Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՆԴԻՐԸ ԿՆՈՋ ՄԵՋ Է

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում համառորեն չեն հանդարտվում կրքերը` կապված ռուս-ադրբեջանական «զենքի առեւտրի» հետ: Այդ քննարկումները, որոնք վաղուց արդեն հատել են քննարկում-շահարկում սահմանագիծը, որոշում են, որ Ռուսաստանը, փաստորեն, դավաճանեց մեզ, որ Մոսկվայից ժամ առաջ պետք է հրաժարվել, մանավանդ հիմա, երբ գալիք նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, որի կարեւոր կետերից մեկն էլ ԵՄ-ի հետ «Խոր, համապարփակ, ազատ առեւտրի» համաձայնագիրն է: Ընդ որում, Հայաստանում այս օրերին հնչում են նաեւ ձայներ, բավականին լուրջ ձայներ լուրջ տեղերից, թե Մոսկվան Բաքվին զինում է, որովհետեւ Հայաստանը պատրաստվում է «ինտեգրացվել» ԵՄ-ի հետ, ավելին, հենց սրա համար Մոսկվան «պատժեց» Հայաստանին` թանկացնելով Հայաստան ներմուծվող գազի գինը…

Նախ, գալիք նոյեմբերին Հայաստանն ամենեւին էլ չի դառնալու ԵՄ 29-րդ անդամը` Խորվաթիայից հետո, այլ ընդամենը համաձայնագիր է նախաստորագրելու ԵՄ-ի հետ: Ընդ որում, համաձայնագրի նախաստորագրումը համաձայնագրի պարտադիր ստորագրում չի նշանակում, քանի որ եթե կողմերը համաձայնագիր են նախաստորագրում, ուրեմն կողմերից մեկը` տվյալ պարագայում ԵՄ-ն, դեռ պահանջներ ու առաջարկություններ ունի կողմերից մեկին, տվյալ պարագայում` Հայաստանին, եւ միայն դրանց բավարար մակարդակով եւ սահմանված ժամկետում կատարելուց է կախվածՙ կստորագրվի արդյոք այդ նախաստորագրված համաձայնագիրը: Բայց Հայաստանում ոչ մի կերպ չեն ավարտվում այս շահարկում դարձած քննարկումները…

Իրականում, երբ մի կին մտնում է կեղտոտ սենյակ եւ այնտեղ մուկ նկատելով բղավում ու ցատկում է սեղանի վրա, խնդիրը ոչ թե մուկն է, այլ կինն է:

Մի՞թե Հայաստանում կա մեկ հոգի, ով հետաքրքրված է քաղաքականությամբ, որը համոզված չէր, որ Հայաստանում ընտրական ցիկլի ավարտից հետո գազի գինը բարձրանալու է: Հետեւաբար, ի՞նչ կապ ունի գազի գնի բարձրացումը Վիլնյուսում նախաստորագրելիք փաստաթղթի հետ: Ոչ մի: Գազի գինը բարձրանում է անգամ Ռուսաստանում, բայց ոչ մի ռուսաստանցի Վիլնյուսում ԵՄ-ի հետ չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիր:

Ինչ վերաբերում է զենքին. ասել ենք արդեն, որ սա բիզնես է, բայց քանի որ «սա բիզնես է» ասում են նաեւ ռուս պաշտոնյաները, փոքր-ինչ այլ բան մտածենք: Բուն խնդիրն այն է, որ Մոսկվան Բաքվին ընդհանուր մեկ միլիարդ դոլարի արժողությամբ զենք-զինամթերք է վաճառել: Բայց Մոսկվան Ադրբեջանին միշտ է զենք վաճառել, երբ Հայաստանն այնքան հեռու էր Եվրոմիությունից, որքան Սան Ֆրանցիսկոն Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից: Հետեւաբար, բուն այս գործարքը ոչ մի կապ չունի Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ընթացող ինտեգրացիոն գործընթացների հետ: Ուրեմն, Մոսկվան, Ադրբեջանին զինելով բոլորովին նպատակ չունի պատժելու Հայաստանին: Ավելին, Ադրբեջանին զենք վաճառող Մոսկվան Հայաստանին զենք տալիս է, նույն զենքից: Ուրեմն, Ռուսաստանը նպատակ ունի հավասարապես զինել Հայաստանին ու Ադրբեջանին, դա անել հնարավորինս հրապարակային, որպեսզի նրանք միշտ պատրաստ լինեն «միմյանց ուտելու», բայց երբեք դրա համարձակությունը չունենան: Այսինքն, տարածաշրջանում երկար պահպանվի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Մոսկվայի համար խիստ ցանկալի իրադրությունը, որի ժամանակ միայն Ռուսաստանը կարող է հավասարաչափ ճնշել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին:

Մյուս կողմից, զենքի վաճառքը, պոմիդորի վաճառք չէ. դա տարիների գործընթաց է: Այսինքն, որ Մոսկվան Բաքվին զենք է վաճառել, դա ամենեւին էլ երեկ չի որոշվել, այլ 2009-ին դեռեւս, այսինքնՙ ռուս-ադրբեջանական զենքի գործարքը ոչ միայն կապ չունի Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու հետ, այլեւ գազի գնի թանկացման շարունակություն չէ անգամ: Դրանք առանձին գործընթացներ են: Ինչ վերաբերում է «Սմերչ» հզոր զինատեսակին, որը, ըստ հայկական ու ադրբեջանական մեդիայի, շեշտում ենք` միայն ըստ հայկական ու ադրբեջանական մեդիայի, Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, եւ, որի մանրամասն բնութագիրը տպեցին հայկական մի շարք պարբերականներ` հանդես գալով հատուկ «Սմերչ» թեմայով վերլուծականներով… Իրականում Ադրբեջանը «Սմերչ» ունի արդեն 8 տարի… Իրականում Հայաստանն էլ «Սմերչ» ունի:

Իրականում խնդիրը… կնոջ մեջ է:

Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽԽՎ-Ի ՄԻՋՈՑՈՎ «ՍԱՌԸ ՋՈ՞ՒՐ Է ԽՆԴՐՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅՀՈՅՈՂ ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՀՈՅՈՂ ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական