Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՉԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՑՄԱՀ ՊԱՏԺԻ

25/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում 102 ցմահ դատապարտյալներ կան, որոնցից 41-ը դատապարտվել են 1 անձի սպանության մեղադրանքով. նրանցից 26-ն ունեն առաջին դատվածություն, իսկ 26-ից 2-ը պատիժը կրել են 15 տարի: Դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների համար: Պատիժն ընդունելու ժամանակ նրանց տարիքը չի գերազանցել 18-20 տարին: 100-ից 59 էլ դատապարտվել են երկու եւ ավելի անձանց սպանության համար: Վիճակագրությունը Հելսինկյան ասոցիացիայինն է:

Այս տարի քրեակատարողական հիմնարկներում գտնվող երկու դատապարտյալներՙ Մանուկ Սեմերջյանն ու Մանվել Հազրոյանը, ինքնասպանություն են գործել: Վերջինս ցմահ դատապարտվել էր 4 զինվորի սպանելու համար:

Նրանց եւ մնացած դատապարտյալների հետ բազմիցս հանդիպել եւ զրուցել է Գեւորգ քահանա Հովհաննիսյանը : Հանգել է եզրակացությանՙ ցմահ դատապարտվածներից շատերն այնպիսի հանցանք չեն գործել, որի համար ցմահ դատապարտվեն: «100 ճակատագիր, 100 տարբեր իրավիճակներ ու մոտեցում: Սրանք ընդհանրացնելը բավական դժվար է, քանի որ դատապարտյալների մեջ կան նաեւ մտավորական, կրթություն ստացած անձինք եւ նրանց նպատակներն ու ցանկությունները տարբեր են: Կան նաեւ հավատացյալներ, ովքեր իրապես զղջում են կատարածի համար: Շատերն էլ չեն ցանկանում բանտախցից դուրս գալ, նրանք ազատություն չեն ուզում»: Քահանային մեծ ցավ է պատճառում, որ դատապարտյալների կազմում շատ են երիտասարդները, ովքեր բանակում կատարած սպանության համար են պատիժ կրում: Նրա գնահատմամբՙ պետք է օրենքի նախագիծ հաստատվի, որ 20 տարեկանից ցածրերին ցմահ չդատապարտեն:

Հոգեբան Սամվել Խուդոյանի գնահատմամբՙ թեպետ խոսքը 2-3 տարվա մասին է, սակայն իրականում գիտակցության եւ հասունության առումով մեծ տարբերություն կա 18-20 եւ 20-22 տարեկանների միջեւ: «18-19 տարեկանը համարվում է դեռահասության տարիք, իսկ 20-ից հետո նրանք մտնում են հասուն եւ գիտակից կյանք, հետեւաբար ճիշտ կլինի, որ մինչեւ 21 տարեկաններին ցմահ ազատազրկում չլինի: Անհրաժեշտ է նաեւ անհատական մոտեցում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ, որովհետեւ հաճախ նրանք բժշկական օգնության կարիք, լուրջ խնդիրներ ունեն եւ նպատակաուղղված հանցագործություն չեն կատարում»: Այս առումով Խուդոյանը կարեւոր է համարում քրեակատարողական հիմնարկներում նաեւ հոգեբանի ներգրավվածությունը:

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեժլումյանի խոսքերովՙ իրենք արդեն երկու տարի բարձրաձայնում են ցմահ դատապարտյալների խնդիրներն ու առաջ քաշում ծրագիր, համաձայն որի մինչեւ 21 տարեկանները չպետք է դատապարտվեն պատժի առավելագույն չափով: Հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է 14-21 տարեկանների խնդիրը Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ փաստել է, որ մինչեւ 21 տարեկաններն առավելագույն պատժի չեն արժանանում: Կան երկրներ, որտեղ սանդղակը սահմանված է մինչեւ 24 տարեկանը, քանի որ այդ տարիքում նրանք դեռեւս լիովին պատասխանատվություն չեն կրում իրենց գործողությունների համար: Մեժլումյանի խոսքերովՙ արխիվներում կան 90-ականներին բացահայտված քրեական գործեր, որոնցում դատահոգեբանական համալիր փորձաքննություններ էլ չեն կատարվել:

ՀԿ-ի ղեկավարն էլ համակարծիք է, որ ՔԿՀ-ներում հոգեբանների պակաս կա: «12 ՔԿՀ-ի համարՙ 11 հոգեբան, որոնցից շատերը բարձրագույն կրթություն էլ չունեն եւ մի քանի ամսվա դասընթաց են անցել: Մարդիկ ունեն պարզ շփման կարիք: Նրանց մեկժամյա զբոսանքի են տանում, եւ վերջ, 23 ժամ փակ դռների հետեւում, առանց մոտիվացիայի նրանք ապրում են: Նրանք առաջ գնալու, ինքնակրթվելու եւ կատարելագործվելու մղում չունեն»:

Ցմահ դատապարտյալներից միայն 3-ն են այսօր բարձրագույն կրթություն ստանում: Քանի որ կրթությունը վճարովի է, ոմանք ցանկություն ունեն, սակայն ֆինանսները թույլ չեն տալիս: «Եթե բանտարկյալը վատ վարք է ցուցաբերում, նրան պատժում են, մենախուց տեղափոխում, սակայն լավ վարքի համար խրախուսական ոչինչ չկա: Նրանք տարեկան ունեն միայն մեկ երկարատեւ, երեք անգամ էլ կարճատեւ տեսակցության իրավունք: Սրանք խնդիրներ են, որ պետք է կարգավորվեն: Սակայն այսօրվա դրությամբ պետք է կարողանալ հասնել օրենքի այն նախագծին, որ մինչեւ 21 տարեկաններին ցմահ չազատազրկեն»:

Նախորդ գրառումը

Ո՞ՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական