Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ոչ, ներկա հոդվածս Ռեյ Չարլզի հայտնի «Georgia on My Mind» երգի մասին չէ: Ոչ էլ ԱՄՆ¬ի հարավում գտնվող Ջիորջիա նահանգի մասին: Այն կովկասյան լեռներում ծվարած, Հայաստանի դրկից, հինգ միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին է:

Տարածաշրջանն ընդհանրապես հագեցած է բարդ խնդիրներով, ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական ուժերի մրցակցության հետեւանքով: Խնդիրներից մեկը պանթուրքիզմի դեպի արեւելք տարածվելու Օսմանյան ազգայնական երազանքն է, որի իրականացմանը խանգարել են երկու քրիստոնյա երկրներՙ Հայաստանն ու Վրաստանը:

Վերջին տարիներին, սակայն, ակնհայտ փաստ է դարձել, որ Վրաստանի ղեկավարները այլեւս պանթուրքիզմը չեն դիտարկում որպես իրենց երկրին սպառնացող վտանգ եւ նախընտրում են կարճաժամկետ քաղաքական համաձայնությունների գալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Վրացական իրարահաջորդ կառավարություններ հետեւողականորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին են քվեարկել ՄԱԿ¬ում: Ավելին, հոժարակամ պաշտպանել են տնտեսական որեւէ ծրագիր, որն ուղղված է եղել մեկուսացնելու Հայաստանին: Ասվածի վառ օրինակներ կարող են ծառայել Հայաստանը շրջանցող երկաթգծի եւ տարբեր խողովակաշարերի կառուցման ծրագրերը, որոնց միացել են Թբիլիսիի կառավարությունները:

Մենք միշտ խաբված ենք եղել հավատալով, որ որպես քրիստոնյա երկրներ, մեր շահերը միշտ համընկնելու են: Թբիլիսին քանիցս ապացուցել է, իր թշնամական քաղաքականությամբ, որ նման մտածելակերպը սխալ է եղել: Որոշ անշրջահայաց մարդիկ ժամանակ առ ժամանակ քննադատում են Հայաստանի կառավարությանըՙ Թբիլիսիի դեմ ավելի խիստ քաղաքականություն չկիրառելու համար, մոռանալով, որ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հակամարտության պայմաններում բոլորովին խելամիտ չէ սահմանային թշնամանքի երկրորդ ճակատ բաց անել, մանավանդ գիտակցելով, որ այդ հարեւան երկրի տարածքով է անցնում մեր փրկապարանը:

Հենց այս պատճառով էլ մենք Վրաստանին համարում ենք «բարեհաճ թշնամի»: Վերջերս «Էկոնոմիստ» շաբաթաթերթը «friend» (ընկեր, բարեկամ) եւ «enemy» (թշնամի) բառերի զուգորդումից ստեղծել էր «frenemies» (բարեհաճ թշնամի, կամ չարակամ ընկեր) եզրը, որն օգտագործել էր Մոսկվայի եւ Պեկինի միջեւ էներգիայի ոլորտում ստորագրված 400 միլիարդ դոլարի պայմանագրի առնչությամբ: Արտաքնապես այդ քայլը քաղաքական հաղթանակ համարելով Պուտինի համար (ի դեմս արեւմուտքի գործադրած պատժամիջոցների), պարբերականը այդուհանդերձ կանխատեսում էր, որ ի վերջո Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային շահերը բախվելու են միմյանց:

Վրաստանն անհանգստություն պատճառող երկիր է ոչ միայն իր միջազգային հարաբերությունների առումով, այլեւՙ բազմաշերտ էթնիկական խմբավորումների հանդեպ վարած իր ներքին քաղաքականության: Հայերը երկրի բնակչության 6-7 տոկոսն են կազմում եւ կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաք Թբիլիսիում եւ Ջավախքում: Հայկական եկեղեցիների եւ համայնքային ունեցվածքի բռնագրավումների հարցը դեռեւս չի լուծված:

ՄԱԿ¬ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Պիլայը մայիսի 18-ից 22-ը Վրաստան այցելելով իր մտահոգությունն արտահայտեց երկրի փոքրամասնությունների նկատմամբ Թբիլիսիի կառավարության որդեգրած խտրական քաղաքականության վերաբերյալ եւ կոչ արեց կիրառել երկրի սահմանադրական պարտավորվածությունները եւ հարգել միջազգային օրենքի նորմերը: Սա, իհարկե, մի փոքրիկ «նկատողություն» է, որն իր հետեւանքները չի կարող ունենալ, քանի դեռ ՆԱՏՕ¬ին անդամակցելու Թբիլիսիի ձգտումները շահարկվում են արեւմուտքի կողմիցՙ նսեմացնելու համար ռուսական ազդեցությունը տարածաշրջանում: Վրացիները քաջ գիտակցում են քաղաքական այս իրականությունը եւ մտադիր են շարունակել իրենց խտրական քաղաքականությունըՙ անպատիժ մնալու ակնկալիքներով:

Ջավախքում մի ժամանակ տեղակայված էր ռուսական զինվորական բազան, որը պաշտպանելով տեղացի հայերի անվտանգությունը նաեւ աշխատանքով էր ապահովում նրանց: Ամբողջովին անտեսելով հայ բնակչության կարիքները, Մոսկվան վաղաժամ վերացրեց իր բազանՙ սիրաշահելու համար Վրաստանի կառավարությանը, որն իր հերթին խոստացավ տնտեսական օգնություն ցուցաբերել հայերին, փողոցներ բարեկարգել եւ հաղորդակցության միջոցները բարելավել: Դրանցից ոչ մեկը չի իրականացվել դեռեւս: Վրաստանի իշխանությունները ջավախքահայերին են մեղադրում իրենց տնտեսական դժվարությունների համար, պատճառաբանելով, որ նրանք մինչեւ օրս վրացերեն չեն սովորել: Նրանց մեղադրում են հայերեն լեզուն եւ հին հայկական սովորույթները պահպանելու համար, մոռանալով, որ Ջավախքը եղել է պատմական Հայաստանի տարածքներից:

Վրաստանի իշխանությունները արդեն ինչքան ժամանակ է, որ երկսայր քաղաքականություն են վարում Ջավախքի հանդեպ, մի կողմից հետապնդելով մարդու իրավունքների պաշտպան¬ակտիվիստներին, եւ մյուս կողմից ձուլման ենթարկելով բնակչությանը: Առաջինի դեպքում փոքրամասնությունների էթնիկական եւ կրոնական իրավունքները դիտավորյալ ոտնահարվում են, որի հետեւանքով շրջանը դատարկվում է իր բնակչությունից: Երկրորդի դեպքում, շրջանում մնացող հայերը վրացականացման են ենթարկվում աշխատանքի հնարավորություն ստանալու քողի ներքո: Կառավարությունը որոշ «կոսմետիկ» բարեփոխումներ իրականացրել է քննադատություններից խուսափելու համար:

Նրանց համար հայերի խնդիրը նորություն չէ: Կար ժամանակ, երբ կառավարությունը մտադիր էր Ջավախք տեղափոխել (վերաբնակեցնել) մեսխեթցի թուրքերին, որոնց Ստալինն էր արտաքսել, էթնիկական լարվածություն ստեղծելու նպատակով:

Վրաստանում հայերի համար մտահոգության տարածք է նաեւ Աջարիան, որը Աջարական ինքնավար հանրապետություն դարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո: 1991-ից մինչեւ 2004-ը Աջարիայի նախագահն էր տեղացի զինվորական առաջնորդ Ասլան Աբաշիձեն, ով վարդագույն հեղափոխության ժամանակ աջակցում էր նախկին նախագահ Շեւարդնաձեին: Երբ Սաակաշվիլին ամրապնդեց իր դիրքերը Թբիլիսիում, նա վերջնագիր ներկայացրեց Աբաշիձեին, ով մինչեւ այդ իշխել էր Աջարիայինՙ որպես ինքնիշխան պետության: Սաակաշվիլին այդ ժամանակ վարվեց նույն ձեւով ինչ հետագայումՙ 2008-ին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պայքարելիս, այսինքնՙ ուժ գործադրեց նրանց ճնշելու համար:

Աջարիայի դեպքում, Մոսկվան դեռ հավատում էր, որ Սաակաշվիլուն օժանդակելով կնվազեցնի նրա հակառուսական տրամադրությունները: Այդ պատճառով էլ Աբաշիձեին ուղղաթիռով Մոսկվա տեղափոխեց, եւ զինված հակամարտության սպառնալիքը վերացավ: Աջարիան անցավ Վրաստանի հսկողության ներքո: Սաակաշվիլին ենթադրեց, որ սպառնալիքները միշտ հաջողություն են բերելու, բայց Աբխազիայում եւ Հարավային Օսիայում այդ «խաղը» չգործեց:

Աջարիան կարեւոր եւ կենսական կապող օղակ է Հայաստանի համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ պաշտոնական առեւտուրն ու զբոսաշրջությունը այդ տարածքով են անցնում: Տարածքը որոշ ժամանակ գտնվում էր թուրքական իշխանության ներքո, եւ տեղաբնակ վրացիներից ոմանք ստիպված էին ընդունել մահմեդականությունը: Բայց անկախության տարիներին նրանք դարձյալ վերադարձան քրիստոնեությանը:

Ձգտելով Աջարիան զբոսաշրջության կենտրոն դարձնել, Սաակաշվիլին լայն բաց արեց դռները թուրքական տնտեսության ներթափանցման առջեւ: Բացի տնտեսականից նա նաեւ քաղաքացիություն շնորհեց բոլոր նրանց, ով դիմում էր, եւ արդեն 25 հազար թուրքեր ստացել են վրացական քաղաքացիություն եւ աշխատում են Բաթումիի եւ նրա շրջակայքի գրասենյակներում, ոչ նման այն ապաշնորհ թուրք բանվորների, որոնք Եվրոպայում են աշխատում:

Աջարիայի թուրքականացումը առաջ է գնում ամենատարբերՙ հատկապես կրթության եւ կրոնի ոլորտներում: Աջարիայում արդեն գործում են 50 թուրքական գիշերօթիկ դպրոցներ: Թուրքականացման գործընթացում մեծ դեր է վերապահված Սաակաշվիլու մորըՙ Գյուլի Ալասանիային, որ թուրքական պատմության պրոֆեսոր է եւ համագործակցում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանին անմիջական հարեւան մի երկիր արագորեն թշնամի տարածք է դառնում: Իսկ դա նշանակում է, որ վերջին հաշվով ճանապարհ է հարթվում, այսպես կոչված քրիստոնյա մի երկրի միջոցով, դեպի Ահմետ Դավութօղլուի նման պանթուրանիզմի կողմնակիցների համար:

Վրաստանի քաղաքական մեկուսացումը Հայաստանից է՛լ ավելի է շեշտվում թուրք¬իսլամիստական հոսանքին նրա աստիճանական ներգրավմամբ:

Ռեյ Չարլզի երգը երգենք, թե ոչ, մենք միշտ աչալուրջ պետք է լինենք եւ մեր մտքում պահենք Վրաստանը, որպես Հայաստանի եւ հայերի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող մի երկրի:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նախորդ գրառումը

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԵՎԱՆ ԳՅՈՒՂ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ

Լրահոս

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19/07/2026

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը, հայտնում են ռուսական...

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական