Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԼԵՀԱՎԱՔԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ

Հ. Հ.

Ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի դին հայտնաբերել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այժմ կատարվում է նախաքննություն:

Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ կատարվում են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գաբրիելը 7 տարի ապրել է Ռուսաստանում եւ զբաղվել շինարարությամբ: Նրա ծնողները Ռուսաստանում են, իսկ Գաբրիելը Ռուսաստանից եկել էր մի քանի ամիս առաջՙ բանակում ծառայելու: