Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԻՍԼԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Երեւանի պետական համալսարանում բացվեց իսլամագիտության կենտրոն: Բացմանը մասնակցեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Թեհրանի հումանիտար գիտությունների ու մշակութաբանության ինստիտուտի պատվիրակության անդամներ: Թեհրանի հումանիտար գիտությունների եւ մշակութաբանության ինստիտուտը ԵՊՀ-ի հետ իրականացնում է ոչ միայն թարգմանչական, այլեւ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր: Հատուկ այդ ծրագրերի համար գործում է 56 ամբիոն: