Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի զորո՞ւ ենք կերտել մեր սպասումների Հայաստանը

Գեղամ Քյուրումյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանյան մերօրյա միջավայրն արտառոց տարօրինակ է: Մի կողմից, որն է իշխանությունը, նշվում է երկրի տնտեսական կյանքում արտառոց հաջողությունների մասին, անգամ երկնիշ աճի ցուցանիշից է խոսվում, երբ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառաբանությամբ, անգամ բյուջեի պակասորդը լրացնելու նպատակով, հարյուր միլիոնավոր դոլարների պետական պարտքեր են վերցվում: Ուր որ է դրանց տարեկան տոկոսները փակելու գումարը կմոտենա մեկ միլիարդ դոլարի, որն ահռելի թիվ է անգամ այսօրվա աննախադեպ համարվող 6 մլրդ դոլար բյուջեի պայմաններում, որը ճնշող ազդեցություն կունենա նաեւ առաջիկայում աճ կանխատեսվող բյուջեների վրա: Նկատենք, որ այս առումով այլ միջավայրում կգտնվեինք, եթե ասենք մեր երբեմնի բախտակից Էստոնիայի 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 50.000 դոլար ՀՆԱ-ն ունենայինք, որը մեզանում հազիվ 8000 դոլար է եւ որն առայժմ հեռավոր երազանք է ՀՀ տնտեսության համար:

Իրոք մտահոգ է հայաստանաբնակ քաղաքացին եւ այն կամայական անհիմն դրսեւորման նախանշան չէ: Այն առաջանում է հենց թեկուզ երկրի թիվ 1 պաշտոնյայի, ՀՀ վարչապետի այնպիսի եզրահանգումներից, ինչպիսիք են «աղքատությունը մեր գլխուղեղներում է» մոտեցումն է եւ ամփոփվում է «բարեփոխումներին խոչընդոտում է պետական ապարատը» գնահատականով: Փորձեմ հիմնավորել շարքային քաղաքացուս նման մոտեցումը, որն ուղղակի ու անուղղակի առնչվում է հիշյալ կարծիքների հետ:

Հանրահայտ է, որ երկրի կարգավիճակի թիվ 1 շահառուն գործադիր մարմինն է, մեր պարագայում` ՀՀ կառավարություն որակվողը: Երբ սիրելի քաղաքացին հարցեր ու խնդիրներ է տեսնում ու ունենում, դրանք ուղղում է նաեւ իր մուծած հարկերով ու տուրքերով վարձված սույն կառույցի բազմաբնույթ մարմիններին: Նման մի հարց, ներքոհիշյալ դիմումի տեսքով, սույն թվականի մայիսի 30-ին հղել էի ՀՀ վարչապետին. Ձեր առաջիկա հրապարակային ելույթներից մեկում խնդրում եմ պատասխանել ակտիվ լրագրությամբ զբաղվող 80-ամյա ՀՀ քաղաքացուս շրջապատում կազմավորված հետեւյալ հարցին. ինչո՞ւ է ՀՀ-ում արտադրվող ու վաճառվող կաթնամթերքի հիմնական արտադրանք համարվող պարենը ներկայացվում «պանրային մթերք» անվանումով, որը սուպերմարկետների ցուցափեղկերում կրկնակի տարածքներ է զբաղեցնում պանիր պիտակավորվողի համեմատ. (նույնը` կաթնամթերքների այլ արտադրանքի պարագայում):

Անցավ մեկ շաբաթ, ոչ մի ձայն, 2-3 շաբաթ` որեւէ արձագանք չկա, չորրորդում նույնպես, եւ միայն հինգերորդի  ավարտին հետեւյալը. վարչապետը հեռարձակվող նիստում, շինաշխատանքներին նվիրված հարցի ավարտից հետո անակնկալ խոսեց կաթնաշոռից, դրա որակից, մթերքում կաթի առարկայության ու քանակի խնդրից, դրանում օգտագործվող հավելումներից… Եվ որպես եզրահանգում հնչեցվեց` մեզանում կաթնամթերքները հիմնականում կաթ պարունակող են մակնշվում, քանզի դրանք այլեւայլ սննդային հավելումներից ու կաթի որոշակի քանակներից պատրաստված արտադրանքներ են, որտեղ հաշվի է առնվում սպառողների գնողունակության հանգամանքը: Վարչապետը հավելեց, որ կան 1-2 ընկերություններ, որոնք զուտ կաթ օգտագործելու առումով բարձր գներ են սահմանում: Եվ վերջ, սա է իրողությունը, հանրությունը պատրադրված է հաշտվել այս վիճակի հետ, ինչքան էլ այն տխուր ու անհասկանալի լինի, առավել եւս` անընդունելի:

Չհամակերպվելով այսօրինակ պասիվ մոտեցմանը՝ կապվում եմ Սանկտ Պետերբուրգում բնակվող բարեկամուհուս հետ, հարցնում  կաթի 1 լիտրի գինն իրենց մոտակա սուպերմարկետում: Խնդրեմ ծանոթացեք պատասխանին.- հենց այսօր գնել եմ, լիտրը 65 ռուբլով, որը ՀՀ արժույթով մոտ 270 դրամ է: Եվրոպական առաջատար երկրներում կաթի լիտրը վաճառվում է 1 եվրոյից աննշան բարձր գնով, որի մոտ 50 տոկոսը հարկվում է եւ սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով վերադարձվում  հանրությանը: Ասենք, քաղաքներ կան, որոնցում հանրային տրանսպորտն անվճար է, կենսաթոշակառուները հավելումներ են ստանում, ուսանողներն ազատված են վճարումներից… Զանգահարում եմ ԱՄՆ, Վերջինիայի նահանգ, ուր դոկտորանտական կրթություն է ստանում ՀՀ քաղաքացի մաթեմատիկոս թոռս: Ահա նրա պատասխանը. – պապիկ, չեմ գնել այն գալոնով վաճառվելու հանգամանքով, որը 3.785 լիտրն է, յուղայնությունը 3.5 տոկոս, գինը 3.49 դոլար, լիտրը ստացվում է 90 ցենտ, մոտ 370 դրամ:
Դե եկ ու գլուխ հանիր հայաստանյան այսօրինակ միջավայրից, որն իշխանությունը լռելյայն առաջ է մղում, յուրօրինակ գործընթացներ ձեռնարկելով դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Ասենք` հիվանդությունների աճի կանխարգելման ուղղությամբ, քանզի հավելումների կիրառումը սննդամթերքներում անհրաժեշտություն չէ, այլ ոչ ցանկալի պարտադրանք: Բարձր գներից օգտվող հանրային հատվածն էլ իր գնողունակությունը բարձրացնելու լրացուցիչ միջոցների է դիմում, որի դրսեւորումներն են պետական համակարգում արձանագրվող չարաշահումները: Անվերջանալի մի շարան, որը կապված է կաթնամթերք ներկայացվող մեկ տասնյակ կազմող մթերքների օգտագործման անհրաժեշտության հետ: Թանկ, հետն էլ ոչ երաշխավորված որակի, ինչո՞ւ, պարոնայք պաշտոնյաներ: Այդ ի՞նչ ունակություններով են օժտված արդեն հիշատակված երկրների կառավարիչները, որ կարողանում են հավասարակշռված տնտեսական միջավայր ապահովել արտադրող-սպառող հարաբերություններում, երբ կաթի լիտրը մթերվում է միջինը 10 ցենտով, ՀՀ արժույթով 40-50 դրամով, երբ մեզանում գոհացուցիչ չէ 130-180 դրամը, արդյունքում` կով պահելն աննպատակահարմար հռչակելը, գլխաքանակի անկումը, 320 հազար գլխաքանակը 220 հազարի հասցնելը: Արդյո՞ք պետք է մեկընդմիշտ մոռանանք, որ կաթից նաեւ կարագ է ստացվում, որն օգտագործվում է սննդի պատրաստման ընթացքում, թխվածքների արտադրությունում, որտեղ հիմա մարգարին կոչվող փոխարինիչ է կիրառվում, իր պակաս համա-հոտային հառկություններով: Ի դեպ, ռուսական HTB հեռուստաընկերության օգոստոսի 18-ի «Նաշպատրեբնադզոր» հաղորդման հեղինակ Օլեգ Սոլնցեւը նշեց, որ երկրում կաթի գնման հիմնական գինը ռուսական 17 ռուբլին է, ՀՀ արժույթով 75 դրամը: Իսկ ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության պետ Քրիստինե Գեւորգյանը հեղինակիս գրավոր պատասխանում է. «Այսօրվա դրությամբ միջազգային շուկայում 1 կգ հում կաթի գնման գինը կազմում է շուրջ 0.45 ԱՄՆ դոլար»: Ստացվում է մոտ 200 դրամ: Այս մասին` առաջիկայում առավել մանրամասն:

Կարճ ասած: Կարելի է ժամերով խոսել եւ ամբողջ էջեր գրառել Հայաստանի հանրապետությունում  կաթնամթերքի արտադրության ու օգտագործման ընթացքում ծավալվող գործընթացների շուրջ: Չբացառելով նման զարգացումները, հանրությունը` մոր կաթից կտրված մանուկից մինչեւ ավագ սերունդ, արժանի է լիարժեք սննդակարգի, որտեղ անարատ կաթի վերամշակումից ստացվող մեկ տասնյակի հասնող պարենային մթերքներն օրվա անհրաժեշտություններ են, կենսաբանական ժառանգափոխանակության երաշխիքներ, առօրյայի ու տարիքային նոր սահմանումների հաստատումներ…

Եվ հարցը` ի զորո՞ւ ենք կերտել մեր ակնկալվող Հայաստանը, հնչում է ինքնաբերաբար;
Առայժմ մեր միջավայրում գերիշխողը թունավոր արտանետումներն են, շինարարական փոշին ու էլի փոշին, անհասկանալի սննդային հավելումներն ու…

Մինչեւ ե՞րբ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

20.08.2024թ.

Նախորդ գրառումը

Հաւատալիքներու վերարժեւորում

Հաջորդ գրառումը

Լյուք Բաղդասարյան. Երաժշտության, պարի, հայ լինելու մասին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական