Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Որո՞նք են «հեղաշրջում» բառից խուսափելու Արեւմուտքի նկրտումները

Եգիպտական բանակը հուլիսի 2-ին նախ վերջնագիր ներկայացրեց իշխանություններինՙ երկու օրվա ընթացքում ժողովրդի պահանջները կատարելու նախապայմանով, իսկ հուլիսի 4-ի առավոտյան պաշտոնապես հայտարարեց, որ նախագահ Մոհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արված եւ ձերբակալված է: Բանակը միաժամանակ կասեցրեց սահմանադրությունը, կալանեց «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդին, վերջինի տեղակալին, շուրջ 300 ներկայացուցիչների եւ փակեց հեռուստաալիքները:

Այս ամենին հետեւեցին Մուրսիի կողմնակիցների սպանությունները: Հուլիսի 3-ին սպանվել էր առնվազն 32 մարդ, հուլիսի 8-ի առավոտյան Եգիպտոսի պետհեռուստատեսության տվյալներովՙ 42 հոգի: Թեեւ «Մուսուլման եղբայրները» հայտարարել էր 52 սպանվածի մասին, երեկոյան, սակայն, պարզ դարձավ, որ այդ թիվը ավելի քան 70 է, ընդ որում սպանությունները կատարվել էին հենց առավոտյան նամազի պահին:

Վերջին սպանությունից հետո «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական կազմակերպությունըՙ «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունն ըմբոստության կոչ արեց Եգիպտոսի ժողովրդին: Ի՞նչ արձագանք կգտնի այս կոչը, ցույց կտա ժամանակը: Բայց որ 30 տարվա բռնատիրությունից հետո Եգիպտոսում Մուհամմեդ Մուրսիի ընդհանուր ձայների 51 տոկոսով ընտրությունը նախագահի պաշտոնում «Արաբական գարնան» նշանակալի ձեռքբերումն էր, ինչպես նաեւ ժողովրդական կարգերի գրավականը երկրում, ակնհայտ է:

Ընդ որում, այդ նույն բանակը մինչեւ հեղափոխությունը եղել է բռնատիրության գրավականըՙ պաշտպանելով «ոտնձգություններից» նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանություններին: Երեսուն տարի շարունակ վերջիններիս սատար կանգնող բանակը ընտրությունից ընդամենը մեկ տարի հետո հարկ համարեց տապալել նախագահ Մուրսիին: Վերջինին մեկ տարի չհանդուրժող հակառակորդները նույնքան հանդուրժել էին նախագահ Մուբարաքին:

Նույնը վերաբերում է նաեւ արաբական երկրներին, որոնք փաստորեն ողջունեցին բանակի հեղաշրջումը, շնորհավորելով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: Թերեւս Աֆրիկյան միությունն էր, որ արձագանքեց զինվորական հեղաշրջմանը եւ սառեցրեց Եգիպտոսի անդամակցությունը: Գալով Թուրքիային, ապա նա ի դեմս վարչապետ Էրդողանի, դատապարտում է եգիպտական բանակին, ընդ որումՙ խստագույնս:

Դա միանգամայն տրամաբանական է այն առումով, որ Արեւմուտքում փորձում են Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակը, ելնելով «Գեյզի» զբոսայգում դեպքերից, նույնացնել Կահիրեի «Թահրիր» հրահապարակի հետ, համեմատություն են անցկացնում Թուրքիայում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ու «Մուսուլման եղբայրների» քաղաքական կազմակերպությանՙ «Ազատություն եւ արդարություն» կուսակցության միջեւ, դատապարտում են երկուսին էլ նեոիսլամիզմի համար, եւ նախագահ Մուրսիին համարում են վարչապետ Էրդողանի հետնորդը, ինչպես երեկ համարել էին անգլիական թերթերթը:

Ավելինՙ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հունիսի 26-ին գերմանական թերթին տված հարցազրույցում կոչ անելով Էրդողանին հարգել աշխարհիկ կարգերը, վերհիշել էր քեմալականների մասին եւ ակնարկել, որ թուրքական բանակը այդ կարգերի գրավականն է երկրում: Ինչպես երեւում է, Արեւմուտքը «Մուսուլման եղբայրների» իսլամականության դեմ էլ գրավական է համարում եգիպտական բանակին, որ Եգիպտոսում բանակիՙ իշխանության գրավումը հակասահմանադրական եղանակով խուսափում է բնութագրել որպես զինվորական հեղաշրջում, փոխարենը նախընտրում որակելՙ «բանակի միջամտություն»:

Դա հավասարապես վերաբերում է ԱՄՆ-ին, եվրոպական տերություններին, ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, Եվրոխորհրդարանին եւ Եվրոհանձնաժողովին: Արաբական երկրներն էլ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եգիպտոսին հարցում տուրք են տալիս արեւմտյան տերություններին:

Այս ամենի առումով, հատկանշական են «Ինդեպենդենտի» հեղինակ Ռոբերտ Ֆիսկի դիտարկումները: Ահա թե ինչ էր գրել նա անգլիական թերթի հուլիսի համարում. «Համաշխարհային պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հեղաշրջումը չի համարվում հեղաշրջում: Բանակը գրավում է իշխանությունը, ձերբակալում ժողովրդավարական հիմունքներով ընտրված նախագահի, կասեցնում է սահմանադրությունը, զենք-զինամթերք է կուտակում փողոցներում, փակում հեռուստատեսությունները, սակայն նորին սրբազնություն Բարաք Օբամայի շուրթերից չի հնչում «հեղաշրջում» բառը: ՄԱԿ-ի անօգնական գլխավոր քարտուղար Բան Կի Մունն էլ չի հանդգնում արտասանել այդ ագրեսիվ բառը: Մուրսին իշխանության է եկել ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: Ավելի շատ ձայն է ստացել, քան Արեւմուտքի երկրների ղեկավարները: Եթե նույնսիկ նվազի նրա ժողովրդականությունը, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ հեղաշրջման համար: Չէ՞ որ եվրոպական բանակները իշխանություն չեն գրավում, երբ նվազում է ղեկավարության ժողովրդականությունը 50 տոկոսից»:

Կարեւորն, իհարկե, բանակի հեղաշրջման բնութագրումը չէ, այլ Եգիպտոսի խուսափումը քաղաքացիական պատերազմից: Դրա համար անհրաժեշտ է, որ բանակն ու «Մուսուլման եղբայրները» գնան զիջումների, մինչդեռ երկուստեք համառում են: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա կարծես խթանում է այդ պատերազմը, այլապես հեղաշրջումը կկասեցներ դեռեւս այն ժամանակ, երբ բանակը վերջնագիր ներկայացրեց նախագահ Մուրսիին: Ընդ որում, ընդամենը վերջնագրի համար բանակին դատապարտող հայտարարությամբ:

Նախորդ գրառումը

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԼԵՀԱՎԱՔԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական