Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

25/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Գիտխորհրդի նպատակն է ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարելով հստակ պատկերացում կազմել, թե առողջապահության համակարգում եւ հատկապես գիտահետազոտական այն ինստիտուտներում, կենտրոններում, որոնք գործում են առողջապահության նախարարության կազմում, ինչ իրավիճակ է, գիտահետազոտական ինչ աշխատանքներ են տարվում, որից հետո այդ ամեն ամփոփել եւ առողջապահության նախարարության առջեւ հանդես գալ առաջարկություններովՙ գիտության հետագա զարգացումն ապահովելու համար»,- մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծված գիտխորհրդի նախագահ, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանն ամփոփ այսպես նկարագրեց գիտխորհրդի դերն ու նպատակը: Այն ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ: Պրոֆեսոր Խուդավերդյանի ներկայացմամբՙ գիտխորհրդում արդեն քննարկվել է երկու կարեւոր հարցՙ Բժշկագիտության ակադեմիայի կարգավիճակի հարցը եւ այդ կառույցի գործառույթները, ինչպես նաեւ առողջապահության նախարարության կազմում գործող գիտահետազոտական ինստիտուտների ներկայիս վիճակը. «Արդեն վերլուծել ենք գիտահետազոտական կենտրոնների աշխատանքները, մոտ ժամանակներում արդյունքները կներկայացնենք նախարարին եւ կքննարկենք գիտական աշխատանքների արդյունավետ համակարգման հարցը»:

Դ. Խուդավերդյանի խոսքովՙ գիտխորհրդի կարեւորագույն խնդիրներից մեկն էլ համակարգման այնպիսի մի մեխանիզմի առաջարկն է, որը հնարավորություն կտա ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների ու գիտության կոմիտեի համագործակցության եւ կծառայի բժշկագիտության հետագա զարգացմանը:

«Շատ կարեւոր աշխատանք է: Մեկ տարի է, ինչ սկսվել է մեր գործունեությունը: Այդ ընթացքում առաջին հերթին մշակվել է խորհրդի կանոնադրությունն ու սահմանվել են նպատակները եւ անդամակցության չափորոշիչները:

ՀՀ առողջապահության նախարարության կազմում այսօր գործում են գիտահետազոտական 9 ինստիտուտներ, սակայն նախարարությունը նրանց գիտական պատվիրատուն չէ: Ավելին` նախարարությունը բժշկագիտությունը ղեկավարելու կազմակերպչական եւ ֆինասական լծակներ չունի: Նաեւ հնարավորություն չունի քննարկելու եւ ներկայացնելու թեմաների ուղղությունները: Նախարարությունն այդ գիտահետազոտական ինստիտուտների համար բժշկական ծառայություն ապահովելու համար միայն բժշկի հաստիքներ է սահմանում, եւ նրանք, փաստորեն, բժշկի աշխատավարձ ստանալով, չեն աշխատում որպես գիտաշխատող, ինչի արդյունքում այդ ինստիտուտները գիտության նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չեն կրում եւ աշխատում են իրենց հնարավորության սահմաններում: Ճիշտ է, նրանք կարող են թեմաներ ներկայացնել գիտության կոմիտե` մրցութային կարգով թեմատիկ ֆինանսավորման համար: Երբեմն ֆինանսավորումը շարունակական բնույթ չի կրում: Մինչդեռ նախկինում ֆինանսավորումն ապահովվում էր առանց ընդհատման»,- պարզաբանեց Դ. Խուդավերդյանը: Ըստ նրաՙ այսօր ժամանակակից բժշկությունն առանց գիտության չի կարող զարգանալ. «Բժիշկը պետք է անընդհատ հետաքրքրվի գիտական նորություններով, վերլուծի գրականություն, մասնակցի գիտական սեմինարների եւ կատարի գիտահետազոտական աշխատանքներ, որպեսզի մեծացնի իր մասնագիտական գիտելիքները»:

Գիտխորհրդի նախագահի ներկայացմամբՙ խորհուրդը նախ պետք է ի մի բերի, թե ինչ կադրային հնարավորություններ ունեն հանրապետությունում ընդհանուր առմամբ գործող 25-30 գիտահետազոտական կենտրոնները, մեթոդական ինչ բազաներ ունեն, գիտական ինչ ուղղություններ են մշակվում եւ այլն. «Արդյունքները կքննարկենք, հետո կփորձենք հստակեցնել, թե հանրապետության համար այսօր բժշկագիտական որ ուղղությունների զարգացումն է կարեւոր` որոշելով առաջնահերթ ուղղությունները: Այդ ժամանակ ավելի տեսանելի կլինի, թե դրանցից որոնք են իսկապես գիտական, որո՞նք կարող են մտնել Հայաստանի համար շատ կարեւոր կառույցների մեջ: Կարծում եմ, քննարկման թեմա է, թե գիտահետազոտական այդ կենտրոններից որոնք են գործելու առողջապահության նախարարության ենթակայությամբ»:

Պրոֆեսոր Խուդավերդյանի խոսքերովՙ այս ամենը տեղի է ունենալու գիտական կոմիտեի հետ համագործակցելով. «Կարելի է համատեղ այնպիսի մեխանիզմներ գտնել, որպեսզի թե՛ անհրաժեշտ թեմաներ ու ծրագրեր ընտրվեն, թե՛ ֆինանսավորման հարցերը լուծվեն, թե՛ վերահսկողություն ապահովվի: Փաստն այն է, որ այսօր որեւէ մեկի կողմից նրանց աշխատանքը չի վերահսկվում»:

Գիտխորհրդի նախագահը պատմում է, որ Խորհրդային Միության տարիներին առողջապահության նախարարության համակարգում գործել է Բժշկական գիտական խորհուրդ, որի նախագահն ի պաշտոնե առողջապահության նախարարի գիտության գծով տեղակալն է եղել. «Այն ժամանակ առողջապահության նախարարության համակարգում տարբեր ուղղվածությամբ մոտ 15 գիտահետազոտական ինստիտուտներ էին գործում` ապահովված անհրաժեշտ հաստիքներով ու սարքավորումներով: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ համակարգը նույնպես փլուզվեց: Մինչեւ 2000 թ.-ը նախարարության կազմում գործում էր գիտության բաժին, որը հնարավորության սահմաններում համակարգում էր այդ ինստիտուտների գործունեությունը: Ցավոք, այսօր այնպես է ստացվել, որ առողջապահության նախարարությունն իր համակարգում գիտահետազոտական աշխատանքները համակարգելու մեխանիզմներ չունի, եւ ողջունելի է, որ այս պայմաններում թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվում»:

Ըստ Դ. Խուդավերդյանիՙ 2001-ին «Գիտության մասին» օրենքն ընդունվելուց գիտահետազոտական ինստիտուտները մնալով առողջապահության նախարարության կազմում, ֆինանսավորվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, ինչը, գիտխորհրդի նախագահի բնորոշմամբ, ճիշտ չէ»:

«Ստացվում էՙ առողջապահության նախարարությունն ունի ինստիտուտներ, տարածքներ, սարքավորումներ, բայց գիտական հետազոտությունների ֆինանսավորումը, թեմատիկ թե այլ ուղղություններով, պետք է ապահովի կրթության նախարարությունը: Հետագայում ստեղծվեց գիտության կոմիտեն»,- պարզաբանեց պարոն Խուդավերդյանը: Ըստ նրաՙ այսօր հիմնական գիտական այն կենտրոնը, որտեղ կատարվում են բժշկագիտության կարեւորագույն հետազոտություններ, Երեւանի պետական բժշկական համալսարանն է, բայց համալսարանը նույնպես ենթարկվում է ԿԳ նախարարությանը. «Նախարարությունը կլինիկական բազաներում տեղադրում է պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման պատվեր, սակայն գիտական առումով նման հնարավորություն չունի: Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ բժշկագիտության որեւէ ճյուղ կամ թեմա զարգացնելու անհրաժեշտություն կա, ապա պետք է համագործակցի ՀՀ կրթության նախարարության հետ, պետք է ստեղծվեն համատեղ ծրագրեր, ու օգտագործելով ե՛ւ պետպատվերի, ե՛ւ ֆինանսավորման հնարավորություններըՙ բժշկական համալսարանի հիմնական օջախը ծառայեցնեն գիտության կատարմանը:

Առաջիկայում գիտաբժշկական հետազոտություններ կատարող բոլոր կենտրոնների վերաբերյալ առանձին վերլուծություններ եւ քննարկումներ կլինեն»:

Նախորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՉԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՑՄԱՀ ՊԱՏԺԻ

Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական