Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՆԱՄԶԱՐԱ ԳՅՈՒՂՈՒՄ

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Հուլիսի 6-ին Նինոծմինդայի շրջանի Նամզարա գյուղում, հանդիսապետությամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Արմաշ եւ Տաթեւ քահանաների, կատարվեց նոր կառուցվող Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Նամզարա գյուղում կառուցվում է նոր եկեղեցի` բարերարությամբ Հակոբ Խաչատրյանի:

Արարողության ավարտին իր քարոզում վիրահայոց թեմի առաջնորդը կարեւորեց եկեղեցու դերը գյուղի կյանքում:

«Նամզարեցիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցու: Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենքՙ ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում է նաեւ հոգեւոր կյանքի մասին: Թող ամուր եւ օրհնաբեր լինեն այս հիմնաքարերը, որ երբեք այս տաճարի դռները չփակվեն, չսասանվի եւ նա հազարավոր տարիներ իր հոգեւոր ծառայությունը մատուցի գյուղի բնակչությանը»,- իր խոսքում նշեց Վազգեն սրբազան Միրզախանյանը: