Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը փորձում է նոր դերաբաշխում շրջանառել՝ Ադրբեջանը զոհ, Հայաստանն՝ ագրեսոր

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վաշինգտոնը պետք է համոզի Իսրայելին, որ Ադրբեջանին կուրորեն աջակցելը կարող է լիովին չբխել Իսրայելի շահերից»

Գերմանալեզու «Իսրայելն այսօր» լրատվականը բավականաչափ ուշագրավ հոդված է ներկայացրել հունիսի 30-ի համարում, որ մեր կարծիքով նոր տեսանկյուն է հրամցնում՝ նպատակ ունենալով Հայաստան-Ադրբեջան հակամարտության ողջ պատմությունը  նոր շարադրանքով ներկայացնել: Ուկրաինայում ընթացող պատերազմն անընդհատ վերաձեւակերպել է տալիս զոհի եւ ագրեսորի դերաբաշխումը, եւ հիմա՝ Իսրայելը՝ զոհի անունից խոսելու արտոնություն ունեցող երկիրը, փորձում է թելադրել, թե ո՛վ է իսկական զոհը հայ-ադրբեջանական հակամարտության անավարտ պատմության ընթացքում:

Այն, որ հոդվածագիրը Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար Այոոբ Կարան (Ayoob Kara) է, առավել հետաքրքրական է դարձնում մեծածավալ հրապարակումը, որի վերնագիրն արդեն ձեւակերպում է մի կաղապար, որ առաջիկայում, ենթադրում եմ, Իսրայելն ու Ադրբեջանը կփորձեն հնարավորինս շատ շրջանառել՝ «ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի հանդեպ վարվում են այնպես, ինչպես Իսրայելի հետ են վարվում»:

Նախկին նախարարը նկարագրում է, որ հունիսի 21-ին ներկա է եղել ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի բանավեճ- քննարկմանը, որ  վերնագրված է եղել «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի»: (The Tom Lantos Human Rights Commission), որը նախկինում կոչվում էր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների խումբ (The Congressional Human Rights Caucus) երկկուսակցական մի պետական մարմին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում- Ան. Հ.): Եւ նրա համար հստակ է դարձել այն, ինչ վաղուց գիտեր՝ Ադրբեջանն ու Իսրայելը միմյանց հետ ոչ միայն մերձավոր կապ ունեն, այլեւ աշխարհիկ, ժողովրդավարական մահմեդական պետությունը բախվում է նույն թշնամանքին, ինչն առնվազն համեմատելի է հրեական պետության դեմ պարբերաբար կիրառվող գործելակերպին:

«Որպես Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար, վրդովված էի՝ տեսնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հանրաճանաչ ամերիկացիներ ինչպես են հարձակվում Իրանի ռեժիմի դեմ Ամերիկայի ամենամեծ դաշնակցի վրա: Իսրայելին էլ քննադատեցին, քանի որ Ադրբեջանին է սատարում: Մեկը մյուսից կողմնակալ ելույթներ էին», գրում է նախկին նախարարը:

«Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովներին, ըստ երևույթին, այլևս չեն մտահոգում, որ հակամարտության երկու կողմերի հանդեպ պիտի ցույց տալ արդարացի վերաբերմունք: Միջոցառման բանախոսները մեծապես աջակցեցին հայերին: Ադրբեջանական ձայները լռեցվեցին. Նույնիսկ երևաց, որ ինչ-որ մեկը ջնջում էր ադրբեջանամետ մեկնաբանությունները YouTube-ում, որ քննարկման ժամանակ բարձրաձայնվածի հերքող տարբերակն էր», նշում է հոդվածագիրը եւ ընդգծում, որ «Սեմ Բրաունբեքը (Sam Brownback)՝ ԱՄՆ նախկին մի դեսպան, կեղծ պնդում է արել, որ Ադրբեջանը քրիստոնյաներին Ղարաբաղից արտաքսել է»:
 «Կամենո՞ւմ ենք, որ հին քրիստոնյա մի ժողովուրդ ևս վտարվի իր հայրենիքից: Դրա մեծ մասն արվում է ամերիկյան կամ իսրայելական զենքով, որն ունեն ադրբեջանցիները: Սա չպետք է լինի այս պահին մեր հսկողության ներքո », ըստ հոդվածագրի ասել է Բրաունբեքը: Իսրայելի նախկին նախարարը այսպես է հակադարձում՝ «մոռացել է նշել, որ Ադրբեջանում հավասար իրավունքներով քաղաքացիներ են ապրում՝ 30 հազար հրեա և մինչև 450 հազար քրիստոնյա»:  Նախկին նախարարը գրում է, թե անտեսվել է այն հանգամանքը, որ «Հայաստանը 1 միլիոն ադրբեջանցիների արտաքսել է իրենց տներից, Ղարաբաղում քանդել է ավելի քան 60 մզկիթ: Մյուսները պղծել են խոզերով, օգտագործել են որպես դիտակետ կամ վերածել իրանական մզկիթների:  Հանձնաժողովի համար սակայն, հակամարտությունը «քրիստոնյաներին վտարելուն» էր վերաբերում, այլ ոչ թե երկրի 20 տոկոսում ադրբեջանցիների էթնիկ զտմանը: Սա նման է այն կեղծ պնդումներին, թե իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ «պաղեստինցիներին են արտաքսում», մինչդեռ իրականում խոսքը հրեաներին վտարելու պաղեստինցիների փորձի մասին է»: Իսրայելի նախկին նախարարի հոդվածից պարզ է դառնում, որ նրան զայրացրել է ամերիկացի նախկին դեսպանի այն պնդումը, թե Վաշինգտոնը կպարտադրի, որ Ադրբեջանը հարգի ԼՂ մարդու իրավունքների նվազագույն չափանիշները, իսկ Հայաստանին տա անվտանգության հիմնարար երաշխիք: Դեսպանը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի վերացրել իր հսկիչ անցակետը Լաչինի միջանցքում: Հարկ է նշել, գրում է իսրայելցի նախկին պաշտոնյան, որ ԱՄՆ թշնամիներ Ռուսաստանն ու Իրանը այդ անցակետի հեռացման հիմնական ջատագովներն են: Հոդվածագրի կարծիքով, ռուսներն ուզում են Ադրբեջանի բնական պաշարները ձեռքից բաց չթողնել, ինչն իհարկե միջազգային իրավունքի դեմ է, իսկ Իրանը կամենում է Հայաստանից օգտվել՝ որպես արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու ուղի: Եւ որեւէ մեկը քննարկման ժամանակ չի հիշատակել Հայաստանի՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ ունեցած սերտ կապերի մասին:

Ամերիկյան Enterprise ինստիտուտի ղեկավար կազմից Միքայել Ռուբինը (Michael Rubin) Ալիեւին համեմատել է Սադդամ Հուսեյնի հետ, ինչը անընդունել է համարում հոդվածագիրը՝ նկատել տալով, որ Ալիեւը վերջերս Իսրայելում դեսպանություն է բացել, բարեկամ երկրից է սերում, իսկ Հուսեյնը «Scud» հրթիռներ էր արձակում Իսրայելի ուղղությամբ, Ծոցի պատերազմի ժամանակ, պաղեստինցի մահապարտ ահաբեկիչների ընտանիքներին սատարում: Ռուբինը նաեւ հայտարարել է, թե «Վաշինգտոնը պետք է դիվանագիտորեն համոզի Իսրայելին, որ Ադրբեջանին կուրորեն աջակցելը կարող է լիովին չբխել Իսրայելի շահերից»: Նա իր ասածն այսպես է շարունակել՝ «Ինչպե՞ս կարող է Իսրայելն ակնկալել, որ միջազգային հանրությունը համախմբվի իր շուրջ՝ ընդունելով Հորդանան գետի հրեական ժառանգության պահպանման կարեւորությունը, երբ պաղեստինցի որոշ առաջնորդներ կցանկանային դրանք ամբողջովին ոչնչացված տեսնել, եթե Իսրայելը չօգնի պահպանել Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգությունը»: Այլ կերպ ասած՝ Իսրայելին պարտադրվում է իր շահերին դեմ գնալ, եւ հզոր հայկական լոբբին հույս ունի, որ Իսրայելին կդարձնի «Ամերիկայի կամակատարը», որ իր դուդուկի տակ կպարի, գրում է «Իսրայելն այսօր»-ի հոդվածագիրը եւ շարունակում՝ «Մի ակադեմիկոս նույնիսկ խոսեց Ադրբեջանի՝ «հայերի հանդեպ երկրորդ ցեղասպանություն» իրականացնելու մասին: Սա նման է Կոնգրեսի որոշ անդամների այն կարծիքին, որ Իսրայելին մեղադրում են «պաղեստինցիների ցեղասպանության մեջ»: Ցավոք, Կոնգրեսի ոչ մի անդամ չառարկեց այս հայտարարություններին: Իսրայելն ինչպե՞ս պետք է արձագանքի այսպիսի ճնշմանը: Ես Իսրայելին խորհուրդ եմ տալիս դիմակայել ԱՄՆ-ին, կանգնել Ադրբեջանի կողքին, որ իրանական սպառնալիքի դեմ մեր ամենամեծ դաշնակիցներից է: Դաշնակիցները պետք է աջակցեն միմյանց. Ինչպես Ադրբեջանն է Իսրայելի կողքին, այնպես էլ մենք պետք է կանգնենք Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ մեր ընդհանուր թշնամիների», եզրափակում է Իսրայելի նախկին նախարարն իր հոդվածը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երեւան

Լուսանկարում` Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար Այոոբ Կարան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քյոլնի քաղաքապետը նսեմացնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հաջորդ գրառումը

Մոլորեցնողներն ու մոլորյալները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մոլորեցնողներն ու մոլորյալները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական