Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ» ԱԼԻԵՎՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ, ԱՄՆ-ԻՑ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան մոտ ոստիկանությունը դաժանորեն ցրել է ադրբեջանցի շուրջ 100 «փախստականի» բողոքի ակցիան: Բանն այն է, որ իշխանությունների որոշմամբ Ադրբեջանի նավթային ակադեմիայի ուսանողական հանրակացարաններից պետք է տարհանվի «750 փախստական ընտանիք»: Պետական միջոցներով նրանց համար տներ են կառուցվել Ապշերոնի շրջանի Մասազըր կոչվող ավանում:

Փախստականների եւ բռնատեղահանվածների հարցերով պետական կոմիտեի տվյալներովՙ կառուցվել է «490 երկսենյականոց, 90 մեկսենյականոց, 170 երեքսենյականոց եւ 10 չորսսենյականոց բնակարաններ»: Տարհանման ենթակա ընտանիքների ներկայացուցիչների ասելով, սակայն, նախ «հատկացված բնակարանների համար հիշյալ պետական կոմիտեի պաշտոնյաներն իրենցից փող են պահանջում, երկրորդ` բաշխումն անարդարացի է կատարվում»:

Բողոքավորներից մի կին, մասնավորապես, «Թուրան» գործակալության թղթակցին պատմել է, որ իրենց «ստիպում են տեղափոխվել երկսենյականոց բնակարան այն դեպքում, երբ ընտանիքում ինքն է, ամուսինը եւ երեք չափահաս որդիները»: Զայրացած կինը հարց է հնչեցրել. «Ի՞նչ է, մենք հինգ հոգով, ծնողներով եւ երեք հասուն տղաներով մի սենյակո՞ւմ պիտի քնենք»:

«Թուրան»-ի մեկնաբանության մեջ երեւույթը գնահատված է նաեւ այլ կտրվածքով: Ըստ այդմ, «փախստականների» համար Մասազըր եւ այլ ավաններում կառուցված տները «միայն ցուցանմուշներ են, բացակայում են կենցաղային տարրական պայմանները»: Ամենակարեւորը, «այդ մարդիկ տարիների ընթացքում Բաքվում գտել են աշխատանք, ոմանք զբաղվում են փողոցային առեւտրով, իսկ եթե տեղափոխվեն Ապշերոնի շրջան, ապա կկորցնեն ապրուստի այդ չնչին աղբյուրները»:

Դա, սակայն, իշխանություններին չի հուզում: Իշխող վարչախումբը մշակել է այսպես կոչված «Մեծ Բաքվի» կառուցապատման ծրագիր, որի շրջանակներում բոլոր «փախստականները» պետք է պարտադիր ենթարկվեն տարհանման, դիմադրության դեպքում` կոպիտ բռնատեղահանման: Որոշված է, այդ մասին երեկ հայտնել է haqqin. az-ը, որ «նախագահական ընտրություններից անմիջապես հետո կսկսվի 25 000 բնակելի տան եւ բնակարանի հիմնաքանդումը»: Հայտնի չէ, սակայն, թե «սեփականատերերն ի՞նչ փոխհատուցում, ի՞նչ կարգով եւ ե՞րբ են ստանալու»:

Ոչ պաշտոնական, բայց իրականությանը չափազանց մոտ գնահատականներով, ներկայումս Բաքվում եւ արվարձաններում «ապրում է շուրջ 4 մլն մարդ, ավելի քան 50 000-ն էլ ամենօրյա սեւ աշխատանքի հույսով գալիս է մերձակա շրջաններից»: Անկախ մասնագետները Բաքվում ժողովրդագրական իրավիճակը համարում են «կրիտիկական» եւ ընդգծում, որ փաստորեն «հանրապետության բնակչության մոտ 60-65 տոկոսը կենտրոնացած է Ապշերոնյան թերակղզում»:

Ամենաբնութագրականը, սակայն, այն է, որ երեկ բողոքավոր «փախստականները» բառիս բուն իմաստով վերջնագիր են ներկայացրել իրենց հարցերով պետական կոմիտեին եւ Բաքվի քաղաքային իշխանություններին. «Եթե մոտակա մի քանի օրերին բոլոր խնդիրները չկարգավորվեն, ապա ստիպված կլինենք քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից» (տես http://haqqin.az/news/9068):

Ստացվում է, որ ադրբեջանցի «փախստականներն» ալիեւյան տներում ապրելուց գերադասում են Միացյալ Նահանգներում քաղաքական վտարանդիությունը: Սա չափազանց ուշագրավ երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզչության հիմնական թեմաներից մեկը «փախստականների եւ բռնատեղահանվածների խնդիրների արմատական լուծումն է»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նախորդ գրառումը

ԻՍԼԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՀԱ ԽՆԴԻՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՀԱ ԽՆԴԻՐԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական