Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

«ԱՐՍԵՆԱԼԸ» ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ «ՉԵԼՍԻԻՑ»

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում լոնդոնյան դերբին չափազանց հետաքրքրական ու գոլառատ ստացվեց: «Արսենալը» արտագնա խաղում 0:6 հաշվով պարտվեց «Չելսիին»:

«Զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերի 1000-րդ խաղը մեղմ ասած անհաջող ստացվեց:

«Չելսին» առջեւում էր խաղի սկզբնամասից: Առաջին խաղակեսում «Արսենալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում, սակայն մրցավարը սխալմամբ կարմիր քարտ ցույց տվեց հյուրերի պաշտպան Կիրան Գիբսին: Հանդիպումից հետո գլխավոր մրցավար Անդրե Մարիները ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել: Սակայն, հնարավոր է, մրցավարը հեռացվի աշխատանքից:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պարտության ամբողջ մեղքն իր վրա է վերցնում: Ֆրանսիացի մասնագետը հայտարարել է, որ սա իր կարիերայի վատագույն խաղերից էր:

«Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն էլ կարծում է, որ այս խաղն ավելի կարեւոր էր «Արսենալի» համար, քան` իր թիմի: «Մենք զարկերակ ունեինք այս խաղում: Կփորձենք շարունակել նույն ոգով»:

31-րդ տուրից հետո «Չելսին» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» 63 միավորով 4-րդ տեղում է: