Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական որմնանկարների ցուցահանդես Իտալիայում

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերջերս Իտալիայի Կոմո լճափնյա համանուն քաղաքի «Մետաքսի թանգարան»-ի ընդարձակ ցուցասրահում տեղի ունեցավ վերականգնող-ճարտարապետ Արա Զարյանի նախաձեռնած եւ որմնանկարների հմուտ վերականգնող, բելգիուհի Քրիստին Լամուրեի կողմից վերջին տասը տարիներին վերականգնված հայկական որմնանկարներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկը սիրով է ընդունվել Կոմո քաղաքի «Իուբիլանտես» կամավորական ընկերության կողմից, որը ավանդաբար զբաղվում է նույնանուն մարզի պատմական հուշարձանների ճանաչման, պահպանման ու խնամքի հարցերով: «Իուբիլանտես» ընկերության հորդորով, տողերիս հեղինակը տարիների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է մշակութային ճամփորդություններ դեպի Հայաստան, Արցախ, Վրաստան, Իրան, Արեւմտյան Հայաստան, Ուզբեկստան, Մերձբալթյան հանրապետություններ: Ընկերության անդամներից շատերը հիանալով Հայաստանի պատմական, մշակութային, կոթողային հուշարձաններով, տարիների ընթացքում հետեւել են իմ ու Քրիստինի հայանպաստ գործունեությանը:

«Իուբիլանտեսի» նախագահ տիկին Ամբրա Գարանչինիի առաջարկը Կոմոյի «Մետաքսի թանգարանում» հայկական որմնանկարների ցուցահանդես կազմակերպելու գաղափարն անմիջապես արժանացավ թանգարանի տնօրենության հավանությանը: Իտալիայում քաջատեղյակ են, որ Մարկո Պոլոյի «Մետաքսի ճանապարհը» անցել է նաեւ պատմական Կիլիկիայի հայոց թագավորության սահմաններով ու ինքը՝ Մարկո Պոլոն, իր նշանավոր «Իլ Միլլիոնե» գրքում, պատմում է Հայաստանի մասին՝ մանրամասն նկարագրելով երկիրի աշխարհագրությունը, բարձրավանդակի հայ բնակիչներին ու նրանց արհեստների մասին:

Կոմոյի «Մետաքսի թանգարանի» ցուցասրահներում ներկայացրել ենք ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցու Է դարի, Լոռու մարզի Հաղբատավանք պատմաճարտարապետական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու Ժ-ԺԳ դարերի եւ Արցախի հանրապետության Շահումյան շրջանի Դադիվանք պատմաճարտարապետական համալիրի Կաթողիկե եկեղեցու ԺԳ դարի որմնանկարների վերականգնման աշխատանքները լուսաբանող 27 մեծադիր լուսանկարչական վահանակները: Ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ հայկական եկեղեցիներում տողերիս հեղինակի եւ Քրիստին Լամուրեի որմնանկարների ուսումնասիրության ու վերականգնման մասին հրատարակած գրքեր, հոդվածներ, գիտաժողովներում ներկայացված դասախոսություններ եւ «Ագուլիս Պիգմենտս» հայկական ընկերության կողմից արտադրվող գունափոշիները լուսաբանող ցուցադրություն: Ցուցահանդես այցելողները կարող են ունկնդրել հայկական հոգեւոր, ազգային ու ժողովրդական երաժշտություն եւ դիտել հայկական տարբեր եկեղեցիներում որմնանկարները վերականգնելու մասին տեսահոլովակներ: 

Իտալիայի Կոմո քաղաքի «Մետաքսի թանգարանում» բացված «Հայաստան. Քրիստոնյա եկեղեցիների Է-ԺԳ դարերի որմնանկարները» ցուցահանդեսի բացմանը ներկա ութսունից ավելի այցելուներ հետաքրքրությամբ լսեցին կազմակերպիչների ելույթները: Արժե առանձնացնել Կոմո քաղաքի «Մետաքսի թանգարանի» նախագահ Ջիովաննա Բալիոին, Կոմոյի քաղաքապետարանի մշակույթի խորհրդատու ճարտարապետ Էնրիկո Կոլոմբոյին, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս, դոկտոր Պիետրո Քուչուկյանին, «Իուբիլանտես» ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Ամբրա Գարանչինիին, Իտալիայի Հայ միության պատվավոր նախագահ եւ Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության ու վավերագրման կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանին:

Ողջունելով ցուցահանդեսի նախաձեռնությունը, տիկին Ջիովաննա Բալիոին նշեց Հայաստանի հետ պատմական ու մշակութային դարավոր կապերի շարունակականության կարեւորությունը, շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին ու նախաձեռնողներին: Ճարտարապետ Էնրիկի Քոլոմբոն բարձր գնահատեց հայկական եկեղեցիներում գտնվող որմնանկարները լուսաբանող ցուցահանդեսը՝ մատնանշելով, որ ուսանող տարիներին մի քանի անգամ Հայաստան է այցելել հայ-իտալական կրթական ծրագրին մասնակցելու առիթով եւ որ քաջատեղյակ է հայկական միջնադարյան ճարտարապետությանը: Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը իր արժեքավոր վկայությունը բերեց՝ նշելով, որ «Մետաքսի թանգարանում» հայկական որմնանկարների ցուցահանդես կազմակերպելը պատմական կապերի ամրապնդման լավագույն օրինակ է, քանզի Հայաստանը եւ մասնավորապես Արցախը նույնպես մետաքսի արտադրության կարեւոր կենտրոններ են եղել, որոնք ամուր կապեր են ունեցել Իտալիայի, մասնավորապես Վենետիկի հետ:

Տիկին Ամբրա Գարանչինին իր ելույթում նշեց  «Իուբիլանտես» ընկերության անդամների հետ Հայաստանի Հանրապետություն, Արեւմտյան Հայաստան, Ատրպատական, Արցախ, Վրաստան կատարած մշակութային ուղեւորությունների կարեւորությունը եւ տողերիս հեղինակի արհեստավարժ աշխատանքը:

Անցյալ դարի վաթսունական թվականների հայ ճարտարապետության ուսումնասիրության՝ Իտալիայում ու Եվրոպայում տարածման հայանպաստ կարեւոր գործի առումով Կոմոյաբնակ Օննիկ Մանուկյան հիմնադրամի շնորհիվ նրա զավակները Հակոբն ու Արմենը մեծ ներդրում են ունեցել: Պարոն Հակոբ Մանուկյանն իր ելույթում նշեց հայ-իտալական մշակութային համատեղ աջակցության, ինչպես նաեւ երրորդ սերնդի ներկայացուցիչների միջոցով նրա ժառանգական շարունակելիության կարեւորությունը:

Ելույթներն ամփոփեց ցուցահանդեսի նախաձեռնողը՝ տողերիս հեղինակը: Նա ներկայացնելով ցուցադրության նպատակներն ու նշանակությունը, ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ վաղ միջնադարյան եւ զարգացած միջնադարի հայ քաղքեդոն վարդապետւթյան ժամանակաշրջանում որմնանկարչության աննախադեպ զարգացման վրա: Նշվեց, որ Հայաստանում՝ Է դարում ճարտարապետությունը եւ որմնանկարչությունը միասնական մտահաղացման արդյունք են եղել, եւ որ բազմաթիվ եկեղեցիներ կառուցվել են որմնանկարազարդվելու ընդարձակ ծրագրի իրագործմամբ:

Որմնանկարի արհեստավարժ վերականգնող Քրիստին Լամուրեն պատմեց Հայաստանում եւ Արցախում իր աշխատանքային գործունեության ընթացքում ապրած դրական լիցքի ու մեծագույն գոհունակության մասին՝ մասնագետներին խորհուրդ տալով կրկնել իր դրական ու անմոռաց փորձառությունը:

Ցուցահանդեսի առիթով հրատարակվել էր գունավոր նկարներով փոքր պատկերագիրք իտալերենով, որտեղ ներկայացված է Հայաստանի մասին համառոտ պատմաաշխարհագրական ակնարկ, ցուցահանդեսում լուսաբանված՝ Լմբատավանք, Հաղպատ ու Դադիվանք եկեղեցիներում վերականգնված որմնանկարների գեղանկարչական պատկերագրությունները, կատարված վերականգնողական միջամտությունների մեկնաբանություններն ու կազմակերպիչների կողմից գրված հետեւյալ հոդվածները. Հակոբ Մանուկյան՝ «Ցուցահանդեսի առիթով», Արա Զարյան՝ «Մետաքսի ճանապարհը եւ Հայաստանը», Պաոլո Աքուիլինի՝ «Lapis Armenian» – ինչպես մի գույն կապում է Արեւմուտքը Արեւելքին», Ամբրա Գարանչինի՝ «Վերագտնված գեղեցկության ոտնահետքերով», Անտոնիա Արսլան՝ «Անհրաժեշտ ու դյութիչ ցուցահանդես»:

Կոմո քաղաքի «Մետաքսի թանգարան»-ի տնօրենությունը որոշել է ցուցահանդեսը երկարաձգել մինչեւ 2023թ  մարտի 5-ը՝ փետրվարի 19-ի փոխարեն:

ԱՐԱ ԶԱՐՅԱՆ

Միլանո

Նախորդ գրառումը

Ո՛չ Արցախի նախիջեւանացմանը

Հաջորդ գրառումը

Այսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգեւել

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Այսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգեւել

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական