Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միջազգային գիտաժողով Երեւանում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Տարածաշրջանային փոխակերպումները եւ Հայաստանը. անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը: Քննարկվեցին արդի փուլում տարածաշրջանում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները: Գիտաժողովին մասնակցեցին դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ:

Մասնագետները նշեցին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր տարածաշրջանային խնդիրները լուծում չստացան: Յուրաքանչյուրը այդ խնդիրներին նայել է զուտ իր շահերի դիտանկյունից:  Գիտաժողովի նպատակն է վեր հանել տարբեր բեւեռների շահերը, փորձել հասկանալ, թե որ հատվածներում կարող են դրանք համընկնել ՀՀ կենսական շահերին: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան հետազոտողներ ԱՄՆ-ից, Եթովպիայից, Հայաստանից, Սիրիայից:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ