Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին իր ընկերները, ընթերցասեր հանրությունը, ստեղծագործող բազմաթիվ մարդիկ:

Երեկոն բաղկացած էր վեց նամակից` «Մանկություն», «Ապրած եւ չապրած տարիներն ու Վերջին ուսուցիչը» միասին, «Հայկական էսքիզներ», «Գարուն», «Կրակե շապիկ» եւ «Մենավոր ընկուզենի»:

Երեկոն բեմադրել էր Գրիգոր Խաչատրյանը, մասնակցում էին Արմեն Բարսեղյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Հարություն Անդոյանը, Լուսինե Հարությունյանը եւ Քնարիկ Զաքարյանը:

Երեկոյի սցենարի հեղինակը արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանն էր, որ «Ազգ» -ի հետ զրույցում նշեց, որ սցենարը գրել է մոտավորապես տասը օրում, քանի որ բավականին լավ է գիտի Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները, նույնիսկ որոշներն էլ` անգիր. «Փորձել եմ հավաքել Վարդգես Պետրոսյանի գրական ամբողջ ժառանգությունը` վեպերը, պատմվածքները, արտասահմանյան ուղեգրություններից հատվածներ, նոթեր եւ ստացվել է մի ամբողջական կոմպոզիցիա, որը կարծում եմ ամբողջովին ներկայացնում է Վարդգես Պետրոսյանին` որպես արձակագիր, լրագրող, հրապարակախոս: Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները ավելի շատ նամակագրության են նման` նամակագրություն ընթերցողի հետ»:

«Ազգ» -ը զրուցեց դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ, որ շուրջ 12 տարի աշխատել է Վ. Պետրոսյանի հետ. «60-ական թվականների արձակագիրների փայլուն սերնդին է պատկանում Վարդգես Պետրոսյանը: Նրա գործերն այսօր էլ կարդացվում են մեծ սիրով, օրինակ` «Հայկական էսքիզները», որը շատ հայտնի գործ է: Վարդգես Պետրոսյանի հետ շուրջ 12 տարի աշխատել եմ, որը մի ամբողջ կյանք է: Ուրախ եմ, որ հիշում ենք մեր մեծերին: Հիշելը բարոյականություն է, ով հիշել չգիտի, նա բարոյականությունից զուրկ է: Ուրախալի է, որ մենք դեռ ունենք այդ բարոյական սկզբունքը»:

Թատերագիր Կարինե Խոդիկյանն էլ երջանիկ էր, որ Վարդգես Պետրոսյանի ժամանակակիցն է եղել. « Նա իմ սերնդի գրողն է: Այդ տարիներին, երբ ստեղծագործում էր Վարդգես Պետրոսյանը, ինչ դուրս էր գալիս նրա գրչից, իմ սերունդն առաջինն էր հափռում ու տեր դառնում` լիներ հրապարակախոսություն թե արձակ: Վարդգես Պետրոսյանը մի ամբողջ սերնդի ժամանակակիրն ու ժամանակակիցն էր: Նրա «Դեղատուն Անին» մի փոքրիկ հեղափոխություն արեց մեր իրականության մեջ` ցույց տալով այն երիտասարդությանը, որը հաճախ մնում էր լուսանցքում, ազատ մտածող, ազատ ապրող: Իսկ «Հավասարում բազմաթիվ անհայտներով» հրապարակախոսական գիրքը պետք է կարդա յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող, որ պատրաստվում է հրապարակախոսական ինչ-որ նյութ գրել: Նա սերունդներ դաստիարակեց «Գարուն» ամսագրով: Երջանիկ եմ, որ անձամբ ճանաչել եմ Վարդգես Պետրոսյանին եւ ցանկացած զրույց իր հետ ուղղակի անջնջելի է հիշողությանս մեջ: Երջանիկ է այն սերունդը, որ Վարդկես Պետրոսյանի նման քաղաքացի, գրող, իր երկրին, անցյալին եւ ներկային սիրահար, նվիրված մարդ է ունեցել»:

Երեկոն տեղի ունեցավ մշակույթի նախարարության եւ «Վարդգես Պետրոսյան» հիմնադրամի շնորհիվ:

Գրող, հրապարակախոս, լրագրող Վարդգես Պետրոսյան գործունեություն է ծավալել ինչպես «Սովետական Հայաստան» օրաթերթում,«Ավանգարդում», այնպես էլ «Պիոներ կանչում», «Գարուն» ամսագրում (որի հիմնադիր խմբագիրն էր) «Երկիր Նաիրի» շաբաթաթերթում: Հանրության շրջանում Վ. Պետրոսյանն առավել հայտնի էր իր «Հայկական էսքիզներ», «Վերջին ուսուցիչը» եւ «Մենավոր ընկուզենի» ստեղծագործություններով: Նա սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, ապա` արձակագիր:

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է, ինչպես նաեւ գյուղերում ապրող մարդիկ, նրանց ճակատագիրը:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաեւ լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն եւ այլ լեզուներով:

Նրա ստեղծագործություններից բեմադրվել են «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, «Վերջին ուսուցիչը», «Հայկական էսքիզները», «Ապրած եւ չապրած տարիները» եւ «Համր լեռան ճիչը»:

Նախորդ գրառումը

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՆՁԸ, ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՊՋԱԿՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական