Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԵՎԱՆ ԳՅՈՒՂ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՑԻՐՈՍՅԱՆ

Համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը կսկսվեն այս տարվանից

Համայնքների խոշորացումը Հայաստանում մոտակա տարիների ամենաարմատական բարեփոխումներից մեկն է լինելու: Այս բարեփոխման հեղինակները եւ այն իրագործող տարածքային կառավարման նախարարությունը, ներկայացնելով սպասվող գործընթացի մանրամասները, շեշտում են, որ այն ոչ մի նմանություն չունի խորհրդային տարիներին իրագործած գյուղական բնակավայրերի միավորման գործընթացի հետ: Այն ժամանակ, երբ միավորվեցին մի քանի գյուղական համայնքներ, իսկ վարչական կենտրոն դարձավ դրանցից մեկը, մյուս գյուղերի բնակիչները սովորական տեղեկանք ստանալու համար հարկադրված էին լինում գնալ հարեւան գյուղ, որտեղ գտնվում է գյուղխորհուրդը: Սա բացառվում է համայնքների խոշորացման ներկայիս բարեփոխումներում: Ընդհանրապես, այս բարեփոխումներն իրենց գաղափարախոսությամբ բոլորովին այլ նպատակներ ունեն:

Համայնքների խոշորացում ասելով, առաջին հերթին նկատի է առնվում կառավարման արդյունավետության բարձրացումը: Ներկա կացությունը ոչ մի կերպ չի նպաստում թե՛ համայնքների տեղական եկամուտների, թե՛ պետության կողմից տրվող դոտացիաների արդյունավետ եւ նպատակային ծախսմանը:

Հայաստանի Հանարապետության տարածքում 999 բնակավայր կա, որոնք միավորված են 915 համայնքներում: Այսինքն, մասամբ խոշորացված 61 բազմաբնակավայր համայնք կա: Ի՞նչ ծառայություններ են մատուցվում փոքր բնակչություն ունեցող համայքներում եւ ինչպե՞ս են տնօրինվում համայնքնային եւ պետական միջոցները:

Մասնավորապես փոքր` մինչեւ 100 բնակչություն ունեցող համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, եւ համայնքային բյուջեի 88 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վրա` գյուղապետի, օգնականի, եւ այլն: Այս ցուցանիշների մասին խոսելով, համայնքների խոշորացման ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը նշում է, որ միայն 3000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում է, որ ծախսերի 20 տոկոսն է բաժին ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարով հնարավոր է լինում ծառայություններ մատուցել տվյալ համայնքում ընդգրկված բնակավայրերում` մանկապարտեզ, բուժկետ, գրադարան, մշակույթի կենտրոն, փողոցների լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծվում բիզնեսի ընդգրկմամբ իրականացնելու նպատակային ծրագրեր: Նա որպես օրինակ բերում է Սյունիքի մարզը, որն ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերով մարզն է: Այստեղ եղած 109 բնակավայրերը անհրաժեշտ կլինի միավորել 18 համայնքներում: Օրինակ` Մեղրիի 13 բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում: Սա կվերակենդանացնի Մեղրու շրջանի նախկին քարտեզը, բայց նոր բովանդակությամբ, հնարավորություններ ստեղծելով գումարներ ծախսել գյուղերում նպատակային ծրագրեր իրականացնելու համար:

Խոշորացված համայնքների բնակավայրերի բնակիչների համար հավելյալ դժվարություններ չստեղծելու հարցի վերաբերյալ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանում է, որ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրում գործելու է այսպես կոչված վարչական ներկայացուցիչը: Նրանք ըստ էության փոխարինելու են այդ բնակավայրերի գյուղապետերին եւ տվյալ գյուղին առնչվող բոլոր հարցերով` սկսած տեղեկանքի, տարբեր թույտվությունների եւ այլ հարցերով գյուղացիները դիմելու են հենց նրան, այլ ոչ թե գնալու համայնքային կենտրոն: Վարչական ներկայացուցիչներին առաջարկելու է համայնքի ղեկավարը, բայց թեկնածուն պետք է լինի տվյալ գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից ներկայացվածը: Համայնքների ավագանին ձեւավորվելու է երկու ուղղությամբ: Խոշորացված համայնքի մաս կազմող յուրաքանչյուր գյուղի մեկ ներկայացուցիչ անպայման լինելու է համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամներն արդեն ընտրվելու են ըստ բնակչության թվի:

Համայնքների խոշորացման բարեփոխումները մշակող փորձագետներից Վահան Մովսիսյանի տեղեկացմամբ, տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության: Դա կարող է լինել համախմբում մեկ ապրանքանիշի շուրջը (Տաթեւ), մեկ քաղաքային համայնքի շուրջը (Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ընդհանուր բիզնես նախագծի իրագործման շուրջը (Զառիթափ, Սառնակունք), աշխարհագրական եւ ռելիեֆային առանձնահատկություններով: Նշվում է, որ նույն համայնքի մեջ ընդգրկվող բնակավայրերի միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի 20 կմ-ը:

Ներկայումս մշակվել են խոշորացման երկու տարբերակներ` շրջանային եւ փնջային, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու ռիսկերը: Առաջինի դեպքում խոշորացումից հետո Հայաստանի 999 բնակավայրերը պետք է միավորվեն 50 համայնքներում, երկրորդի դեպքում` 230 համայնքներում: Պատասխանելով մեր հարցին, թե ո՞ր տարբերակն է առավել հավանական համարվում, Վաչե Տերտերյանն ասաց, որ դեռեւս քաղաքական որոշում չկա:

Մեկնաբանելով համայնքների խոշորացման բարեփոխումները, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առանձնացնում է դրա երեք կարեւոր նպատակները` ավելի շատ կապիտալ ներդրումներ համայանքներում խնայված միջոցների հաշվին, իշխանության ապակենտրոնացում եւ քաղաքական համակարգի հետաքրքրությունների ավելացում տեղական ինքակառավարման նկատմամբ: «Ազգի» հարցին, թե նկատի ունենալով մեկ այլ կենսական նշանակություն ունեցող բարեփոխումների (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի) տապալումը, որը հետեւանք էր դրա նկատմամբ ստեղծված մթնոլորտի, ինքը վճռականություն ունի՞ մինչեւ վերջ տանելու համայնքների խոշորացման բարեփոխումը, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ ձախողումից խուսափելու համար պետք է իրականացվեն պիլոտային (փորձնական ծրագրեր), բացատրական աշխատանքներ, մինչ այդ խոշորացվող համայնքներում անցկացվեն տեղական հանրաքվեներ` բնակչության կարծիքն իմանալու համար: Նա համոզմունք հայտնեց, որ համայնքներում կողմ կլինեն այս բարեփոխմանը:

Տարածքային կառավարման նախարարության կազմակերպած համայնքների խոշորացմանն առնչվողՙ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, բացի վերոնշյալ մանրամասներից, տեղեկացանք նաեւ, որ արդեն այս տարի կսկսվեն առաջին երեք փորձնական ծրագրերը` Ծաղկաձորին, Դիլիջանին, Ջերմուկին հարակից համայնքների խոշորացման ուղղությամբ: Եվս 11 խոշորացվող համայնքների ձեւավորումը նախատեսվում է եկող տարի: Այսինքն, համայնքների խոշորացման առաջին քայլերի արդյունքներին ականատես լինելու այնքան էլ շատ ժամանակ չի մնացել

Նախորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական