Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՆՁԸ, ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՊՋԱԿՆԵՐԸ»

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վրացական գինու մուտքը Ռուսաստան մի քանի տարի առաջ արգելվեց, իհարկեՙ նախ եւ առաջ քաղաքական դրդապատճառներով, սակայն սթափ հայացքը բավական էր հասկանալու, որ վրացիներն իրենց «վրացական գինով» հեղեղել էին ռուսաստանյան շուկան շատ ավելի մեծ քանակությամբ, քան ողջ Վրաստանի տարածքը խաղողի այգի դարձնելու դեպքում կքամվեր հարեւան երկրում:

Ասել է թե տեղի է ունեցել ամենապարզ ու չվերահսկվող խարդախություն, ընդ որումՙ ճիշտ այն մոտեցմամբ, ինչ մոտեցմամբ անհայտ ու հայտնի ծագման շատ կոնյակներ Հայաստանում են արտադրվում, թեեւ շատ գործարաններ ոչ միայն վաճառվող տարիքի սպիրտ չունեն, այլեւ Հայաստանում էլ խաղողի այդպիսի բերք չի լինում, որ այդքան կոնյակ արտադրվի:

Վրացիները խմիչքի հարցում առանց այն էլ ոչ մի տարբերություն ու որակի պահանջ չդնող ռուսաստանցիներին առատորեն մատակարարում էին չեղած այգիների չքաղված խաղողի մոգական ճանապարհով ստացված գինի, որի դեմը ռուսներն առան նախ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ապա նաեւ այն գիտակցմամբ, որ կեղծված ու խարդախ շատ խմիչք է վաճառվում Ռուսաստանում:

Ռուս-վրացական հարաբերությունները կարգավորվելու հուն են մտել, դրա շնորհիվ դեպի Ռուսաստան «հունն» է մտել նաեւ վրացական գինին, որն էլ հարուցել էր հայ գինեգործների մտահոգությունը, թե վրացական գինիները որակը բարձրացել է, գները` նույնպես, ինչն էլ դառնում է մրցակցային ռուսաստանյան շուկայում վաճառվող հայկական գինուն:

Սրան վրացական կողմից, վրացական իրականությանը շատ բնորոշ թունավոր-հակահայկական բնութագրումներով արձագանքել է «Թելավիի գինու մառան» ընկերության վերահսկողության խորհրդի ղեկավար Զուրաբ Ռամազաշվիլին: «Ինձ «հայկական գինի» հասկացություն ծանոթ չէ: Լսել եմ հայկական կոնյակի մասին, այն իսկապես ռուսաստանյան շուկայում իր տեղն ունի, բայց հայկական գինին հազվադեպ է հանդիպում անգամ խանութների ցուցափեղկերում», հայտարարել է մասնագետ ներկայացող վրացին:

Որ վրացի գինեգործ ներկայացողը հայկական գինու մասսայական ներկայացվածություն չի տեսել Ռուսաստանում, պիտի ոչ թե զարմացներ, այլ բացատրելի ներկայանար, քանի որ Հայաստանը, Վրաստանի նման, միլիոնավոր շիշ գինի արտադրել չի կարող, պարզապես այդքան խաղողի այգի չունի, ինչպես նաեւ չունի Վրաստանը, բայց «արտադրում» է: Մյուս կողմից, վրացի մասնագետի համար պետք է որ վատ ցուցանիշ լինի այն հանգամանքը, որ ինքը հայկական կոնյակի մասին միայն լսել է:

Ինչեւէ, նրա խոսքերով, «վրացական գինին ավելի բարձր որակ ունի, քան հայկական արտադանքը ու, բնականաբար, շուկա է մտնելու ավելի բարձր գնային հատվածում, քան այն, որում գտնվում է հայկական գինին»: Ավելին, ըստ Ռամազաշվիլու, վրացական գինին պատրաստվում է մրցել ավելի որակյալ գինիների հետ, «քան հայկական արտադրանքն է»:

Այս ամենը իրականում զավեշտի է նմանվում, քանի որ հարեւան կոչվող Վրաստանում հայերին ու հայկականին առնչվող գրեթե ամեն ինչ նման արձագանքի է արժանանում` գինուց սկսած մինչեւ տեղանուններ. այդ երկրի գինեգործը հայկական գինուն ծանոթ չէ, թեեւ ուղղակի ի պաշտոնե պետք է ծանոթ լիներ բոլոր լավ, անգամ վատ գինիներին, այդ երկրի արտգործնախարարն էլ ժամանակին անտեղյակ էր աշխարհագրությանը, երբ այդպես էլ «չմտաբերեց», թե որտեղ է Ջավախքը:

Մյուս կողմից, վրացական գինին իր որակական հատկանիշներով թեեւ կարելի է վատը չհամարել, սակայն իրողությունը, ֆրանսիացի մի լավ մասնագետի խոսքով, հետեւյալն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում գինու արտադրությունը բավարար մակարդակի հասցնելու համար դեռ շատ անելիքներ կան: Իսկ ինչ վերաբերում է հայ-վրացական գինեգործական մրցակցությանը, ապա այս հարցում էլ շահող կարող է դուրս գալ վրացի գինեգործի տրամաբանությամբ ներկայացող հայկական գինին, եթե լինի ավելի էժան. ռուսները էժանը սպառում են արագ եւ շատ:

Նախորդ գրառումը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀՈՒՅՍ Է ՓԱՅՓԱՅՈՒՄՙ ԿԼԻՆԻ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ

Հաջորդ գրառումը

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական