Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ` ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ

Ամմանից Ամմանի մշակութային միության եւ ՌԱԿ «Վահան Թեքեյան» ակումբի ատենապետ Ներսես Ներսեսյանից տեղեկացանք, որ հունիսի 28-ին Նուրհան արք. Մանուկյանն այցելել է Հորդանան: Հորդանանահայերը խանդավառությամբ են ողջունել երուսաղեմահայոց ու հորդանանահայոց պատրիարք հոր գալուստը: Նույն օրը պատրիարքը սուրբ պատարագ է մատուցել Սուրբ Թադեոս եկեղեցում:

Պատրիարք հոր ընդունելությունը տեղի է ունեցել ՀՄԸՄ-ի «Տաքեսեան» սրահում: Ընդունելությունը կազմակերպված էր գաղութի առաջնորդ Վահան արք. Թոփալյանի ջանքերով: