Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՏԵՆՔ ՈՐՈՄՆ ՈՒ ՀԱՏԻԿԸ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը եւ դրա շուրջը ծավալվող իրադարձությունները հետեւությունների են հանգեցնում:

Նախ` տեղի ունեցած վրա յուղ են լցնում լրագրողները, որոնք մոռանալով, որ սովորական տրանսպորտային միջադեպը շանս ունի դառնալու միջպետական հարաբերությունների վատթարացման պատճառ, գործի դրեցին ատելության ողջ արսենալը նախ ռուսական կողմից, շեշտադրումներ անելով ավտովթարի պատճառ Հարությունյանի ազգությանն ու առհասարակ` հայ «գաստարբայթերներին»: Հետո, բնականաբար, հայ լրագրության ողջ արեալը հակահարվածի անցավ, եւ պատկերավորության ոչ մի միջոց չխնայվեց ռուսական ռասիզմի եւ հայատյացության պատկերը ներկայացնելիս: Այսինքն` տարիներով եւ դետալ-դետալ մի կերպ կարգի բերվող երկու երկրների դիվանագիտությունը կարող է ճաք տալ էմոցիայի, Հարությունյանի կոնկրետ դեպքով հայերիս ազգային արժանապատվությանը հասցված անարգանքի եւ երկու կողմից թեման սնելու հակված, ամառը թեմա չունեցողների մեծ բանակի պատճառով: Մինչդեռ սովորաբար տաք քննարկումների մեջ միշտ էլ աննկատելի է գլխավորը: Հատկապես ռուսական կողմի լրագրողները մեր մասնագիտությանը խորթ եղանակով հայերիս արժանապատվությունը վիրավորող ռեպորտաժներ են վարել (ռուսական պետական հեռուստաալիքով հատկապես), ակնհայտ հակահայկական տրամադրություններ հրահրելով եւ Հայաստանում էլ պատասխան ռեզոնանս առաջացնելով: Բայց լավ է գոնե, որ դա հետագայում, օրինակ, երեկ, կարելի է ասել, մի փոքր մեղմվեց:

Մյուս մտորումը, որ ծնվում է, այն է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան արագ արձագանք դեպքի առաջին ժամերին ըստ ամենայնի չի եղել, այլապես ՀՀ քաղաքացին նորմալ զգեստ կունենար դատարան ներկայացվելիս, ու գոնե հեռուն գնացող եզրահանգումների եւ արժանապատվությանը հասցված հարվածի այդ մի կարեւոր բաղկացուցիչը չէր լինի: Չենք ասում` դեսպանատունը հիմա բան չի անում, ընդհակառակը, տարբեր տեղեկություններով, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը բազմակողմանի ներգրավված եւ մասնակից է ողջ գործընթացին: Սակայն ակամա հանգիստ չի տալիս այն միտքը, թե ովքեր են դառնում շատ անգամ մեր դեսպաններն արտերկրում, ինչ դիվանագիտական ճանապարհ են անցնում, այդ դժվարին մասնագիտության ի՞նչ նրբությունների են տիրապետում եւ ինչ փորձ ունեն: Ու ակնհայտ է, որ ինչպես իր նախորդը, Ռուսաստանում Հայաստանի ներկա դեսպանն էլ ի սկզբանե այդ հմտությունները չի ունեցել եւ սովորում է հընթացս: Իսկ ահա մեր արտգործնախարարությունը կադրային դիվանագետներին տարիներով հմտացնելիս պատրաստում է նաեւ Պոդոլսկում տեղի ունեցածի եւ դրա նման արտակարգ իրավիճակներում մեր դիվանագետների կայծակնային աշխատանքի համար: Մինչդեռ խալաթի պատմությունը հուշում է, որ դեպքից անմիջապես հետո հայկական կողմը արագ չի գտել միջադեպի հեղինակ վարորդին, նրա հետ կապ հաստատելու փորձ չի արել, այլապես կկանխեր այդ տեսքով եւ դեղերի ազդեցությունից լիովին չսթափված մարդու հայտնվելը դատարանում, որը շահարկման եւ ազգամիջյան ատելության հրահրման նյութ դարձրին նախ ռուս լրագրողները, հետո Հայաստանում հակադարձ ալիքը բարձրացավ` կամաց- կամաց սպառնալով արտացոլվել երկու երկրների հարաբերություններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԱՄԵՆԱՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԵՐԿՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱԿԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱԿԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական