Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:

Ռուբեն Վարդանյանը նաեւ ձեւակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները.

– ծրագրերի երկարաժամկետությունը,

– ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը,

– կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ,

– հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն,

– տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը,

– ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են,

– ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ: