Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր մեխեր խփելու տեղ են ազատել

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն, ինչպես նաեւ՝ պետական ոլորտում աշխատող մանր ու միջին բոլոր չինովնիկները, իրար հերթ չտալով, երեկ ամբողջ օրը շտապում էին «ավետել», որ Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանի մուտքի մոտ տեղադրված կրպակն ապամոնտաժվել է: Ստալինյան դարաշրջանին բնորոշ դիֆերամբային ոճով էին պաշտոնյաներն իրենց էջերում գրառումներ կատարում: Առհասարակ կարեւորություն ու նշանակություն չունեցող իրողությունը քաղաքապետարանն իր, նախարարությունն էլ իր անվան հետ է փորձել կապել: Թե իրականում ով է սուրճի կրպակը ապամոնտաժելու հեղինակն ու իրագործողը, բնավ էական չէ՝ այնպես, ինչպես Ամանորին ընդառաջ Հանրապետության հրապարակում կազմակերպված գերգունագեղ շոուն չէր էական:

«Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը»,- Facebook-ի պաշտոնական էջում «դարակազմիկ իրադարձությունը» նման վերտառությամբ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարությունը՝ մոռանալով, որ վերոնշյալ գերթանկարժեք լուսային շոուն կազմակերպելու ու աշխարհին զարմացնելու համար նաեւ իրենց թողտվությամբ ապականել ու աղաղավաղել են Հանրապետության հրապարակի՝ հուշարձան համարվող շենքերը: Եվ իշխանության՝ մի կրպակի ապամոնտաժումից մանկան նման ուրախանալն այն բանի հետ կարող է կապված լինել, որ հուշարձան շենքերի վրա նոր անցքեր բացելու համար, փաստորեն, հավելյալ նոր տարածք է ավելացել, հետեւաբար՝ եւս մի քանի հազար հեղույսներ կամ մեխեր կարող են խփել: Միեւնույնն է, արդեն 8000-ը կան, հետեւաբար մի քանի հազարն այսկողմ-այնկողմ ի՞նչ է փոխելու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Լարսի խնդրով բավարար քայլեր չեն արվում

Հաջորդ գրառումը

Կիրովաբադի դեպքերի նմանությամբ. Ադրբեջանն այսօր Արցախում կրկնում է 1988-ի սցենարը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կիրովաբադի դեպքերի նմանությամբ. Ադրբեջանն այսօր Արցախում կրկնում է 1988-ի սցենարը

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական