Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵՑ

Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը նվաճեց WBO վարկածով միջմայրցամաքային գոտին:

Մարտի 21-ին Կալիֆորնիայում կայացած տասը ռաունդանոց մենամարտում 27-ամյա հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ (100:89, 100:89, 100:89) հաղթել է Մարիո Լոզանոյին:

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանը իր վերջին մենամարտում պարտություն էր կրել: Առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական թափուր գոտու համար մենամարտում Վանեսը միավորներով պարտվել էր ամերիկացի Դեմետրիուս Անդրադեին: