Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԿԱՆՆՈՒՄ

11/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արդեն հինգերորդ տարին է, ինչ հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ներկայացնել Կաննի փառատոնում գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանն ունի մշտական տաղավար:

«Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացան հայ ռեժիսորների ֆիլմերի եւ կինոնախագծերի շնորհանդեսներ, ինչպիսիք են` Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ»-ը, Մարիա Սահակյանի եւ Ջեֆ Գալուստյանի «Ֆլորիստը» հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» եւ այլ նախագծեր», «Ազգ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ինչպես կինոկենտրոնի տնօրենը փաստեց, կինոշուկայի օրերին առանձին աշխատանքներ են տարվում մի շարք կարեւոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից եւ ծրագրերից:

Ի դեպ, ազգային կինոկենտրոնի տնօրենը նաեւ հանդիպումներ է ունեցել Յուրիմաժի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ: Աուդիովիզուալ օբսերվատորիային այժմ անդամկցում է 40 երկիր: Ըստ նախնական պայմանավորվածության, 2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Յուրիմանժին, տեղեկացրեց կինոկենտրոնի տնօրենը:

Գ. Գեւորգյանն ուրախությամբ նշեց նաեւ, որ «Համաշխարհային կինոֆոնդի» տնօրեն Դուգլաս Լայբլի հետ քննվել է «Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին, ապա նաեւ` վերականգնումից հետո ֆիլմը 2014թ. Կաննի կինոփառատոնում որպես համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն ֆիլմ ցուցադրելու հարցը:

Պլաններ կան նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ վերակնքել համագործակցության պայմանագրեր:

Հատկանշական է, որ Գ. Գեւորգյանը թուրքական «Հերսեյֆիլմ» կինոարտադրող ընկերության նախաձեռնությամբ հանդիպել է թուրքական կողմի հետ` հետագա համագործակցության նպատակով:

Ինչպես նշում է Գեւորգյանը, եղել են նաեւ մի շարք կարեւոր հանդիպումներ ռուսական Ռուսիկո ընկերության ներկայացուցիչների, Վենետիկի կինոփառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, «Քենդի Մարշալ» ամերիկյան կինոընկերության ներկայացուցիչների հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու գաղափարով:

Հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են նաեւ կարճամետրաժ ֆիլմերի արտամրցութային ծրագրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՂԹԱՄԱՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական