Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայ նահատակների նորովի իմաստավորում՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ

Կարեն Մկրտչյան
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայտնի է, որ համաշխարհային պատմության մեջ տեղի են ունեցել բազմաթիվ հեղափոխություններ, որոնց վերջնանպատակն է եղել ազգային իղձերի իրականացումը: Սակայն հենց նույն պատմությունը մատնանշում է, որ միշտ չէ, որ հեղափոխություն իրականացրած ժողովուրդներին հաջողվել է հասնել նվիրական նպատակներին, հակառակը՝ երբեմն էլ նրանց ներքաշել են աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտ՝ այդ կերպ փորձելով սասանել տվյալ երկրի հզորությունը: Թերեւս բացառություն չէ 1979 թ. Իսլամական հեղափոխությունն Իրանում, որին էլ հաջորդեց Երկրորդ աշխարհամարտից հետո ամենից տեւական Իրան-իրաքյան 8-ամյա ավերիչ պատերազմը: Հիրավի, այդ պատերազմը զգալի վնաս հասցրեց նաեւ իրանական եւ իրաքյան հասարակությունների անբաժանելի ու խիստ փոքրաթիվ մասը կազմած տեղի հայկական համայնքներին: Թերեւս դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ մեր օրերում էլ իրանահայ կամ իրաքահայ ավագ սերնդի հիշողության մեջ դեռ թարմ են այդ հիշողությունները:

Եվ ահա օրերս՝ փետրվարի 8-ին, Վարդանանց տոնի խորհրդանշական օրվա զուգադիպությամբ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը տեղի է ունեցել Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի միաստվածային կրոնների նահատակների շիրիմների օծման եւ խնկարկման արարողությունը: «Բոլոր կրոններն ընդդեմ սիոնիզմի» ուշագրավ կարգախոսով ամենամյա համազգային ոգեկոչման արարողության ընթացքում նահատակների շիրիմներին խոնարհվում են ծաղիկներ, որի ընթացքում Իրանի կրոնական համայնքների առաջնորդները լրագրողներին տված հարցազրույցներում հանդես են եկել Պաղեստինի ժողովրդին աջակցելու կոչերով:

Հարկ է նկատել, որ ավելի քան 35 տարի է անցել 8-ամյա պատերազմից, սակայն իրանական հասարակական շրջանակները եւ բարձրագույն իշխանության մարմինները նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվության զգացումով են հիշատակում ոգեկոչման այս արարողությունը: Այդ մասին է վկայում այն, որ միջոցառման կազմակերպիչների թվում են Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին եւ Նախագահի կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդական Աբդոլսալամ Քարիմին:  

Հետաքրքրական է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունենում կարեւոր խորհրդանշական արարողություն: Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգով եւ Հայ Առաքելական եկեղեցու կարգով նահատակների հոգու խաղաղության համար կատարվում է կրոնական ծես:

Հիշարժան է, որ շնորհավորելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին եւ համայն Իրանի ժողովրդին 45-ամյակի առիթով՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն իր պատգամում ընդգծել է, որ ավելի քան հազար տարի Իրանի հողում ապրած հայ ազգը եւս մեծ ներդրում է ունեցել հայրենիքի եւ հեղափոխության պաշտպանության գործում: Փաստորեն, հայոց եկեղեցու թեհրանյան ներկայացուցիչն ակնարկել է, որ հայությունը ոչ միայն մասնակցել է Իսլամական հեղափոխությանը, այլ նաեւ իր արյունն է թափել հանուն ընդհանուր հայրենիքի՝ այդ կերպ կարծես ապացուցելով ապրելու իր իրավունքն Իրանում: Մինչդեռ Թեհրանի Նահատակների հիմնարկի գլխավոր տնօրեն Աբբաս Ալի Ռեզայիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից մինչ օրս միաստվածային կրոններն ավելի քան 184 նահատակ եւ 606 հաշմանդամություն ունեցող վետերան են նվիրել երկրին: 

Ի դեպ, միջոցառման ավարտին միասնական լուսանկարից հետո հուշանվերներ է հանձնվել նահատակներ Ռազմիկ Խաչատրյանի եւ Ալֆրեդ Գաբրիի ընտանիքներին:

Այսպիսով, Իսլամական հեղափոխության 45-ամյակն առիթ է տարածաշրջանի ներկայիս մարտահրավերների համատեքստում նորովի իմաստավորելու ութամյա պատերազմի տարիներին Իրանում հայության անցած անձնվեր կյանքի ուղին, վերարժեւորելու 1980-ական թթ. մարտի դաշտում հայ եւ իրանցի զինվորների առաջնագծում համատեղ կռվելու ու հայրենիքը պաշտպանելու գաղափարը:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայացք Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին

Հաջորդ գրառումը

Ակնթարթ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ակնթարթ

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական