Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավկիթային բում

Ձուն, ըստ հանրագիտարանային տվյալների,  սեռական խոշոր բջիջ է, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների եւ ձկների իգական ներկայացուցիչները: Նույն հավաստի աղբյուրների համաձայն, հազարավոր տարիներ ձուն, կամ կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող  հայերի բառապաշարով՝  հավկիթը, օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ, հատկապես նախաճաշին՝  երշիկախառն ձվածեղի տեսքով:

Վերջին շրջանում, ճակատագրի քամահրանքով, ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից  հետո,   ԱՄՆ-ում ձվի գները ռեկորդային մակարդակի են հասել: Ականատեսների հավաստմամբ, որոնց վկայությունը հնարավոր չէ կասկածի տակ առնել, տասներկու ձվով մեկ տուփը երկրի որոշ շրջաններում գերազանցել է  5-7 դոլարը:  Դա միջինացված գներով հավասար է Երեւանի տրանսպորտի միասնական մեկ ուղեւորավարձի ցուցանիշին:

Սակայն, Երեւանում քաղաքային տրանսպորտի  թանկացմանը զուգընթաց, ձվի գների կայունացման, անգամ նվազեցման  միտում է նկատվում:

Եթե խաղաղության խաչմերուկի հարցը լուծված լիներ, ապա մեր երկրի ձվի շուկայում տիրող բարենպաստ պայմանների բերումով, Հայաստանը կվերածվեր ձվի արտահանման տարանցիկ պետության, որի շնորհիվ, Հայաստանում այլեւս մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումների կարիք  չէր զգացվի:

Մեր երկրում  ձվային բումին մեծ հարված է հասցնում Թուրքիան, որի Կայսերի (Կեսարիա) նահանգի ֆերմերներից մեկի հավը վերջերս  ածել է 205 գրամանոց հսկա ձու:  Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ,  Կայսերիի ձու արտադրողների միության նախագահը նշել է, որ իրենց հավերն ածում են 150 գրամից ոչ պակաս ծանրությամբ ձվեր: Սակայն մեր հավերի ածած ձվերի քաշը չի գերազանցում 65 գրամը: 

Ըստ երեւույթին, ձվի գների նվազեցման միտում կա նաեւ հարեւան Վրաստանում: Դրա մասին է վկայում վերջերս Վրաստանի նախկին նախագահ  Սալոմե Զուրաբիշվիլիին  Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո Թբիլիսիի օդանավակայանում  մեծաքանակ ձվերով «դիմավորելու» փաստը:

Թբիլիսիի օդանավակայանում  նույնպիսի վերաբերմունք է դրսեւորվել  Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի դիմավորման ժամանակ:

Ցավոք, Իրանում արտադրվող եւ վաճառվող ձվերի քանակության ու գնի մասին տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ մեր հարեւան երկրում ձվի հաշվարկը կատարվում է կիլոգրամներով: Օրինակ, նշվում է, որ Իրանում միջին վիճակագրական հավը մեկ ամսվա ընթացքում  ածում է 1,900 գրամ ձու, որի յուրաքանչյուր  կիլոգրամի  գինը կազմում է 680,000 ռիալ:

Եթե  ԵԱՏՄ-ին  անդամակցող  Հայաստանում ձուն վաճառվում է նույնիսկ  ինքնարժեքից էլ ավելի ցածր գներով, նույն կազմակերպության մյուս անդամ Ռուսաստանում ձվի շուկայում տիրող իրավիճակը տագնապահարույց է: Sputnik-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը խոսում էր սննդով ապահովված լինելու մասին, առաջարկել է ագահություն չանել եւ կիսվել ձվերով, եթե իր երկրում դրանք շատ են: Հասկանալի է, որ Ռուսաստանի առաջնորդի մտքում  այլաբանական ակնարկ չկար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նենսի Գրիգորյանի «Աշխարհի բոցավառվող սիրտը»

Հաջորդ գրառումը

Լռելը… ոսկի՞

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես՝ «Բնության փոխակերպում»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական