Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԵՆ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», septembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Ռուսաստանում է ապրում Հայաստանից դուրս հաստատված ամենամեծ հայկական համայնքը, որը, սակայն, մտավոր արտադրանքով չի արդարացնում սպասելիքները: Այդուհանդերձ կան բարի կամքի մարդիկ, ովքեր առանց աղմկելու ապրեցնում են հայկական գիրքը: Սամվել Ղազարյանը մեկն է մշակույթի անխոնջ մարտիկներից:

«Ноев ковчег» ամսաթերթի խմբագրատանը, հարմարավետ բազկաթոռին նստած, Սամվել Ղազարյանը մտասույզ ծխում է: Նա խոսում է խռպոտ ձայնով եւ ընտիր հայերենով: Ես տեղեկանում եմ, որ նա Երեւանից Մոսկվա է տարագրվել «մութ» 1990-ականներին, երբ բացել է ճարտարապետական արվեստանոց: Մոսկվայում (եւ առհասարակ Ռուսաստանում) հայկական գրքերի պակասը գիտակցելովՙ նա ձեռնամուխ է եղել հրատարակչական գործին: «2005-ին ես ստեղծեցի իմ Uni Press հրատարակչությունըՙ հիմք ընդունելով իմ Uni Prom ճարտարապետական արվեստանոցը: Մեր հրատարակած առաջին գիրքը իտալացի գրող Ջովանի Գուայտայի ստեղծագործությունն է Հայոց ցեղասպանության մասին», պատմում է Սամվել Ղազարյանը:

Նա չբավարարվեց հայոց պատմության այդ մռայլ էջով: Ունի որոշակի նպատակ. հայ գրականության մեծ դասականներին հնարավորինս շատ ճանաչելի դարձնել ռուսալեզու (հայ կամ այլազգի) հանրությանը: Ղազարյանի անձնական ներդրման շնորհիվ լույս ընծայվեցին թարգմանություններ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Րաֆֆիին («Սամվել», «Դավիթ-Բեկ», «Խենթը»), ինչպես նաեւ Մուրացանին («Գեւորգ Մարզպետունի»), Դերենիկ Դեմիրճյանին, չխոսելով արդեն հին ու նոր, կրոնական եւ աշխարհիկ պոեզիայի (Նահապետ Քուչակ, Գրիգոր Նարեկացի, Պարույր Սեւակ, Հովհաննես Շիրազ), ինչպես նաեւ Թումանյանի հեքիաթների մասին: Դժվարին պայմաններում լույս տեսավ ընդհանուր առմամբ չորս տասնյակ աշխատություն: Այսօր նրա շնորհիվ հնարավոր է ռուսաց լեզվով հայկական կամ Հայաստանին վերաբերող գրքեր գտնել Մոսկվայի, ինչպես նաեւ Երեւանի գրախանութներում:

«Մենք Ռուսաստանում ունենք բազմաթիվ տաղանդներ, որոնք ստեղծագործական մեծ ներուժ են կազմում, բայց մինչեւ օրս մենք չենք կարողացել միավորվել մի ընդհանուր նախագծի շուրջը», գանգատվում է Ղազարյանը: «Զարմացած եմ հավատարիմ եւ շատ ուսյալ ռուս ընթերցողների զանգվածի գոյությունից, որոնք մոտիկից հետաքրքրվում են մեր գրականությամբ: Սովորաբար տարեց մարդիկ են գալիս ինձ տեսնելու եւ այս կամ այն թեմայի շուրջը բանավիճելու», պատմում է նա ծխելով: Ինչ վերաբերում է հայերինՙ նրանք տարբեր են: «Մոսկվայում կգտնեք Բաքվի հայերի (ռուսալեզու), Աբխազիայի, Օսիայի, Կրասնոդարի, Ռոստովի, Ստավրոպոլի (հայախոս) հայերի. նրանք իրարից տարբեր են, եզակի եւ յուրօրինակ», շարունակում է Սամվել Ղազարյանը:

Հրատարակչի գլխավոր հոգսերից մեկը գրքերի տարածումն է: Գրահրատարակչության ֆինանսական անդունդում շահավետ գործարքների մասին չմտածող Ղազարյանը մխիթարվում էՙ մտածելով նախկին ԽՍՀՄ տարածքի բազմաթիվ հայկական ամենօրյա եւ կիրակնօրյա դպրոցների հազարավոր աշակերտների մասին: Օրինակ, Աբխազիայում կան 36 հայկական ամենօրյա դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրը անվճար ստանում է հրատարակված բոլոր գրքերից մեկական օրինակ: Նույնը կարելի է ասել Մինսկի, Օդեսայի, Կիեւի կամ Կալինինգրադի հայկական մյուս կառույցների մասին: «Խնդիրը տնտեսականից ավելի շատ բարոյական է: Հարկավոր է ձեւավորել սեփական ժառանգությանը քաջածանոթ երիտասարդ սերունդ: Եթե Ռուսաստանի հայերի գոնե 1 տոկոսը կարդար իմ հրատարակած գրքերը, ես երջանիկ կլինեի: Ցավոք, այդ թիվն էլ չենք ապահովում», ասում է նա:

Այս խնդիրը ծանոթ է նաեւ ֆրանսահայերին:

Նախորդ գրառումը

«ԼԵԶՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ

Լրահոս

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին գրել...

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը. ՀՀ ՆԳՆ

21/07/2026

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական