Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքականություն՝ ներքին, արտաքին

ԱԶԳ
24/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Աշխարհում գրեթե ամեն ինչ ունի իր  մեծ ու փոքր տարբերակներն ու տեսակները, կա մեծ սպորտ, մեծ գնիջեցում, մեծ դեպրեսիա, կա նաեւ մեծ քաղաքականություն: Սրա հոմանիշը կարելի է համարել միջազգային հարաբերությունները: Իսկ ի՞նչ են միջազգային հարաբերությունները: Դրանք այն են, երբ այդ հարաբերությունների մեջ մտնողներից յուրաքանչյուրը ջանում է ինչքան հնարավոր է շատ կուլ տալ՝ ինչ որ կարելի է կուլ տալ: Բնականաբար, ամենամեծ, ամենահամեղ, ամենայուղոտ ու ամենակարմրաթուշ պատառները բաժին են հասնում հզորներին: Երկար, շատ երկար դարեր վերջիններս ուղղակի վերցնում էին թուրն ու թվանքը, հարձակվում իրենցից թույլերի վրա ու նրանցից վերցնում այն, ինչ ուզում էին՝ հնարավորինս շատ: Հիմա մեթոդը փոխվել է. կռիվներ ու պատերազմներ  հազվադեպ են լինում, դրանք մոդայից անցել են, մեր օրերում առավել  մոդայիկ են առեւտրային պատերազմները. իրար  կսմթում են ֆինանսապես, հարվածում իրար դրամապանակների, մտնում իրար գրպաններ՝ նպատակ ունենալով դատարկել դրանք ՝ հնարավորության սահմաններում՝ լիովին:  

Այսօրվա աշխարում կարիք չկա այս կամ այն երկիրը ռազմական ուժով, պատերազմով նվաճելու, կարեւորը դրանք քամելն է, արջի նման թաթը մի լավ մտցնել դրանց մեջ ու ինչքան հնարավոր է շատ մեղր հանել, իսկ դա անելու բազում մեթոդներ կան. գործի են դրվում նույնիսկ ժպտուն երեսներ, քաղցր-մեղցր խոսքեր, կոնֆետներ, բլիթներ եւ այլն: Եթե աշխարհի հզորներից մեկն ուզում է մի երկրում սրտի ուզածն անել, իր ազդեցությունը, իշխանությունը հաստատել, պետք եղածը վերցնել, ապա ստեղծում է, օրինակ, տատրակների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություն եւ վերոնշյալ տատրակների իրավունքների պաշտպանության անվան տակ ձգտում իրականացնել իր երազանքները: Խե՜ե՜ե՜ե՜ղճ տատրակներ, չեն էլ կասկածում, թե իրենց ինչ մեծ թղթախաղի խաղաթղթեր են դարձնում:

Միայն հասարակական կազմակերպություն ստեղծելով չէ, որ հզորները իրենց գործն առաջ են տանում, կարող են նաեւ կուսակցություններ ստեղծել, ասենք՝ սրբերի կուսակցություն կամ հրեշտակների, եւ հունցել իրենց խմորը: Մոդայիկ է նաեւ կրոնական  կազմակերպությունների ստեղծումը՝ ժողովրդին կրոնական ճիշտ գաղափարներ հրամցնելու համար, քանի որ ժողովուրդը դարեր շարունակ կրոնապես  սխալ է ապրել, հիմա պետք է նրան դարձի բերել: Ինչպես ասացինք, մեկ-մեկ կռիվ, պատերազմ էլ է լինում. բա ամոթ չի՞, մարդկությունն առանց կռվի, պատերազմի յոլա կգնա՞: Թուր-թվանքով մյուս(ներ)ի վրա գնալը արդարացվում է, օրինականացվում, լեգիտիմացվում. էսինչը թարս աչքով նայեց ինձ, աչքով տվեց, անպատվեց, հավիս քշա ասաց, քար քցեց իմ այգին, կեղտոտեց եւ այլն, եւ ես իմ պատիվը պիտի պաշտպանեմ, պիտի ինքնապաշտպանվեմ, թե չէ ավելի կլկտիանա, կերեսվորի, մեկ էլ տեսար՝ ընդհանրապես վերջս տվեց. ընենց որ, ես հիմա դրա ճաշը կեփեմ: Երբեմն լինում է այնպես, որ մեկը մյուսի վրա հարձակվելիս, նրան կողոպտելիս ասում է. «Դա քեզ համար եմ անում, քո օգտի համար, դու դա չես հասկանում, ես քո լավն եմ ուզում, քեզ շատ սիրելով կամ սիրելուց եմ դա անում»:

Միջազգային հարաբերություններ կոչվող անվերջանալի այս համաշխարհային ներկայացումը դադարներ, ընդմիջումներ, անտրակտներ չունի, այն անընդհատ, անդադար, անընդմեջ շարունակվում է՝ տարվա՝ իրար հաջորդող եղանակների նման, այս էլ քանի դար, ի՜նչ դար՝ հազարամյա՛կ,  երեւի ավել շատ (ո՞վ իմանա), եւ կշարունակվի, քանի կա մարդկությունը: Ինձ թվում է, որ աշխարհի ամենահին մասնագիտությունը ոչ թե էն մեկն է, այլ սա, եւ դա ոչ այն պատճառով, որ վերջինս հաճախ համեմատում են ամենահինը համարվող փեշակի հետ, այլ այն, որ Ադամն ու Եվան էլ քաղաքական խարդավանքների զոհ են դարձել. խնձոր կերցնելը հստակ ծրագրված քաղաքական քայլ էր: Բայց հետո ավելի բեթար բաներ են լինում. արդեն բողկեր են ուտում,  էն էլ ինչ բողկեր, էլ դու սուս:  

Ինչպես ամեն ինչ աշխարհում, այնպես էլ ինքը՝ աշխարհը երբեք նույնը չի մնում. ժամանակ առ ժամանակ  ձեւավորվում է նոր աշխարհակարգ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ աշխարհի բիլակավորները մեջ-մեջ են անում, իրար մեջ են բաժանում աշխարհը, որոշում, թե ով երկրագնդի որ, ներեցեք ժարգոնային  բառիս համար, զոները պիտի նայի:

Փոխվել է նաեւ երկրների քաղաքական դրվածքը՝ որոշ դեպքերում արտաքուստ, ինչպես շպարանքն է ինչ-որ չափով փոխում դեմքը, բայց գլխի միջինը նույնն է մնում. հիմա երբեմնի իմաստով իշխաններ, թագավորներ չկան, հիմա նրանց ընտրում են, ընտրությունների ժամանակ գնում կանգնում են ընտրատուփի մոտ, ասում. «Խեր, շառ, Աստված» ու քվերաթերթիկը գցում թափանցիկ տուփի մեջ: Փակ սենյակում, նեղ տուփի մեջ ընտրաթերթիկները մի քանի ժամ մնում են իրար վրա, իրար սեղմված, փոխարենը հետո, երբ դուրս են գալիս, իրենք են որոշում՝ ով որտեղ լինի: Մենակ փող կոչվող նախշազարդված թղթերը չեն, որ եղանակ են սեղծում, մեկ-մեկ՝ ոչ նախշազարդվածներն էլ՝ ըստ հանգամանքների:  

Քաղաքականությունը՝  թե՛ ներքին, թե՛ արտաքին, վեհապանծ առյուծի նման թաթերը տարածել է ամենուր, ազդում է ամեն ինչի վրա. մարդկանց (չի բացառվում՝ ոչ միայն մարդկանց) շնչելն ու արտաշնչելը, հազալը, փռշտալն ու հորանջելը, ճանճերի բզզոցը, ճնճղուկների դայլայլը, հավերի կչկչոցը, կովերի բառաչոցն անգամ կախված են օրվա քաղաքական իրադրությունից:

Իբրեւ մարդկային գործունեության այս բնագավառի ամփոփ բնութագիր՝ կարող ենք ասել հետեւյալը՝  մարդ արարածի բնավորության, խառնվածքի ինչքան լավ, բարի, դրական, լուսավոր գիծ,  մարդկային հոգու ինչքան նվիրական թրթիռ կա, հավերժորեն ներկա է այս բնագավառում:
Հենց այսպես էլ ապրում ենք մեր այս մեծ գնդի վրա:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

Նախորդ գրառումը

Լուսանկարներ. Բնակելի տուն է վնասվել. թշնամին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Չե՛նք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընծայարանին, չե՛նք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Չե՛նք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընծայարանին, չե՛նք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական