Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լռելը… ոսկի՞

Գեղամ Քյուրումյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարօրինակություններն ամբողջ կյանքում են ուղեկցում մարդ արարածին: Դրանց արդյունքում նրանք թե՛ հաջողություններ են ունենում, թե՛, ասենք, խնդիրներ, որոնք կարող են խճճված ու բարդ տեսք ունենալ, անգամ դժբախտությունների հանգեցնել: Կան վկայություններ, ըստ որոնց՝ այդօրինակ իրավիճակներում առավել հաճախ հայտնվում են սեփական կարծիքը անառարկելի ճշմարտություններ դիտարկող անձինք, այսպես կոչված անսխալականները: Իսկ ահա աշխատանքով այդ իրավիճակներից ելքեր փնտրողներն ու գտնողները նախապատվությունը տալիս են տարօրինակություններ առաջացնող իրավիճակների բացահայտմանը, դրանց վերլուծությանը, պատճառների նախականխմանը: Թե ի՞նչ է այդ աշխատանք համարվողը, վստահ եմ որեւէ մեկը կվկայի, այն պարզապես անորոշ մի զգացում է, շատերիս կողմից հիշատակվող անունը կա, ամանում չկա արտահայտության տեսքով: Ընթերցեք խնդրեմ ՀԱԱՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 1967 թվականին հրատարակված «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ի բացատրություններից մեկը. աշխատել- զբաղվել, թալաթոսել, շլտորել, օգտվել, օգուտ ստանալ…, չձանձրացնելու նպատակով բոլոր հոմանիշները չէ որ ներկայացնում եմ:

Իսկ ի՞նչ է նշանակում աշխատել բառի զբաղվել հոմանիշը, ասենք, մայրաքաղաքի պարագայում: Զանգահարում ես 1-05 հեռախոսահամարին, տեղեկացնում, որ Դրոյի փողոցում շները հարձակվել են վրադ, մի կերպ խուսափել ես հոշոտվելուց: Բարյացակամ լսում են, խոստանում զբաղվել, ասել է թե կաշխատեն ահազանգի ուղղությամբ: Օրեր անց նշված հասցեի հանդիպակաց մայթով եմ անցնում, քանզի նախորդ անգամվա 3 շների փոխարեն հիմա 5-ն էին տարածքում: Ամենայն բարյացկամությամբ զանգահարում եմ 1-05 հեռախոսահամարին, ահազանգում, որին ի պատասխան լսում՝ աշխատանքը շատ է, կզբաղվենք: Դե եկ ու 3.000.000 շնորհյալ վարչապետներից մեկը լինելով հանդերձ հանգիստ տար այս ամենը, երբ շինարարության պահակն էլ է հաստատում, որ շներն իրոք ոչ միայն հաչան, այլեւ կծան են: Բանուկ փողոց է քաղաքի այս հատվածը, այն մշտապես մարդաշատ է, թե՛ մանկապարտեզ կա, թե՛ մանկական բուժհամալիր, առեւտրի կետերն էլ են բազմազան, ծառայություններ մատուցողներն էլ: Սակայն արի ու տես մարդկանց ու մեքենաների վրա հարձակվելու բազմացող շների հանդեպ վերաբերմունքը չի փոխվում, թեեւ ինչ-ինչ հաշվետվություններում քաղաքապետարանի ծախսած գումարները չեն պակասում:

Դե եկ ու հասկացիր, թե ինչքանով է տեղին քաղաքապետարանի առավել կարեւոր ու բարդ աշխատակարգի պայմաններում նման թեմաներից խոսել: Չէ՞ որ եթե հիշատակված շները սահմանափակ թվով քաղաքացիների առօրյան են խաթարում, ասենք` տրանսպորտային բարեփոխումներ հռչակվածը հարյուր հազարավորների հետ է առնչվում, քաղաքապետարանի պաշտոնյա-պատասխանատուների ուշադրությունը շեղում հիմնական հարցերի լուծումից: Հանկարծ չլինի հիշեցնեք, որ ավտոբուսները շաբաթներով չեն լվացվում, կանգառներում կայանելը շիլաշփոթի է վերածվում, վճարասարքերը բոյկոտում են վճարամիջոցների հաստատումը, պարզ չէ մինչեւ 7 տարեկանների երթեւեկի պայմանները, թեեւ այս առումով 1998-ին եւ 2003-ին օրենքներ են ընդունվել: Առաջինով մեկ երեխան է անվճար երթեւեկում, 2003-ի օրենքով՝ երկրորդն էլ, եթե… նստատեղ չի զբաղեցնում: Դե եկ ու պատկերացրու այն ուղեւորի վիճակը, որ լրացուցիչ 150 դրամ վճարելուց խուսափելու նպատակով ստիպված է փոքրիկներին ծնկի վրա ու գրկած տանել: Հետո էլ անհանգստանում ենք, որ պակասող ծնունդների խնդիր ունենք, որ մեր ժողովրդագրական վաղվա վիճակն է մտահոգիչ:

Այսօրինակ մտահոգություններով է հագեցած հայաստանաբնակի առօրյան նորօրյա հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ օրն այստեղ ոչ թե սովորական 24 ժամերից է կազմված, այլ՝ ոմանց համար, ասենք 23 ժամերից, այլոց համար՝ 25 եւ ավելի: Այս ընթացքում խոսվում է ինչից պատահի, իրական ու անիրական միջավայրից մինչեւ 5 միլիոն բնակչությամբ Հայաստանից, միայն ոչ՝ աշխատանքից, դրա արդյունավետությունից ու ստեղծված ուժից, օգտավետությունից եւ արդյունքից, հպարտության զգացումի դրսեւորումից, հին ու նոր միջավայրերի հաստատումից: Եթե ինչ-որ մեկն ասի, որ այս ամենին կարելի է հասնել թալաթոսելով ու շլտորելով, ոմանք թերեւս… մեղա-մեղա, մեր կառավարիչներին հիշեն, որոնք թերեւս կապ չունեն այս բառերի բուն հասկացության հետ: Նրանց առավել բնորոշողը կտուրը վարողն էլ է մեռնում արտահայտությունն է: Թե ինչու է պետք կտուրը՝ նույն ինքը տանիքը վարել, նույնն է թե՝ հերկել, այլ խոսույթի թեմա է, որը մեզանում ընդունված չէ հանրայնացնել, այ, այլ բան է լռելը: Լռե՞լը… լռե՞լը. թերեւս զուր չեն ասում՝ լռելը ոսկի է:

Թե երբ ու որտեղ՝ ինքներդ գուշակեք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ցուցահանդես՝ «Բնության փոխակերպում»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես՝ «Բնության փոխակերպում»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական