Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԱՄԵՆԱՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԵՐԿՐՈՒՄ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է միասեռական ամուսնությունների օրինականացում ենթադրող օրինագիծը, հաղորդում է BBC News հեռուստաալիքը:

Օրենքն ուժի մեջ կմտնի թագուհու թույլտվությունն ստանալուց հետո: Ենթադրվում է, որ Էլիզաբեթ Բ թագուհին իր համաձայնությունը կտա երկու օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով օրինագիծը վերահսկող մշակույթի նախարարությանը:

Ընդունված օրինագծի համաձայն, Անգլիայի եւ Ուելսի պաշտոնական եկեղեցիները չեն կարողանա միասեռական զույգերին առաջարկել պսակադրություն: Բացի դրանից, նոր օրենքը չի վերաբերի Շոտլանդիային եւ Հյուսիսային Իռլանդիային, որտեղ գործում են սեփական նորմատիվային ակտեր:

Մեծ Բրիտանիայում առաջին միասեռական ամուսնությունները կարող են տեղի ունենալ 2014 թվականին:

2012թ. պատրաստված օրինագծի նախաձեռնողը Մեծ Բրիտանիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Կեմերոնն է: