Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ինքնահռչակ  «Արեւմտյան  Ադրբեջան»  համայնքն  ուզում  է  վերադառնալ  «պապերի  երկիրը՝  Հայաստան»

Ադրբեջանում  օրեցօր  փչվող  փուչիկը՝  «Արեւմտյան  Ադրբեջան»  ինքնակոչ  անվամբ  համայնքային  կազմակերպությունը  խոսնակ  է  գտել:    Վերջինս՝  Ուլվիյա  Զուլֆիքար  (Ulviyya  Zulfikar)  անվամբ  տիկինը  ձեւակերպում  է  ադրբեջանցիների  «բնական»  ցանկությունը՝  ուզում  են  վերադառնալ  իրենց  «պապերի  երկիրը՝  Հայաստան»:    Խոսնակը    թվիթերյան  էջում  գրավոր՝  սեղմ  եւ  բանավոր՝  մի  քիչ  պերճախոս  փոխանցում  է,  որ  «  Հայաստանի  ներկա  տարածքից  անցյալ  դարում  արեւմտյան  ադրբեջանցիների՝  կոտորածներով  ուղեկցվող  4  տեղահանություն  է  եղել.  1905-ին,  1918-20-ին,  1948-53-ին  եւ  1987-91-ին:    4-ամյա  պապս  նրանց  թվում  է  եղել,  երբ  1918-ին  տեղահանել  են:    Մենք  խաղաղ  ճանապարհով  ուզում  ենք  վերադառնալ  մեր  տները,  մոնոէթնիկ  դարձած  Հայաստանում  խաղաղ  համագոյակցել»: 

ԱՆԱՀԻՏ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա