Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պաշտպանեցին ավարտական աշխատանքները

Ուսումնական տարին մոտենում է ավարտին: Բուհական համակարգում նունպես  աշխատանքներ են կատարվում ուումնական տարին ավարտելու համար:  

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալ-սարանի «Ջերմագազամատակարարման եւ օդափոխության» ամբիոնի (ամբիոնի վարիչ` տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Քարամյան) առկա եւ հեռակա ուսանողների կյանքը նույնպես եռում էր:

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը, հանդիսանալով ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ բարձր գնահատեց ուսանողների կատարած ավարտական աշխատանքները, որը պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից երկար տարիների աշխատանքի արդյունքն էր:

– Վստահ կարող ենք ասել,որ մասնագիտության ապագան հուսալի ձեռքերում է: Շրջանավարտները ստացել են կայուն գիտելիքներ եւ պատրաստ են աշխատելու նշված մասնագիտության գծով,-զրույցի ժամանակ նշեց Ս.Պապիկյանը:

Ուրախալի է նշել, որ բուհ-ի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է դառնում անվանի գիտնական, բազմափորձ  Ս.Պապիկյանը: Անտարակույս այն կնպաստի բնագավառի հետագա զարգացմանը: