Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համատիրությունները 20-30 տարի առաջվա պարտքեր են դեմ տալիս քաղաքացիներին. ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` հարցի մասին

Մարիետա Խաչատրյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Երբ ՔՊ-ն իշխանության եկավ, ԱԺ իշխանական խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանի հետ հարցազրույց արեցինք համատիրությունների վերաբերյալ, մենք ուզում էինք ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է լուծվի մեծ մասամբ չմատուցած ծառայությունների համար առավելաբար սովետական ԺԵԿ-երի եւ մութուցուրտ տարիներին չաշխատող նորաստեղծ համատիրությունների սարքովի պարտքերի հարցը, որոնք տարիների ընթացքում մի լավ կլորացված- դրված են բազմաբնակարան շենքերի`վերջին տարիներին բարեխիղճ վճարող բնակիչների ուսերին: Երբ վերջիններիս համատիրությունից մի տեղեկանք է պետք լինում, կամ բնակարանների առքուվաճառք է կատարվում` մի կլորիկ գումարի պարտք են դեմ տալիս քաղաքացիներին այն դեպքում, երբ քաղաքացին երկու տասնյակ տարի կարող է եւ բարեխիղճ մուծած լինել համատիրության սպասարկման վարձը:

Այդ մասին ութ տարի առաջ հարցրել էինք Աժ իշխանական խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, որն այն ժամանակ խնդրի լուծման օրենսդրական եղանակ էր առաջարկում: Ութ տարին անցավ, ո՛չ հիմնավոր կարգավորման օրենսդրական փաթեթ բերվեց ԱԺ, ո՛չ այլ եղանակներով խնդիրը լուծվեց, տասնամյակով համատիրություններին բարեխիղճ վճարող քաղաքացուն էլ շարունակոււմ են դեմ տալ մութուցուրտ տարիներին համատիրություննների (նույնիսկ այն ժամանակվա ԺԵԿ-երի) չմատուցած ծառայությունների դիմաց ինչ-որ կլորիկ պարտքեր: Ութ տարի անց հարցը կրկին վերաուղղում ենք Վաղարշակ Հակոբյանին, որն այն ժամանակ ասում էր, որ իր քաղաքական ուժը պետք է լուծի այդ խնդիրը` համատիրութունների մասին օրենքը փոխելով, մի քանի տարվա մուծումներից ավելի հին պարտքերը չեղարկելով: Համատիրությունները, այս մտադրությանը երեւի հակակշռելով, խորամանկ քայլերի են դիմել, ու վերջին տարիներին անընդմեջ վճարվող սպասարկման վարձերն արտացոլել են հին տարիների վրա, որպես այդ հին պարտքերի հատուցում, այդպիսով չվճարված թողնելով վերջին տարիների դիմաց: Այդ հարցը այդպես էլ չի կարգավորվել, պարտքերը համատիրությունների ֆոկուսնիկության շնորհիվ կլորիկ նստած են մեր հաշիվներում որպես պարտք, ու հավանաբար քաղաքային իշխանություններն էլ հատուկ այս առումով որոշումներ չեն կայացնում, որովհետեւ քաղաքացիների հաշվին լրացուցիչ փողի աղբյուր ունեն, այդ աղբյուրից իրենց կզրկեն բա:

Համատիրությունների վերաբերյալ օրենք բերելու եւ այս խնդիրը լուծելու խոստում տված Վաղարշակ Հակոբյանին ութ տարի հետո կրկին հիշեցնելով խնդիրը` հետաքրքրվեցինք, թե ինչպես է ի վերջո լուծվելու այն, որպեսզի համատիրությունները, անցյալում չկատարված ծառայությունների դիմաց (համատիրությունները հիմա աշխատում են մեծ մասամբ, ու դրա համար էլ վճարում ենք հիմա) քաղաքացիներից չպահանջեն անարդար այս վճարումները: Փոխանցենք մեր կարճ երկխոսությունը, որի աուդիո տարբերակը տողերիս հեղինակի յութուբյան էջում տեղադրված է.

Վ.Հ.-Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ տվյալ հարցը գտնվում է կառավարության տիրույթում, եւ խնդրում եմ, որ մեր քաղաքացիները դիմեն (ես եւս դիմելու եմ, նաեւ ձեր մտահոգություններն ու հորդորը կփոխանցեմ) երկու պատկան մարմնի. Առաջին դա քաղաքաշինության կոմիտեն է, երկրորդ երեւանի քաղաքապետարանը:

–Բայց կոնկրետ ի՞նչ անեն, երբ նրանցից այդ պարտքը պահանջում են:

Վ.Հ.-Որքան հիշում եմ` վերջին հինգ տարվանը պետք է վերաբերեր այդ պարտքը:

–Գիտեք, իրենք խորամանկություն են արել, որ երբ մարդիկ վճարել են, համատիրություններն այդ վճարն ձեւակերպել են են որպես հին պարտքի մարում, եւ վերջին տարիները չեն արտացոլում այդ մարումները: Մինչդեռ մարդիկ ամեն ամիս վճարում են առկա պարտքն արդեն շատ տարիներ` համաձայն չլինելով անցյալում չկատարված աշխատանքի համար վճարել:

Վ.Հ.-Անխոս, համատիրությունների ոլորտը պետք է բարեփոխվի: Չնայած որ համատիրությունների պատախանատուներն իրենց չափով այս տարիներին շատ կարեւոր աշխատանք են արել` չեմ ուզում որեւէ մեկի կատարած աշխատանքը նսեմացնել, բայց մեր բնակչության շահերից է բխում, որ այդ հարցն ամբողջությամբ պետք է վերափոխվի, եւ ես անպայման դրանով զբաղվելու եմ:

-Բա ութ տարում անեիք` ամեն ինչ գցում էինք նախկին իշխանությունների վրա, ինչո՞ւ չեք արել:

Վ.Հ.-Ճիշտ եք, ես բերել եմ օրենսդրական նախաձեռնություն, մի կտորով հարցը լուծվել է այն ժամանակ, բայց դրանից հետո փոփոխությունը մինչեւ վերջ չի գնացել վերջնական հանգրվանին: Ես անպայման խոսակցութուն կունենամ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը. Արամ Ա

Հաջորդ գրառումը

Նոր գրքեր. «Կյանքի կինոն», Մարիետա Խաչատրյան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական