Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը Կը Պահանջէ

ԱԶԳ
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Վարչապետը եւ Իշխանութիւնները Պարտին Հրապարակաւ Անձեռնմխելիութեան Երաշխիքներ Տալ  Որպէսզի Հայ Եկեղեցին Իր Հարցերը Ի՛նք Լուծէ

Նախորդ շաբաթ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած Մամուլը հրապարակած էր իր Խօսքը, ուր մատնանշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ Վեհափառ հայրապետին հրաւիրած Եպիսկոպոսական ժողովի գումարումը խոչընդոտող հանգամանքները՝ Հայաստանի պետական իշխանութեան եւ անձամբ վարչապետ Փաշինեանին կոչ կընէր բնականոն հուն վերադարձնել յարաբերութիւնները Մայր Աթոռի հետ՝ խուսափելու համար հարցը միջազգային ատեաններ տեղափոխելու անպատուաբեր հեռանկարէն, լայն ընդունելութեան եւ համախոհութեան արժանացավ Հայաստանի թէ Սփիւռքի տարածքին:

Այսուհանդերձ, նկատի ունենալով, որ իրերու կացութեան մէջ դրական որեւէ փոփոխութիւն արձանագրուած չէ, այլ, ընդհակառակն, առաւել թափով կը շարունակուին հակականոնական գործողութիւնները, ի մասնաւորի՝ կարգազանց կամ տիրադաւ եկեղեցականներու մասնակցութեամբ կազմակերպուող թերի եւ անընդունելի «պատարագները» զանազան սրբավայրերու մէջ, ցուցադրողական մասնակցութեամբ նոյնինքն վարչապետ Ն. Փաշինեանի եւ անոր վարչախումբին: Մինչ միւս կողմէ, հետզհետէ կը վատթարանան ցուցադրական դատավարութիւններով բանտախուցեր նետուած չորս Սրբազաններու եւ այլ եկեղեցականներու, ինչպէս նաեւ մեծ բարերար Սամուէլ Կարապետեանի եւ այլ քաղաքական բանտարկեալներու՝ արդէն իսկ դժնդակ պայմանները, անոնց առողջութիւնը, ինչ որ կը խորացնէ վախի մթնոլորտը միւս եկեղեցականներու՝ յատկապէս Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու պատրաստակամ հոգեւորականներու, անոնց ուղեկից դառնալ փափաքող աշխարհականներու վրայ: Հիմնուելով վերոյիշեալին վրայ, անհրաժեշտ կը նկատենք, կոչ կընենք եւ կը պահանջենք ՀՀ Վարչապետ Ն. Փաշինեանէն հրապարակաւ՝  Հայաստան մուտք գործելու, ՀՀ սահմաններէն ներս ազատ տեղափոխութեան, անձեռնմխելիութեան, խօսքի ու կարծիքի բացարձակ ազատութեան եւ ֆիզիքական ապահովութեան մշտական երաշխիքներ տալ Ժողովին մասնակցելու պատրաստ բոլոր եկեղեցականներուն եւ անոնց ուղեկցողներուն անխտիր, յարգելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համապատասխան յօդուածները, ժողովներ ու հաւաքներ կազմակերպելու ազատութեան վերաբերեալ միջազգային պայմանագիրները: Այս երաշխիքը անհրաժեշտ է որպէսզի կարելի դառնայ ակնկալել այժմ յետաձգուած Եպիսկոպոսաց եւ ի պահանջեալ հարկին՝ Ազգային-եկեղեցական ժողովները գումարուին:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան  Համադրուած Մամուլի անդամները, գլխաւորութեամբ իր խմբագիրներու խորհուրդին, առաջին անգամը չէ, որ հանդէս կու գայ ի պաշտպանութիւն Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցիին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ի նպաստ Հայ եկեղեցւոյ ներքին բարօրութեան, կանոնադրական իրաւունքներուն եւ համահայկական առաքելութեան:

Նմանապէս, առաջին անգամը չէ, որ կը բարձրացնէ Եպիսկոպոսաց ժողով գումարելու եւ անոր միջոցով Ազգային-եկեղեցական ժողով նախապատրաստելու եւ զայն կայացնելու հարցը, լուսաբանելու համար Հայ Եկեղեցւոյ դիմագրաւած ներքին եւ արտաքին խնդիրները, հաւատալով, որ Ազգային մեր Եկեղեցին ինք ի վիճակի՛ է օրինական միջոցներով, ստեղծուած ճգնաժամէն դուրս բերելու ինքզինք՝ առանց արտաքին անօրինական միջամտութիւններու:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

ԱԶԳ(Հայաստան), ԱՊԱԳԱՅ(Մոնրէալ), ԱՐԵՒ(Եգիպտոս), ԶԱՐԹՕՆՔ(Լիբանան), ՆՈՐԱՇԽԱՐՀ(Յունաստան), ՊԱՅՔԱՐ(Պոսթոն), The Armenian Mirror Spectator (USA), ՍԱՐՏԱՐԱՊԱՏ (Արժանթին)

17 Դեկտեմբեր 2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի խաղաղասիրության առաջին հստակ  քայլը հայ գերիների վերադարձն է

Հաջորդ գրառումը

Հիբրիդայինի դեմ պայքարի հայկականն է լավ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հիբրիդայինի դեմ պայքարի հայկականն է լավ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական