Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես ծակ կաթսան տարան չի լցնի, այնպես էլ վատ բանակցողը երկրի շահն առաջ չի տանի. Ռուբեն Մելիքյան

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

100 օրից ավելի է, ինչ Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, փակ է: Թեև միջազգային ամենատարբեր կառույցներ պաշտոնական Բաքվին միջանցքը բացելու կոչեր ու հորդորներ են հղել, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն էլ միջանցքն անհապաղ բացելու մասին վճիռ է կայացրել, բայց Ադրբեջանն առ այս պահը շարունակում է շրջափակման մեջ պահել ավելի քան 120 հազար արցախցու:

Թեմայի վերաբերյալ «Ազգ»-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

– Պրն Մելիքյան, ավելի քան 100 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր հայրենակիցները կենաց-մահու կռիվ են տալիս: Ի՞նչ բնութագրում կտաք այս իրավիճակին:

– Դժվար է բնութագրում տալ, որովհետև հայաստանյան իշխանություններն ամեն բան արեցին, որ Արցախի շրջափակման օրակարգը դուրս մնա Երևանում, Գյուրիում, Վանաձորում կամ Հայաստանի այլ համայնքներում բնակվող այլ մարդկանց տեսադաշտից կամ օրակարգից: Ու եթե առաջին օրերին բավական մեծ հետաքրքրություն կար շրջափակված Արցախի վերաբերյալ, ապա հետագայում այդ հետաքրքրությունը գնալով նվազեց: Ինչ վերաբերում է միջազգային իրավական բաղադրիչին, ապա այս ընթացքում գոնե մեզ համար մի քանի միֆեր վերացան: Դրանցից մեկն, օրինակ, կապվում էր Արցախի արդեն նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարել-չպաշտոնավարելու հետ: Ու թեև նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից, բայց դրանից հետո շրջափակման վերացման մասով որևէ բան չփոխվեց:
Երկրորդ միֆը միջազգային իրավական մեխանիզմների հետ է կապված, որ առաջին հերթին մեզ՝ իրավաբաններիս է վերաբերում, երբ չափազանցնում ենք իրավական գործիքակազմերի նշանակությունը: Մարդկանց թվում է, որ եթե ինչ-որ հայտարարության տակ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն են ստորագրություն դրել, ապա դրանով կարելի է ինչ-ինչ հարցերում խնդիրներ լուծել: Բայց տեսանք՝ ինչպես Ադրբեջանն այդ թուղթը հօգուտ իրեն օգտագործեց:

Հաջորդն Ադրբեջանի կողմից տարածվող միֆն է, որ այսպիսի քայլերով կարելի է ծնկի բերել արցախցիներին, բայց Արցախում ապրող մեր հայրենակիցները վերահաստատեցին, որ իրենց արժանապատվությունը վեր է ամեն ինչից, եւ ի տարբերություն շատերիս՝ չընկրկելով կարողացան բարձր պահել հայի անունը:

– Կասկածից վեր է, որ Ադրբեջանը, փակ պահելով Լաչինի միջանցքը, Արցախում մարդու հիմնարար իրավունքները մի քանի կետերով է խախտում: Բայց պետք է ծուռը նստել, ուղիղ խոսել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո միջազգային ամենատարբեր ատյաններում կարող էին այնպիսի դիվանագիտական աշխատանք տանել, որ այսպիսի իրավիճակի ականատեսը չլինեինք:

– Իշխանությունները փակ դիվանագիտության գործելաճով են աշխատում, ու մենք տեղյակ չենք, թե միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նրանք ինչ են խոսում կամ անում: Ըստ իս՝ ՔՊ-ականները դիվանագիտությամբ հետաքրքրված չեն, որովհետև այդտեղ իրենց սիրելի «լայվերն» ու «լայքերը» չկան: Ի՞նչ են անում նրանք. հանրությանը դիմելով՝ ասում են՝ ուզո՞ւմ եք դիմենք Եվրոպական կամ Արդարադատության միջազգային դատարան, ապա խնդրեմ, դիմում ենք: Բայց խնդիրը ոչ թե այդ կառույցներին դիմելը, այլ փակ դռների հետևում դիվանագիտություն անելն է, որտեղ պետք է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման իրավական հիմքերի, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման մասին: Բայց մեր իշխանավորներն ի՞նչ են անում  դրա փոխարեն, շարունակում են Արցախը որպես բեռ դիտարկել ու հնարավորություն տալ, որ Ադրբեջանը միջազգային հանրության համակրանքին արժանացող հայտարարություններ անի: Բայց, հասկանո՞ւմ եք, խնդիրն,առաջին հերթին, մեզանից է, որովհետև եթե մենք չենք կարողանում մեզ պաշտպանել, ապա ուրիշի՞ց ինչ ենք ակնկալում:

– Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների խոսույթում ասես մի տեսակ նեղացվածություն կա միջազգային կառույցներից, թե Արցախը շրջափակումից դուրս բերելու համար բավարար ջանքեր չեն գործադրում կամ պատժամիջոցներ չեն սահմանում Ադրբեջանի նկատմամբ: Դրսի կառույցների հետ նեղացած կամ մունաթով խոսելը հարցի լուծո՞ւմ է:

– Աշխարհն այժմ բավական լուրջ հակամարտության փուլում է գտնվում եւ ուժային կենտրոններից մեկից (Հաագայի Արդարադատության միջազգային դատարանին նկատի ունի- Ս.Վ.), որ անգամ բավարար լծակներ չունի, ակնկալել, թե ինչ-որ բան պետք է փոխի, կարճամիտ է: Մենք այս ընթացքում լրջորեն սրեցինք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ, ու չգիտեմ՝ Հայաստանի բնակիչների քանի՞ տոկոսն է այժմ Ռուսաստանին դաշնակից համարում: Տեսնում ենք նաև, որ Ռուսաստանն էլ իր հերթին է հակընդդեմ քայլեր կատարում՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակով: Խնդիրն այն չէ, որ արտաքին մի ուղղությունն ակտիվացնենք, մյուսն՝ աչքաթող անենք: Այս հարցում գրոսմաստերական հմտությունն է պետք:

– Եթե անգամ ենթադրենք, որ Ադրբեջանը հենց վաղը կբացի Լաչինի միջանցքը, ապա որևէ երաշխիք չկա, որ հաջորդ իսկ պահին նորից չի կարող փակել, հետևաբար՝ ախր մեր հայրենակիցներին ինչպե՞ս պետք է ապահովագրել հնարավոր այդ սցենարից:

– Պատկերացրեք՝ ծակ կաթսայով գետից ջուր եք բերում, պարզ է, չէ՞, որ բավարար ջուր ունենալու համար ծակ կաթսան պետք է փոխել: Այլապես կստացվի՝ անընդհատ ջուր ես կրում, բայց տարան այդպես էլ չի լցվում: Նույն էլ բանակցողի ու իշխանության դեպքում է. նրանք էլ շատ բան կարող են անել, բայց նպատակն այդպես էլ  չի արդարացվի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Այգեձոր գյուղը նորակառույց եկեղեցի ունի

Հաջորդ գրառումը

Վտանգը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը
dav

Վտանգը

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական