Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՀՈՅՈՂ ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Զարմանալի ու զավեշտալի բաներ են կատարվում Հայաստանում: Մենք խոսում ենք օրենքից, երբ այն մեծ մասամբ չի պահպանվում, նշում ենք Սահմադրության օր, երբ մեր Սահմանադրությունը սպասում է մարդկանց, ովքեր կգործեն համապատասխան իր տառին եւ ոգուն, մենք խոսում ենք արժեքներից ու հաճախ ոտնահարում դրանք:

Օրինակ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ եվրոպական որեւէ երկրում, որին մենք այդպես ձգտում ենք մոտենալ, ուսուցիչը աշակերտին ծեծի, ամենատարբեր խարդախությունների մեջ ներքաշված լինի, նրան երկու անգամ նկատողություն տան, առաջանա մեծ սկանդալ, ազատեն աշխատանքից, հետո երկու տարի անց նա նշանակվի տնօրեն, թեեւ այլ դպրոցում: Դուք կասեքՙ հետո՞ ինչ: Հայաստանում ավելի վատ բաներ էլ են կատարվում, օրինակՙ պաշտոնից հեռացված քաղաքապետը դառնում է նախարար, մարդ սպանած մարզպետը դառնում է ոչ թե մեղադրյալ, այլՙ տուժող, իսկ հիվանդանոց ընկած զինվորականը, ում վիրավորել են մեջքից, դառնում է մեղադրյալ: Այս շարքը կարելի է երկար շարունակել, մինչեւ մեկը չասիՙ «Բարի գալուստ, Հայաստան»:

Իրականում, սա ազգային մենթալիտետ չէ, ամեն երկրում հնարավոր է եւ կատարվում են նման ու ավելի դաժան բաներ, սակայն խնդիրն այն է, որ եթե մենք աֆրիկյան ամենաթույլ զարգացած պետություն չենք, ասիական կամ արաբական երկրների սահմանադրությամբ չենք առաջնորդվում եւ, որ ամենակարեւորն էՙ ձգտում ենք բարձր արժեքների, ապա նման դեպքերը պետք է արժանի պատիժ ստանան: Այս իմաստով մեր երկիրը նման է մի համակարգի, որտեղ բացահայտ չի քարոզվում ամենաթողությունն ու օրենքի խախտումը, սակայն անպատժելիության պայմաններում օրինախախտությունը վերածվում է օրինաչափության:

Մոտ երկու տարի առաջ Հայաստանում գրեթե բոլորն էին խոսում Էջմիածնի թիվ երկու դպրոցի տնօրենի մասին: Սուսաննա Նազարյանի պահվածքը դարձել էր բուռն քննարկման առարկա: Նա վիրավորել էր աշակերտին, հայհոյել ու սպառնացել: Կրթության եւ գիտության նախարարության հրամանով հայհոյող տնօրենը նախ ստացավ նկատողություն, հետոՙ խիստ նկատողություն, հետո նրա դեմ գործ հարուցվեց, ու նա հեռացվեց աշխատանքից: Երկու տարի անց, սակայն, Սուսաննա Նազարյանը նշանակվում է Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար, իսկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին անհասկանալի պայմաններում ազատում են աշխատանքից:

Ըստ դպրոցի արդեն նախկին տնօրենի պաշտոնակատար Գնել Ռոստոմյանիՙ իրեն աշխատանքից ազատել են առանց հիմնավորման:

«Երկու տարի առաջ, երբ բոլորը պետք է հավաստագիր ստանային ու գային ընտրվեին տնօրենի պաշտոնում, բոլորին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեցին: Նույնը կատարվեց նաեւ ինձ հետ, սակայն իմ հավաստագիր ստանալու ընթացքն անընդհատ ձգձգվում էր: Ստանալուց հետո 4-5 անգամ նիստ հրավիրվեց իմ ընտրությունն անցկացնելու համար, սակայն նիստն անընդհատ չէր կայանում: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի, եւ ինձ ի վերջո հեռացրին պաշտոնից եւ իմ պաշտոնում նշանակեցին Սուսաննա Նազարյանինՙ դարձյալ պաշտոնակատար», ասաց Ռոստոմյանըՙ հավելելով, որ ինքն արդեն 25 տարի աշխատում է գյուղի դպրոցում:

Սակայն, ըստ Ռոստոմյանի, իրեն աշխատանքից ազատել են նախագահական ընտրություններին բավականաչափ ձայն չհավաքելու համար, իսկ խորհրդարանական ընտրություններինՙ ոչ ՀՀԿ-ական պատգամավորին աջակցելու եւ ձայն տալու համար: «Ինձ հեռացրել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ցանկությամբ: Գյուղապետն էլ համագործակցում է մարզպետի հետ, եւ ես նրանց սադրանքների զոհն եմ դարձել: Նախագահական ընտրություններին մարզպետն ինձ հարցրեց, թե քանի աշխատող ունես, քանի՞սը ձայն կտան, ասեցիՙ կեսը կտան, ասացՙ ինչի՞ բոլորը չէ: Ես էլ ասում եմՙ ո՞նց կարան բոլորը իրենց ձայնը տան ՀՀԿ-ին», հիշում է Ռոստոմյանն ու հավելում, որ պաշտոնյաների հետ խնդիրներ ունեցել է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իրենց ընտրատարածքում առաջադրված են եղել երկու թեկնածուՙ Հակոբ Հակոբյանն եւ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանըՙ գեներալ Սեյրանը: Դպրոցի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատարին կասկածում են, որ նա աշխատել է հօգուտ Հակոբ Հակոբյանի, մինչդեռ Ռոստոմյանը պնդում է, որ ոչ ոքի օգտին չի աշխատել եւ դպրոցում քարոզչություն չի անցկացրել: Իրականում էական չէՙ ո՞ւմ օգտին է աշխատել կամ չի աշխատել: Չկա պատճառը, ինչի համար 25 տարի դպրոցում աշխատող Ռոստոմյանը հեռացվել է աշխատանքից: Չկա նաեւ բացատրություն, թե ինչո՞ւ է Նազարյանը նշանակվել տնօրեն Դաշտ գյուղի դպրոցում: Նա էլ տեռորի չի՞ ենթարկելու աշխատակազմին, չի՞ հայհոյելու կամ ծեծելու աշակերտներին: Բնականաբար, այս հարցին պետք է պատասխան տան կրթության եւ գիտության նախարարությունից: Հաշվի առնելով Հիշատակի օր կոչվածն ու ոչ աշխատանքային տոնը, մենք հետագա համարներից մեկում կներկայացնենք, թե ինչո՞ւ է նախարարը ստորագրում նախ տնօրենի ազատման, այնուհետեւ նրա նշանակման մասին իրարամերժ հրամաններ: Թերեւս առանց պատասխանի էլ ենթադրելի էՙ «մեջքը» լուծում է ամեն մի հարց:

Նախորդ գրառումը

ԽՆԴԻՐԸ ԿՆՈՋ ՄԵՋ Է

Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՆԱՄԶԱՐԱ ԳՅՈՒՂՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՆԱՄԶԱՐԱ ԳՅՈՒՂՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական