Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱԿԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Եթե Իրաքի ու Սիրիայի տարածքների նկատմամբ հավակնությունները բխեին Թուրքիայի պարտավորություններից

«Ազգի» նախորդ համարում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջատիրական հայտարարություններին անդրադառնալիս նշել էինք, որ դրանց արձագանքել է նաեւ պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը եւ ասել է այն, ինչ չէր ասում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն:

Խոսքը Լյութեմի «հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք Հայաստանի գլխավոր դատախազի պահանջները, այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել դրսում» արտահայտության մասին էր: Եթե այս արտահայտությունը համադրենք արտգործնախարարության խոսնակ Գյումրուքչուի խոսքերի հետ, թե «որեւէ պետություն չի կարող Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հանդգնությունը դրսեւորել», ակնհայտ կդառնա հզոր Թուրքիայի իմիջը հոխորտանքով պարտադրելու սնանկությունը:

Ընդ որումՙ պահանջատիրությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազը, իսկ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հոխորտում է հայկական պետության վրա: Թերեւս նա դրանով էլ հայ գլխավոր դատախազիՙ Թուրքիային ներկայացված հողային պահանջները վերագրում է Հայաստանին: Ավելին, որքան էլ, ինչպես Լյութեմն է մատնանշում, հզոր Թուրքիայի իմիջը թույլ չտա կարեւորել ՀՀ գլխավոր դատախազի պահանջները, այդուհանդերձ Թուրքիայի արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակի, արձագանքելու միջոցով պահանջները կարեւորելիս ակամա վնասում է այդ իմիջին:

Իրականում խնդիրը հզոր Թուրքիայի իմիջը չէ: Ի՞նչ իմիջ, որ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Դավութօղլուին հուլիսի 16-ին Բաքվի օդանավակայանում, turkishny.com կայքէջի վկայությամբ, թուրք դեսպան Ալփեր Ջոշքունն է դիմավորում միայն: Խնդիրը թուրքական կողմի պահանջատիրությունից բխող շփոթմունքն է, այլապես թուրքական կողմը ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին կարձագանքեր անհապաղ, այլ ոչ թե արձագանքելու համար 8 օր կսպասեր:

Դա պատահական չէ: Պայմանավորված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փուլի հանցագործության հետեւանքների վերացման փուլով միջազգայնորեն լրացման հավանականությամբ: Այսինքն գլխավոր դատախազի պահանջատիրությանն արձագանքելու հարցում կողմնորոշվելը Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջել է 8 օր:

Գալով հողային պահանջների անհամատեղելիությանը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքներին կամ Հայաստանի միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելու միջոցով ստանձնած պարտավորություններին, ապա այդ պահանջները Թուրքիային ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն ու պաշտոնաթող դեսպանը չեն կարող չիմանալ, որ պետությանը միջազգայնորեն պարտավորեցնում են տվյալ երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները: Այդ իսկ պատճառով էլ նրանք հզոր Թուրքիայի իմիջին վնասելու գնով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունները վերագրում են Հայաստանին եւ հայտնվում իրարամերժ մտքերի հորձանուտում:

Հիրավի, հակամարտություններում հողային պահանջները ինքնիշխանության հետ կարգավորման առումով թերեւս ամենաբարդ խնդիրներն են: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններում խոսքը հայ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքների մասին է, որոնց Թուրքիան տիրացել է այդ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու միջոցով, այլ ոչ թե Մոսուլի կամ Դամասկոսի մասին:

«Մոսուլի թուրքական պատկանելության» եւ «երկու շաբաթում Դամասկոս մտնելու» վերաբերյալ հայտարարություններով Թուրքիան որպես «նոր օսմանիզմի» դրսեւորում հավակնում է Իրաքի ու Սիրիայի տարածքներին, որոնք թուրքերի հետ ոչ մի առնչություն չունեն: Ավելին, նա Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված պատմական իրողությունը ժխտելուց զատ, թուրքերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեղադրանք է ներկայացնում հայերին:

Թվում է, թե Մոսուլին ու Դամասկոսին հավակնելը ավելի քան պիտի հակասի ինչպես ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի սկզբունքներին, այնպես էլ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին: Կարծում ենք նախքան ՀՀ գլխավոր դատախազ Հովսեփյանի հայտարարությունների պատճառաբանությամբ Հայաստանին մեղադրելը, նպատակահարմար կլիներ, եթե թուրքական կողմը պատասխաներ, թե Հայաստանին նախապայմաններ առաջադրելը, միջազգային պրակտիկային անհարիր այդ նախապայմանների պատճառով դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այս արարքը երրորդ երկրի վերաբերմունքով պայմանավորելը, նորանկախ պետությանը սկսած 1993-ից շրջափակելը, ղարաբաղյան պատերազմի օրերին «զգոն թուրքերի» 3 հազարանոց ջոկատին Լեռնային Ղարաբաղ գործուղելը, զենք գնելու համար Ադրբեջանին 30 մլն դոլար վարկ տրամադրելն ու ղարաբաղյան հիմնահարցը երկրի ներքին խնդիր համարելը Թուրքիան միջազգային ո՞ր կազմակերպությանն է պարտավորվել:

Էլ չենք խոսում Ադրբեջանից ստացած 2 մլն դոլարի դիմաց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 2012-ի փետրվարի 26-ին վարչապետ Էրդողանի կառավարության կազմակերպած «Խոջալուի» հանրահավաքի, այդ հանրահավաքում բարձրացված «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ վիթխարի ցուցապաստառների եւ դեռատի 1000 աղջկան նույն մակագրությամբ ցուցանակներով զինելու եւ ներքին գործերի նախարարին հայատյաց ելույթի համար հանրահավաք գործուղելու մասին: Չենք խոսում, որովհետեւ գիտենք, որ Ստամբուլը «համաշխարհային մշակույթի մայրաքաղաք» է, հետեւաբար «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» կարգախոսով հանրահավաքները շատ պատշաճ պիտի համարվեն այդ եզակի մայրաքաղաքի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՏԵՆՔ ՈՐՈՄՆ ՈՒ ՀԱՏԻԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական