այդ հանրահավաքը ուղիղ եթերում նայող` ավելի մեծ թվով բնակչությունը համոզված լինի, որ ընդդիմությունը իշխանությունից էականորեն տարբերվելու է` այլ հարցերում, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհների ընտրության, օրինակ քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների վերացման, օրինակ անպատժելիության մթնոլորտի վերացման…ԲՀԿ անդամ պատգամավորներից մեկը, ում անունը կարեւոր չէ` ԲՀԿ-ում նմանների առատության պատճառով, վերջերս հայտարարել էր, թե ինքը պատրաստ է նաեւ կրակել` իրեն դեմ հանդես եկողի վրա, կնշանակի, որ կոնկրետ ԲՀԿ-ի մասով գործող իշխանության «սերմանած» անպատժելիության եւ ամենակարողության մթնոլորտը չի վերանալու` «իշխանափոխությունից» հետո:

Ուրեմն ժողովրդին խմբակային խաբում են, իշխանությունը խաբում է, քանի որ ժողովուրդը լավ չի ապրում, իսկ ընդդիմությունը խաբում է, քանի որ ժողովուրդը լավ չի էլ ապրելու: Այստեղ խնդիրն այն է, որ ժողովրդին առաջարկում են ընտրել, թե ում ղեկավարությամբ է նա ցանկանում` շարունակել վատ ապրել:

Իրականում, եւ այն, ինչը տեղի է ունենում այսօր Մինսկում, եւ այն, ինչը Ազատության հրապարակում է տեղի ունենում, խաբկանք է, թեկուզ միայն այն պատճառով, որ մինսկյան եւ Ազատության հրապարակի գործընթացները ժողովրդի կյանքում էական ազդեցություն չեն թողնելու: Եւ ամենակարեւորն այն է, որ եւ նախագահներ Պուտինը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, Սարգսյանը, եւ ավելի պակաս, բայց կրկին նախագահներ` Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանն եւ մի քիչ էլ, գուցե Րաֆֆին, հրաշալի հասկանում են, որ այն խաղը, որին իրենք մասնակցում են, կոչվում է` բլեֆ:

Գուցե այդ պատճառով էլ ոչինչ չեն անում, ո

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ Է

Հաջորդ գրառումը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

Լրահոս

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական