Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նենսի Գրիգորյանի «Աշխարհի բոցավառվող սիրտը»

04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելմոնտից (Մասաչուսեթս) «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը» (NAASR) հայտնում է, որ ապրիլի 15-ին կենտրոնի Վարդան Գրիգորյանի անվան մասնաշենքում տեղի է ունենալու միաժամանակ երկու ձեւաչափով` դեմ առ դեմ եւ առցանց, հանդիպում ճանաչված վիպասան Նենսի Գրիգորյանի հետ: «Գրական լուսարձակներ 2025 թ.» ընդհանուր խորագրի ներքո քննարկումը, որը կազմակերպել են «Հայկական գրական կապերի միջազգային դաշնությունը» (IALA), «NAASR»-ը եւ Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական (KCZIC) կենտրոնը, վարելու է «Armenian Weekly» շաբաթաթերթի նախկին (2014-2016) խմբագիր, գրող եւ հետազոտող Նանոր Պարսումյանը: Թեման Նենսի Գրիգորյանի նոր վեպն է լինելու «Աշխարհի բոցավառվող սիրտը» վերնագրով, որ պատմում է Բեյրութի քաղաքացիական պատերազմից առաջ, խժդժությունների ամբողջ ընթացքում եւ հետագայում այդ ամենի հետեւանքները կրած մի հայ ընտանիքի մասին, վերականգնելով իր առանցքային նշանակության վեպի` «Զապէլ»ի սերունդե-սերունդ փոխանցվող տրավման` կորցրած հայրենիքի, հարատեւ աքսորի, տարագրության եւ անցյալի անվերջանալի հիշողությունների: Նոր գիրքը առինքնող ավանդավեպ է, որն ընթերցողին էպիկական ճամբորդության է տանում Կիլիկիայի խրոխտ լեռներից մինչեւ ժամանակակից Նյու Յորք քաղաքը:

Նենսի Գրիգորյանը ծնվել է Ուոթերթաունում, բայց այժմ բնակվում է Նյու Յորքում: NAASR-ի տնօրենների վարչության անդամ է 2016-ից: Հեղինակ է սփյուռքահայերի կրած փորձառության մասին պատմող հատորների, որոնցից առաջինը` «Zabelle»-ը, թարգմանվել է յոթ լեզուներով, պիեսի է վերածվել եւ 1998-ից ի վեր շարունակվում է վերահրատարակվել: Մյուս երկուսը` «Հացի եւ կրակի երազներ» (2003) եւ «Այդ ամբողջ լույսը, որ կար» (2013) գրքերն են: «Աշխարհի բոցավառվող սիրտը» չորրորդն է: Բոլորն էլ անգլերեն լեզվով: Նրա էսսեներն ու բանաստեղծությունները լույս են տեսել «Los Angeles Review of Books» պարբերականում, «Guernica», «Parnassus», «Minnesota Review» եւ այլ հանդեսներում: Դասավանդել է «Բեռնար», «Կոլումբիա», «Եյլ» եւ Նյու Յորքի համալսարաններում:

Արժանացել է Նյու Յորքի արվեստների հիմնադրամի կրթաթոշակին, ՀՀ Գրողների միության ոսկե մեդալին եւ «Անահիտ» գրական մրցանակին:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽ պատգամավորները դատապարտել են Արցախից հայերի տեղահանումը

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական