Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցուցասեղանը Բելգրադի բարեգործական տոնավաճառում

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած կիրակի, դեկտեմբերի 3-ը, շատերիս համար նշանակալից էր. այդ օրը, Բելգրադի «Հայաթ» հյուրանոցի սրահներն ընդգրկուն էին գույների, համուհոտերի, ազգերի, լեզուների եւ մշակույթների համադրությամբ: Աշխարհի 29 երկրների դեսպանատներ իրենց դրոշներով եւ ցուցասեղաններով ներկայացրեցին ազգային մշակույթի որոշ նմուշներ, ազգային քաղցրավենիք եւ ուտեստ: Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու գործում մեծ ավանդ ներդրեց մեր հայրենակցուհի Լիանա Ջավալյանը, որը Բելգրադում գործող Կանանց միջազգային ակումբի (IWC) անդամ է, եւ այս միջոցառումն ամեն տարի անցկացնում են հենց այդ ակումբի տարբեր ազգերի ներկայացուցիչ կանայք:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը տրամադրվում է բարեգործական նպատակների: Այս անգամ էլ այն տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կուղղորդվի կարիքավոր կանանց:

Հայկական ցուցասեղանը լի էր ավանդական քաղցրավենիքով. գաթա, ընկույզի, հոնի, թթի անուշներ, ընկույզով շարաններ, հուշանվերներ, զարդեր, գրքեր եւ իհարկե՝ կոնյակ: Մարդկանց հետաքրքրությունը մեծ էր, իսկ որոշ ապրանքատեսակների քանակը՝ սահմանափակ: Հայուհիները՝ Գայանեն, Իրինան, Բերտան, Աստղիկը, Նոնան եւ Լիանան, որոնք զբաղված էին ցուցադրված նմուշներն առաջարկելով, ներկայացնելով եւ վաճառելով, հանդերձվել էին վառ գույնի տարազներով եւ անչափ հմայք էին պարգեւել իրադարձությանը: Պետք է նշել, որ այդ տարազները պատրաստվել էին շնորհաշատ Լիանայի ձեռքերով: Փոքրիկները՝ Միքայելը, Լենան եւ Նոննան, նույնպես զուգվել էին Լիանայի կարած տարազներով:

Բացի այս ցուցասեղանի ցուցահանդես վաճառքից, Հայաստանի մասնակցությունը նշանակալից էր նաեւ հայ երաժշտության ներկայացմամբ. «Կուժն առա», «Նուբար» եւ «Կաքավիկ» երգերը կատարեցին Անուշ Հովհաննիսյանը եւ Անուշ Բալայանը, իսկ նրանց նվագակցում եւ ձայնակցում էին սերբ երաժիշտներ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթն ու Ուրոշ Մարտինովիչը:

Ուրախ ենք, որ մեր մտքի եւ ձեռքի աշխատանքից գոյացած գումարը կուղղվի բարեգործության:
Խաղաղություն ամենքիս, խաղաղություն Երկիր մոլորակին, մեր մայր հայրենիքին:

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ

Բելգրադ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփան Պապիկյանը միջազգային հարթակներում

Հաջորդ գրառումը

«Ծովերը նվաճած հայ առեւտրականները»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Ծովերը նվաճած հայ առեւտրականները»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական