Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեռուստատեսության եւ կինոյի երախտավորը

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրացավ հեռուստաֆիլմերի ու հաղորդումների ռեժիսոր եւ սցենարիստ Էդուարդ Եդիկիսելովի 90-ամյակը: Ճակատագրի բերումով, թե ինչ-որ հատուկ հոտառությամբ հաճախ հայտնվելով այնտեղ, որտեղ ամենից շատ է զգացվել նրա բազմակողմանի տաղանդի կարիքը, նա իր ներդրումն է ունեցել ռուսական եւ հայկական հեռուստատեսությունների ու ֆիլմարվեստի կայացման մեջ:

Ծնվել է Թբիլիսիում: Հայրը՝ նոր-նախիջեւանցի Խաչերես Եդիկիսելյանը (Քրիստափոր Եդիկիսելով) եղել է ցարական բանակի փոխգնդապետ, մասնակցել Առաջին աշխարհամարտին, իսկ մայրը՝ ծնունդով սարիղամիշցի Աստղիկ Մխիթարյանը, ցեղասպանությունից հետո ապաստանել է Նոր Նախիջեւանում, երգել է հայկական եկեղեցական երգչախմբում, կատարել նաեւ ժողովրդական երգեր ու ռոմանսներ, Ֆյոդոր Շալյապինի հյուրախաղերի ժամանակ հանդես եկել  նրա հետ Դոնի Ռոստովում: Եդիկիսելովը մեծացել է թիֆլիսյան բազմազգ բակում, որտեղ շուրջ 60 ընտանիք է բնակվել: Այդ բակում էլ իր եւ մոր անուններից կազմվել է նրա Էդ. Ասին կեղծանունը:

Ավարտել է Թբիլիսիի երկրորդ երաժշտական ուսումնարանի ջութակի դասարանը, հրապուրվել է ջազով, նվագել Երաժշտական կոմեդիայի թատրոնի նվագախմբում: Դրան հաջորդել է մասնագիտական կտրուկ շրջադարձը՝ ընդունվում է Մոսկվայի Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1957 թ. գործուղվում է հեռավոր հյուսիսի Նորիլսկ քաղաք՝ հաշվիչ կայանում աշխատանքի, զուգահեռ կազմակերպում է էստրադային նվագախումբ: Նորիլսկում չորս ընկերների հետ ստեղծում է սիրողական հեռուստակենտրոն՝ ամենահյուսիսայինը աշխարհում, որի առաջին հաղորդումը եթեր է սփռվում 1960 թ. հունվարի 31-ին: Նորիլսկի հեռուստատեսային ստուդիայում նկարահանում է մանկական խաղարկային «Տիեզերքի ճանապարհին» ֆիլմը եւ երկու վավերագրական ֆիլմ, միաժամանակ հեռակա սովորում Լենինգրադի թատրոնի, երաժշտության եւ կինեմատոգրաֆիայի ինստիտուտում: Ձմեռում է «Հյուսիսային բեւեռ-12» կայանում, որպեսզի նկարահանի էքսպեդիցիայի աշխատանքները. պատմում է, որ արշավախմբի անդամների համար սեփական բաղադրատոմսով տոլմա է պատրաստել:

1964 թ. Մագադանում՝ երգիչ Վադիմ Կոզինի տանը ծանոթացել է երգերի հեղինակ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկու հետ. առաջարկել է նկարահանել նրա համերգը, սակայն Վիսոցկին թույլատրել է միայն ձայնագրել, քանի որ կիսագաղտնի հանգամանքներում էր հայտնվել հյուսիսում: Դրանից հետո նրանք մտերմացել են, հանդիպել Մոսկվայում: Հետագայում՝ Վոլգոգրադի հեռուստատեսությունում որպես երաժշտական ծրագրերի ռեժիսոր աշխատած տարիներին Եդիկիսելովը ցանկացել է նկարահանել «Մի անգամ Սեւիլիայում» մյուզիքլը, որտեղ գլխավոր դերում պետք է հանդես գար Վիսոցկին (այդ ժամանակներից պահպանվել է Վիսոցկու ընկերական ինքնագիրը), սակայն կենտրոնական հեռուստատեսությունը չի հաստատում Վիսոցկուն այդ դերում, եւ Եդիկիսելովը հրաժարվում է ֆիլմի գաղափարից: 1980-ին Մոսկվայում գտնվող Եդիկիսելովը մասնակցել է Վիսոցկու հուղարկավորությանը:

Եդիկիսելովը Կենտրոնական հեռուստատեսության համար նկարահանել է «Ֆիլմ ֆիլմի մասին» շարքի յոթ սերիա: Հայտնվելով «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից էպիզոդներից մեկում խաղալու առաջարկություն է ստացել:

Երբ Եդիկիսելովն իր «Ապակյա դուռը» ֆիլմը ներկայացրել է հայ հանդիսատեսին, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը առաջարկել է նրան տեղափոխվել Երեւան, որտեղ էլ 1975 թվականից աշխատել է որպես Հայկական հեռուստատեսության երաժշտական ծրագրերի ռեժիսոր եւ խմբագիր: Շուրջ երկու տասնյակ երաժշտական կինոնկարների, վավերագրական եւ կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ստրադիվարիուսի ջութակը», «Միայն սիրո մասին», «Երգում է Սոֆյա Ռոտարուն», «Թբիլիսիի հայկական թատրոնը երեկ, այսօր եւ… հավերժ»: Ստեղծել է ֆիլմ-օպերաներ, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին, Ալեքսեյ Հեքիմյանին, Էդվարդ Միրզոյանին, Գեղամ Գրիգորյանին ներկայացնող ֆիլմ-դիմանկարներ: Եղել է Գառնիում «Երգ-85» համամիութենական երգի փառատոնի կազմակերպիչներից:

1988-ի սպիտակյան երկրաշարժից հետո նկարահանել է «Գթության խրոնիկա» վավերագրական ժապավենը, որի հիմքում Լենինականում ջութակահար Վլադիմիր Սպիվակովի, դերասանուհի Ալլա Դեմիդովայի, օպերային երգիչներ Ելենա Օբրազցովայի եւ Զուրաբ Սոտկիլավայի բարեգործական համերգն էր:

1996 թվականից եղել է «Հայաստան-Ռուսաստան» մշակութային կապերի ընկերության նախագահի տեղակալը: Երեւանում ստեղծված «Թբիլիսցիներ» միջազգային ակումբի հիմնադիրներից է եւ անփոփոխ ղեկավարը, նախագահում է «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միությունը:

Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, 2016 թ. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Եդիկիսելովը ռոմանսների հմուտ կատարող է, որոնք ունկնդիրներին անմոռանալի հույզեր են պարգեւում: Կատակում է, որ իր երկարակեցության գաղտնիքը ժառանգականության, սիրելի աշխատանքի եւ ամեն առավոտյան խմվող 20 գրամ մաքուր սպիրտի մեջ է:

Վաստակաշատ ռեժիսորին եւ հասարակական գործչին սրտանց մաղթում ենք առողջություն եւ ստեղծագործական անսպառ եռանդ:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր գիրք՝ Ստամբուլի հայության մասին

Հաջորդ գրառումը

Մի շնորհանդեսի առիթով(*)

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է...»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական